Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է իսպանահայության և պորտուգալահայության հոգևոր կյանքը[2][3]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ 2018 թվականից հոգևոր հովվությունը ներկայացնում է տեր Շնորհք աբեղա Սարգսյանը։ Պորտուգալիայում, ի տարբերություն Իսպանիայի, կան միայն հոգևոր խորհուրդներ, ավանդական կուսակցություններ, դպրոցներ և եկեղեցիներ չկան[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի Թագավորությունում հայ համայնքի ներկայությունը արդի պատմական փուլում, սկսվում է 1990-ական թվականներից, երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն և սահմանները բացվեցին արտաքին աշխարհի հետ։ Դեռևս 1980-ականներին, շատ քիչ թվով ընտանիքներ հաստատվել են Իսպանիայում Մերձավոր Արևելքից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն նրանց քանակը շատ սահմանափակ է եղել։ Միջնադարյան ժամանակահատվածից մինչև մեր օրերը պահպանվել է կաթոլիկ եկեղեցու հարակից մի մատուռ, որտեղ տեսնում ենք հայկական արձանագրություններ և պատերին ամրացված հայկական տառերով հաղճապակյա սալիկներ[3]։

Հայերը հիմնականում հաստատված են Իսպանիայի մեծ քաղաքներում՝ Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա և Առնեդո։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից։ Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին[5]։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված առաջին պաշտոնական ներկայացուցիչը եղել է Հոգեշնորհ տեր Սասուն Ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, ով պաշտոնավարել է մինչև 2016 թվականը։ Այնուհետև 2017-2018 թվականներին նրան փոխարինել է տեր Սիփան վարդապետ Գևորգյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում, արտաքին հղում
  2. «Հայ համայնքը Իսպանիայում»։ https://spain.mfa.am/։ Իսպանիայում Հայաստանի դեսպանություն 
  3. 3,0 3,1 «Հայերը Պորտուգալիայում»։ armenian-church.eu/։ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն 
  4. «Պորտուգալիա»։ https://diaspora.gov.am/։ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ 
  5. «Իսպանիայում սկսել է գործել Սբ.Գեւորգի առաջին հայկական եկեղեցին»։ https://panarmenian.net/։ 25 օգոստոսի 2009 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: