Իսրայել Չարնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսրաել Չարնիից)
Picto Info sciences exactes.png
Իսրայել Չարնի
Israel Charny
Ծնվել է 1931
Ֆիլադելֆիա, Ֆիլադելֆիա շրջան, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտություն պատմաբան, սոցիոլոգ և հոգեբան
Ալմա մատեր Թեմփլի համալսարան և Ռոչեստերի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1] և եբրայերեն[1]

Իսրայել Չարնի (Israel W. Charny, ծնվ. 1931) հրեա հոգեբան, սոցիոլոգ և պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ,[2] պրոֆեսոր։

Չարնին երկհատոր Encyclopedia of Genocide հանրագիտարանի խմբագիրն է,[3] և Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը։[4]

Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։ Հիմնական աշխատությունները նվիրված են ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությանը. ցեղասպանության սպառնալիքի վաղ հայտնաբերման և կանխարգելման հնարավորություններին։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների (Թել Ավիվ, 1982 թ., Երևան, 1990 թ.), հանդես եկել զեկուցումներով։ Առաջարկում է ստեղծել մարդու իրավունքների և ցեղասպանության կանխման համաշխարհային կենտրոն։ Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի «Ինտերնետ» բյուլետենի խմբագիրն է. «Ինտերնետի» 1990 թ.-ի ապրիլ ամսվա համարը նվիրված է Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Encyclopedia of Genocide
  • Genocide: a critical bibliographic review
  • "A Classification of Denials of the Holocaust and Other Genocides", Journal of Genocide Research 2003, 5 (1), pp. 11–34.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Turks, Armenians and Jews in Israel W. Chamy and Shamai Davidson (Eds ),
  • The Book of the International Conference on the Holocaust and Genocide. Book One, Tei-Avtv, 1983.։
  • Genocide։ The Ultimate Human Rights Problem, In Social Issues Resource Series։ Human Rights, v. 2, 1986, article N 57.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png