Իվան Անտոշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Անտոշին
1895 - հունիսի 11, 1944(1944-06-11)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակօդագնացություն
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Իվան Անտոշին (ռուս.՝ Иван Панфилович Антошин, 1895 - հունիսի 11, 1944(1944-06-11), Մոսկվա, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գեներալ-մայոր, Քաղաքացիական և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Անտոշինի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Իվան Անտոշինը ծնվել է 1895 թվականին։ Ծառայել է ցարական բանակում որպես օդաչու։ 1917 թվականին մտնում է Կարմիր գվարդիա։ 1918 թվականին Անտոշինը ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցում Քաղաքացիական պատերազմի մարտերին[1]։ 1924-1926 թվականներին Անտոշինը եղել է ՌՕՈՒ Հատուկ Կարմրադրոշ կործանիչ էսկադրիլիայի 3-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար[1]։ Նրա հրամանատարության ներքո այդ էսկադրիլիայում ծառայել է ապագա հռչակավոր օդաչու, Խորհրդային Միության հերոս Վալերի Չկալովը։ 1927-1928 թվականներին Անտոշինը ծառայել է Միջին Ասիայում։

1930-1935 թվականներին Անտոշինը եղել է Օդեսայի թռիչքային դպրոցի հրամանատարը, դասավանդել է Ռազմա-օդային ուժերի ակադեմիայում։ 1935-1938 թվականներին եղել է Պրիվոլժեի ռազմական օկրուգի Ռազմա-օդային ուժերի հրամանատարը։ 1938 թվականի փետրվարից Անտոշինը զբաղեցրել է Խարկովի ռազմական օկրուգի Ռազմա-օդային ուժերի հրամանատարի պաշտոնը, զուգահեռաբար եղել է 49-րդ ավիացիոն դիվիզիայի հրամանատարը։ Մասնակցել է լեհական արշավանքին։ 1940 թվականի հունիսի 4-ին Անտոշինին շնորհվել է ավիացիայի գեներալ-մայորի կոչում։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Անտոշինը եղել է 22-րդ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, ապա հաջորդաբար Ուրալի, Վոլգայի, Ստալինգրադի և Արխանգելսկի ռազմական շրջանների հրամանատար[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է ավիավթարից 1944 թվականի հունիսի 11-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի և «Պատվո նշան» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Антошин Иван Панфилович» (ռուսերեն). [1]. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)