Իսպանիա (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիա (հուշարձան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործArturo Dresco?[1]
Երկիր Արգենտինա[1]
ՔաղաքPlazoleta Ciudad de Salamanca?[1]
ԲնակավայրԲուենոս Այրես[1]
Նյութբրոնզ[1] և գրանիտ[1]
 Monumento a España CABA Վիքիպահեստում

Իսպանիա, հուշարձան, որը բացվել է 1936 թվականին Պուերտո Մադերոյում (Բուենոս Այրես նահանգ)։ Տեղադրվել է որպես հարգանքի տուրք Իսպանիային, Արգենտինայի ժողովրդի կողմից և համարվում է երկու ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ։ Արգենտինայի ճարտարապետ Արթուրո Դրեսկոյի ղեկավարությամբ կառուցված քանդակը բաղկացած է կարմիր գրանիտից։ Խորաքանդակը բաղկացած է 29 քանդակից, որտեղ ներկայացված են բոլոր հայտնի իսպանացիները, որոնք կապված էին Արգենտինայի պատմության հետ, սկսած Իսպանիայի նվաճման և երկրի գաղութացման հետ։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Իսպանիայի պողոտայի, 2400 (անմիջապես դեպի հյուսիս), Սալամանկայի հրապարակում, Ալֆերեզ դե Նավիո Ֆրանցիսկո Փարեժայի խաչմերուկում, Պուերտո Մադերոյի տարածքում և Պասեո դե Լա Կոստանեռա Սուր թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Артуро Дреско.

Սա արգենտինացի քանդակագործ Արթուրո Դրեսկոյի (1875-1961) ամենահայտնի աշխատանքն է։ Հուշարձանը քաղաքին նվիրվել է երկրի կառավարության կողմից 1910 թվականին։ Այն բացվել է միայն 1936 թվականի հոկտեմբերի 13-ին, քաղաքապետ Մարիանո դե Վիդայի կողմից։ Հուշարձանը կառուցվել է որպես Իսպանիայի ժողովրդին հարգանքի տուրք, որը դարձավ ժամանակակից Արգենտինայի ժողովրդավարության հիմք։ 1990-ականներին Արգենտինա կատարած այցի ժամանակ Իսպանիայի թագուհի Սոֆիան որոշեց, որ Իսպանիայի հուշարձանը հուլիսի 9-ին կտեղափոխվի պողոտա, Ավենդա դե Մայոյի խաչմերուկ, որտեղ գտնվում է Դոն Կիխոտի հուշարձանը, սակայն հուշարձանի տեղափոխումը դեռևս չեն իրականացվել։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակը այդ ժամանակաները բնութագրում է այսպես. «Պատմության մի մաս, որը ներառում էր Իսպանիայի կողմից արված բացահայտումները և նվաճումները, Հարավային Ամերիկայի գաղութացումը և թագավորություն ստեղծումը»։ Այն բաղկացած է խոշոր կարմիր գրանիտից, որի կենտրոնում փորագրված է հետևյալ արտահայտությունը. «Պտղաբերություն, քաղաքակրթություն, հավերժություն»։

  • Հիմքում տեղադրված է 29 իսպանացիների քանդակ, կապված Ամերիկայի բացահայտման և նվաճման հետ։
  • Կենտրոնում` ներքևի հատվածում, Քրիստոֆեր Կոլումբոսն է ծնկի իջած Իզաբել թագուհու առաջ։
  • Հուշարձանի վերևի հատվածում երկու քանդակներ են, համապատասխանաբար, կանգնած երիտասարդը խորհրդանշում է Արգենտինան, իսկ նստած հասուն կինը` Իսպանիան։

Աջ և ձախ կողմերում`

  • Խուան Դիազ դե Սոլիս (գտնվում է հյուսիս-արևելքում)։
  • Ֆերնանդ Մագելան (հարավ-արևմուտք)։

Հյուսիս-արևմտյան կողմ`

  • Հյուսիս-արևելյան թև` Ալվար Նունես Կաբեզա դե Վակայի, Դոմինգո Մարտինես դե Կրալայի, Խերոնիմո Լուիս դե Կաբրերայի, Խուան Սեբաստիան Էլկոնոիի և եպիսկոպոս Բարկո Սենտրերիի քանդակներ։
  • Հարավ-արևմտյան թև` Սեբաստիան Կաբոտի, Բարթոլոմե դե Լաս Կասասի (որի ոտքերին նստած են հնդկացիներ), Խուան դը Գարայի և Պեդրո դե Մենդոսայի քանդակներ։

Հարավ-արևելյան կողմ`

  • Խուան Խոսե Սալսեդոյի և Պեդրո դե Սեվալոսի, Ֆրանսիսկո Սալանոյի և Ֆերնանդո Արիաս դե Սավեդրայի, ինչպես նաև հնդկացու քանդակ։
  • Քահանա Ֆերնանդեսի, Ֆելիքս դը Ազարայի, Խոակին դել Պինո Ռոսասի, Պեդրո Կերվինոի, Բալթասարար Իդալգո դե Սիսներոսի և աբորիգենիի քանդակ։

Հուշարձանը բաղկացած է բրոնզից, ստեղծվել է «Իսպանական հայրենասիրական ասոցիացիայի(Asociación Patriótica Española)»- ի նախաձեռնությամբ։ Հուշարձանում արձանագրվել են իսպանացիների անունները, որոնք ուղեկցում էին Քրիստոֆեր Կոլումբոսի արշավախմբին և «Նոր Աշխարհի» բացահայտմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]