Իսպանիայի հրապարակ (Սանտա Կրուս դե Տեներիֆե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Plaza de España (Santa Cruz de Tenerife)
Իսպանիայի հրապարակ (Սանտա Կրուս դե Տեներիֆե)
Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ
Իսպանիա
Tenerife2005 056.jpg

Կոորդինատներ: 28°28′2.04″ հս․ լ. 16°14′49.93″ ամ. ե. / 28.4672333° հս․. լ. 16.2472028° ավ. ե. / 28.4672333; 16.2472028

Կանդելարիա հրապարակ

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España (Santa Cruz de Tenerife)), ընդարձակ հրապարակ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում, Կանարյան կղզիներում (Իսպանիա)։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում, Աուդիտորիո դե Տեներիֆեից 1,4 կմ հյուսիս։ Ծավալը կազմում է 5,026 մ․ ք․։

Հրապարակը համարվում է Տեներիֆե կղզու հիմնական հրապարակներից մեկը՝ Սան Կրիստոբալ դե լա Լագունայի Պլասա դել Կրիստո դե լա Լագունայի և Կանդելարիայի Պլասա դե լա Պատրոնա դե Կանարիասի հետ միասին[1]։

Հրապարակը և նրա կենտրոնի արհեստական լիճը շվեյցարական Հերցոգ & դե Մյուրոն ճարտարապետական ընկերության նախագիծն է։

Պլասա դե Սպանյան (Իսպանիայի հրապարակ) շրջափակում են Պալասիո Ինսուլար դե Տեներիֆե, Պալասիո դե լա Կարտա կառույցները և Պլասա դե լա Կանդելարիա հրապարակը։ Կենտոնում վեր է խոյանում Monumento a los Caídos հուշակոթողը, որը նվիրված է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերին։

Հրապարակը կառուցվել է 1929 թվականին պատմական Կաստիլյո դե Սան Կրիստոբալ ռազմական կառույցի տեղում, ըստ այդմ հրապարակի տակ, ստորգետնյա գետնուղում մնացել են նախօրինակ շինության մի քանի պատեր։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սանտա Կրուս դե Տեներիֆեում նկարահանվում էր «Ջեյսոն Բորն» ֆիլմաշարի 5-րդ ֆիլմը։ Դրա համար քաղաքում դրվեցին Աթենք և Պիրեյոս քաղաքների դեկորները։ Պլասա դե Սպանյան ֆիլմում ներկայացնում էր Աթենքի Սինտագմա հրապարակը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]