Իսրայելի գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների ասոցիացիա
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և LGBTQ+ rights organization?
Երկիր Իսրայել
Հիմնադրված1975
Կայքlgbt.org.il

Իսրայելի գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների ասոցիացիա (եբրայերեն՝ אגודת ההומואים, הלסביות, הביסקסואלים והטראנסקסואלים בישראל‎), ավելի հայտնի է որպես Ագուդա (եբրայերեն՝ האגודה‎), Իսրայելում գործող հասարակական կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է ԼԳԲՏ անձանց՝ գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների շահերի և իրավունքների պաշտպանությանը։ Հանդիսանում է Իսրայելի ամենաառաջին, ամենախոշոր և ամենաազդեցիկ ԼԳԲՏ կազմակերպությունը։

Հիմնադրվել է 1975 թվականին Գիլա Գոլդշտեյնի, Դան Լահմանի, Թեո Մայնցի և Յակով Պազիի կողմից։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Թել Ավիվի Նահմանի փողոցում՝ գեյ թաղամասի կենտրոնում։ Ունի մասնաճյուղեր Բեեր Շևայում, Կիրյաթ Շմոնայում և Էյլաթում։ Այժմ Ագուդայի մեջ է մտնում շուրջ 2500 ակտիվիստ։ Կազմակերպության ղեկավարն է Մայքլ Համելը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուդան հիմնվել է 1975 թվականին Թել Ավիվում 11 գեյ տղամարդկանց և մեկ լեսբուհի կնոջ կողմից[1] Հենց իրենք էլ կազմակերպել են Իսրայելի առաջին հպարտության շքերթը Իսրայելի թագավորների հրապարակում։ Ագուդայում գործում են նաև ԼԳԲՏ երիտասարդության խմբեր, որոնց թվում են լեսբուհիների Համոն Ալիզան, ինչպես նաև Ցահալ Բեթը՝ 18-22 տարեկանների ԼԳԲՏ երիտասարդների խմբավորումը[2]։

2006 թվականից սկսած Իսրայելի քաղաքացիները կարող են Պաշտպանության բանակում ծառայելու փոխարեն կամավոր աշխատանք կատարել Ագուդայում՝ որպես այլընտրանքային ծառայություն[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zimmerman, Bonnie (2000). Lesbian Histories and Cultures. Taylor & Francis. ISBN 0-8153-1920-7.:
  2. Walzer, Lee (2000). Between Sodom and Eden: A Gay Journey Through Today's Changing Israel. New York: Columbia University Press. ISBN 0-231-11394-3.
  3. Raz, Noa (2006 թ․ փետրվարի 27). «Exempt from IDF? Volunteer for gay group». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.