Իվայլոյի ապստամբություն (1277-1280)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իվայլոյի ապստամբություն, 1277-1280, գյուղացիական ապստամբություն Բուլղարիայում՝ հովիվ Իվայլոյի գլխավորությամբ։ Սկսվել է Հարավային Դոբրուջայում, որտեղ գյուղացիների դրությունը վատթարանում էր թաթարների հաճախակի ասպատակություններից։ Ապստամբ գյուղացիները ջախջախեցին Նողայի թաթար հորդաներին, այնուհետև՝ բուլղարական թագավորի զորքը։ Բուլղարական ֆեոդալները դիմեցին Բյուզանդիայի օգնությանը։ Իվայլոյի (որը 1278 թվականին ամուսնացավ բուլղարիայի թագավորի այրի Մարիայի հետ և հռչակվեց թագավոր) պայքարը բյուզանդացիների դեմ ընթանում էր փոփոխակի հաջողություններով։ 1280 թվականին նրա զորքերը պարտության մատնեցին բյուզանդական բանակը։ Սակայն բուլղար ֆեոդալներն ավելի վճռականորեն էին հակվում Բյուզանդիայի կողմը։ Վախենալով դավաճանությունից՝ Իվայլոն փախավ թաթարների մոտ, որոնք և սպանեցին նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420 CC-BY-SA-icon-80x15.png