Իվանդե Կայա
Իվանդե Կայա լատիշ․՝ Ivande Kaija | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1876 |
Ծննդավայր | Jumprava Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 2, 1942 (65 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լատվիա |
Կրթություն | Բեռնի համալսարան, Լայպցիգի համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Ivande Kaija Վիքիպահեստում |
Իվանդե Կայա (լատիշ․՝ Ivande Kaija, հոկտեմբերի 13, 1876, Jumprava Parish, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 2, 1942, Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ, Անտոնիա Լուկինայի գրական անունը (ծննդյան անունը՝ Անտոնիա Մելդեր-Միլեր)), լատվիացի գրող և ֆեմինիստ, որ պայքարել է Լատվիայի անկախության համար։ Հասարակական աշխատանքների և ստեղծագործությունների միջոցով Կայան սատարել է լատվիացիներին իրենց ակտիվները նվիրաբերել «Ոսկե հիմնադրամին», որը 1920 թվականին դարձել է երկրի ոսկու պահուստը։ 1926 թվականին Կայան արժանացել է Երեք աստեղերի շքանշանի։ Թեև խորհրդային շրջանում Կայայի աշխատանքների մեծ մասը կորել է, հետագայում դրանք հանրաճանաչ են դարձել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիա Մելդեր-Միլերը ծնվել է 1876 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսական կայսրության Լիֆլանդական գուբերնիայի Յումպրավմույա բնակավայրում[1][2], Միքեյիս և Մաթիլդ (ծննդյան անունը՝ Ֆլինթման) Միլեր-Մելդերի ընտանիքում։ Նրա հայրը դարձել է հաջողակ գործարար և հողատեր և ընտանիքի հետ տեղափոխվել է Տորնյակալնս, որտեղ Անտոնիան 1881 թվականին հաճախել է դպրոց[3]։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ռիգայի Լոմոնոսովի անվան կանանց գիմնազիայում[1]։ Ուսումնառության տարիներին մտերմացել է Ֆելիքս Լուկինսի հետ. հետագայում ամուսնացել են [2]։ 1892 թվականին տպագրել է իր առաջին վեպը՝ Trīs jaungada naktis («Նոր տարվա երեք գիշերները»)[1]։ 1895 թվականին ավարտել է ավագ դպրոցը և ուսումը շարունակել Բեռնի (Շվեյցարիա) և Լայպցիգի համալսարանների (Գերմանիա) փիլիսոփայության և արվեստի պատմության ֆակուլտետում։ Տեղի թանգարաններն ու պատկերասրահները նպաստել են նրա գիտելիքների ընդլայմանը, ինչպես նաև սովորել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լատիներեն և ռուսերեն[3]։ 1901 թվականին թողել է ուսումը և ամուսնացել Լուկինսի հետ, որը դարձել է ակնաբույժ և հիմնադրել Լատվիացի բժիշկների ընկերակցությունը[1]։ հետագա մի քանի տարիների ընթացքում Լուկինան աշխատել է որպես լրագրող։ Ունեցել են երեք երեխա։ 1910 թվականին Կայան մեկնել է Շվեյցարիա, որտեղ Յան Ռայնիսը և Ասպազիյան աքսորվել էին, իր գրվածքների վերաբերյալ նրանց օժանդակությունը ստանալու համար[2][4]։ Այցելության ժամանակ Լուգանոյի գերեզմանատանը տեսել է մի հուշարձան, որի ազդեցության ներքո ընտրել է «Կայա» գրական անունը, որը նշանակում է ծովարոր[2][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bicēna, 2014
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Карклиня, 2006
- ↑ 3,0 3,1 Meshkova, 2006, էջ 204
- ↑ Cornis-Pope, Neubauer, էջ 249
- ↑ Meshkova, 2006, էջ 205
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bicēna, Baiba (2014 թ․ հոկտեմբերի 13). «Mūsu likteņbiedre Ivande Kaija» (Latvian). Riga, Latvia: Apeirons. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Cornis-Pope, Marcel; Neubauer, John (2010). History of the Literary Cultures of East-Central Europe: Types and stereotypes. Amsterdam, The Netherlands: John Benjamins Publishing. ISBN 90-272-3458-2.
- International Business Publications (2012). Latvia Country Study Guide Volume 1 Strategic Information and Developments. Vol. 1. Washington, D.C.: Lulu.com. ISBN 978-1-4387-7481-7.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն) - Карклиня, Инга (2006 թ․ հունիսի 28). «Рыцарь Духа Феликс Денисович Лукин». Lomonosov (Russian). St. Petersburg, Russia: АДАМАНТ. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Krilovska, Dace (2006 թ․ նոյեմբեր). «Kā Putns Ar Aizlauztiem Spārniem» (PDF). Mâlpils VÇSTIS (Latvian). Mālpils, Latvia: Mâlpils pagasta padomes. 11 (71): 6–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Meshkova, Sandra (2006). «Kaija, Ivande (born Antonija Millere-Meldere, married name Antonija Lukina 1876–1941)». In de Haan, Francisca; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries (PDF). Budapest, Hungary: Central European University Press. էջեր 204–206. ISBN 978-963-7326-39-4 – via Project MUSE.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - Towns, Ann E. (2010). Women and States: Norms and Hierarchies in International Society. Cambridge, England: Cambridge University Press. ISBN 978-0-521-76885-6.
- «Ivande Kaija» (Latvian). Riga, Latvia: Nekropole. 2016. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանդե Կայա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 2 մահեր
- 1942 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Բեռնի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Լատիշ կին գրողներ
- Ֆեմինիստ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Լատիշ հասարակական գործիչներ