Իվան Ալեքսանդրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Ալեքսանդրովսկի
Դիմանկար
Ծնվել է1817
ԾննդավայրԵլգավա, Ռուսական կայսրություն
Մահացել է1894
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
Ivan Aleksandrovsky Վիքիպահեստում

Իվան Ֆ. Ալեքսանդրովսկի (1817, Ելգավա, Ռուսական կայսրություն - 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, ինժեներ, լուսանկարիչ և գյուտարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թվականին հիմնական ուսումնարանն ավարտելուց հետո, նա տեղափոխվեց մայրաքաղաք և նրա ապագա կյանքը և գործունեությունը կապված է Պետերբուրգի հետ:

1857 թվականին Ի. Ալեքսանդրովսկին հերթական ակադեմիական ցուցահանդեսին չորս բնօրինակ ցուցադրեց.«Ճամբար Տուրգա-Լագ սարի վրա Չոխ ամրոցի պաշարում 1849 թվական», «Դաղստանի ամայացած Տաշկուտուր գյուղը», «Գյուղ Կարաբուրդակեն» և «Էլբրուս սարը Կիսլավոդսկ քաղաքի մոտ»: Երիտասարդ նկարչի աշխատանքները աչքի ընկան և նրան շնորհեցին նկարչի կոչում (ոչ դասական): Ի. Ալեքսանդրովսկին դառնում է նկարչության և գծագրության ուսուցիչ՝ սկզբից մասնավոր դպրոցներում, գավառական ուսումնարաններում, իսկ այնուհետև՝ Պետերբուրգի գիմնազիաներից մեկում:

1850-ական թվականների սկզբին նա բացել է «քաղաք Ալեքսանդրովսկում սեփական լուսանկարչական հաստատություն» և նոր աշխատանքում հասել է մեծ հաջողությունների: Ընթացքում այնքան ճանաչված է ադռնում Պետերբուրգում, որ նրան հրավիրում են արքունիք: Ի. Ալեքսանդրովսկին նարում է արքային, նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին: 1859 թվականին Ռուսաստանում դառնում է ռուս պալատական լուսանկարիչներից մեկը:

1852 թվականին նա առաջարկեց ապարատներ ստերեոլուսանկարներ ստանալու համար[1]:

1854 թվականին գեղանկարչության վարպետին Ի. Ալեքսանդրովսկուն առևտրական Դեպարտամենտի կողմից դուրս էր գրվել արտոնության՝ ապարատ, որը դուրս էր գրվել ստերեոսկոպի հաար երկու պատկերացումները միևնույն ժամանակ միևնույն մեքենայով: Լուսանկարային ցուցահանդեսին Պետերբուրգում 1889 թվականին Ի. Ֆ. Ալեքսանդրովսկին ցուցադրել է Ռուսաստանում առաջին ստերեոսկոպի (ծավալադիտական) նկարներ, որոնք նա պատրաստել էր ապարատով 1852 թվականին:

Տորպեդի (ինքնաշարժ ջրական) ստեղծողը (1865 թվական) և առաջին հայրենական նավատորմում ստորջրյա նավի կառուցումը մեխանիկական շարժակով (կառուցված Բալթիկական գործարանում 1666 թվականին), որտեղ որպես բանվորական մարմին է ծառայել սեղմված օդը:

1866 թվականի սեպտեմբերին Կրոնշտադում ստորջրյա նավը այցելեց Ալեքսանդր II-ը: Ցարին ուղեկցում էին իշխաններ ու ռուսական նավատորմի կողմից թագավորական շքախումբ: Իջնելով նավը, ցարը մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էր նրա կառուցվածքին: Գյուտարարը բացատրություններ էր տալիս: Աննախադեպ խելացի էր մտածված, եզրափակեց ցարը և հույս հայտնեց, որ նավը կարելի է կատարելագործել: Ա. Ֆ. Ալեքսանդրովսկու ստեղծագործությունները մեծ նշանակություն են ունեցել ոչ միայն հայրենական, այլև՝ համաշխարհային ստորշրջրյա նավաշինության զարգացման համար:

1877 թվականին գյուտարար Ի. Ալեքսանդրովսկին մշակեց ինքնավար ջրասուզական հանդերձանք սեղմված օդի վրա: Նա փորձեց մարմնավորել այն, ինչպես մաքուր հետախուզական միջոց ստորջրյա պատերազմի համար. ստորջրյա քառանիվ սայլակառք (տարանտաս): Փոխադրելով իր հետևից սայլակը, բարձված գլանանոթներով սեղմված օդով և պայթուցիչով, կարողանում էին ջրի տակ մնալ համարյա 3 ժամ: Սակայն հետագա ստեղծման հմտությունը և հաջող փորձարկումը տեղի չունեցավ:

Իր կյանքի վերջում օգտագործելով իր ամբողջ միջոցները գյուտերի վրա, նա ամբողջովին սնանկացավ: Իր ուղերձը պետության կողմից մնում էր առանց պատասխանի: Ծանր հիվանդացած Ալեքսանդրովսկուն տեղավորում են Պետերբուրգի ամենաաղքատ հիվանդանոցների մեկում: 1894 թվականին 77 տարեկան հասակում բոլորից մոռացված և լքված Իվան Ալեքսանդրովսկին մահանում է:

Նա պարգևատրվել է 3-րդ աստիճանի Սուրբ Վլադիմիրի շքանշանով[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт. (стр. 455)
  2. Иван Александровский: гений, опередивший время

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]