Իսպանա-իսրայելական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանա-իսրայելական հարաբերություններ
Իսպանիա և Իսրայել

Իսպանիա

Իսրայել

Իսպանա-իսրայելական հարաբերություններ, դիվանագիտական, մշակութային և տնտեսական հարաբերություններն են Իսրայելի և Իսպանիայի միջև։ Երկու պետություններն էլ հաստատել են դիվանագիտական հարաբերությունները 1986 թվականին։ Իսրայելը ունի դեսպանատուն Մադրիդում, իսկ Իսպանիան էլ ունի դեսպանատուն Թել Ավիվում, պատվավոր հյուպատոսություն՝ Հայֆայում և գլխավոր հյուպատոսություն Երուսաղեմում, որը դիվանագիտական առաքելություն է իրականացնում Երուսաղեմում (ներառյալ Արևելյան Երուսաղեմում), Գազայի հատվածում և Արևմտյան ափի տարածքներում (Պաղեստին)[1]։ Երկու պետություններն էլ հանդիսանում են՝ ՄԱԿ-ի անդամ, ինչպես նաև Միջերկրածովյան դաշինքի անդամ են։ Երկու պետություններն էլ ներգրավված են տարբեր ծրագրերում և համաձայնագրերում Եվրամիության շրջանակներում, որի անդամ է Իսպանիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկիստական Իսպանիան չէր ճանաչում Իսրայելը՝ հենվելով հրեաների ու մասոնների միջազգային դավադրության վրա՝ Հրեամասոնական դավադրության տեսություն ընդդեմ Իսպանիայի[2]։ 1949 թվականին Իսրայելը դեմ է քվեարկել ընդդեմ Իսպանիայի պատժամիջոցներ կիրառելուն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, քանի որ ֆրանկոնյան ռեժիմը նյութական աջակցություն էր ցուցաբերում առանցքի երկրներին[3]։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Ֆրանկոյի կառավարությունը օգնեց 1960-ական թվականներին և 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ հրեաների արտագաղթին Մարոկկոյից[4]։

Պրոարաբական դիալեկտիկան Ֆրանկոյին նախորդած կառավարությունների ստեղծել էր մշտական դիրքորոշում, որն բավական դժվար էր հաղթահարել դեմոկրատիայի անցնելուց հետո[2]։ Ֆրանկոյի մահից հետո ձևավորված առաջին իսպանական կառավարությունը Ադոլֆո Սուարեսի գլխավորությամբ հայտարարեց, որ այն չի ճանաչում Իսրայելը, եթե այն չլքի օկուպացված տարածքները և չթույլատրի Պաղեստին պետության ստեղծմանը[5]։

1982 թվականին Սուարեսի պաշտոնաթողությունից հետո Իսպանիայի կառավարության նոր վարչապետը[6] Լեոպոլդ Կալվա-Սոթելոն կողմ էր, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին Իսպանիայի և Իսրայելի միջև, բայց այս իրադարձությունը պետք է տեղի ունենար հաջորդ կառավարության ժամանակ, քանի որ այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար՝ Խոսե Պեդրո Պերես-Լորկեն ուներ պրոարաբական դիրքորոշում[7] և նա հանդես էր գալիս ընդդեմ Իսրայելը ճանաչելուն, պատճառաբանելով, որ Իսրայելը կապ ունի Սաբրեյում և Շաթիլեյում տեղի ունեցած կոտորածների հետ, և բացի այդ, նա վախենում էր, որ արաբական պետությունները նավթային էմբարգո կկիրառեն[8][9]։ Պերես-Լորկեն ավելի ուշ դարձավ «Kuwait Petroleum» ընկերության խորհրդականը[10]։

Այդուհանդերձ մի քանի քայլեր ձեռնարկվեցին հարաբերությունները հաստատելու համար, այդ թվում ոչ ֆորմալ կոնտակտները Սամուել Հադասի, որն Իսրայելի ներկայացուցիչն էր Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում, որի շտաբ-բնակարանը գտնվում է՝ Մադրիդում։ Հադասն իսրայելական աշխատավորական կուսակցության անդամ էր և պատասխանատու էր Իսրայելի ընկերներ ասոցիացիայի ստեղծման համար, որն պետք է ներառեր իսպանական խորհրդարանի մի քանի անդամների իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցությունից, ինչպես նաև կառավարող կուսակցությունից՝ ժողովրդավարական կենտրոն միությունից[11]։

Նպատակ ունենալով հաստատել ամբողջական դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ, վարչապետ Ֆելիպե Գոնսալեսն, որն ընտրվել էր սոցիալիստական կուսկացությունից, 1985 թվականի ապրիլի 25-ին ուղարկեց անձնական նամակ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար՝ Շեդլի Կլիբին, տեղեկացնելով իսպանական կառավարության գործողությունների վերաբերյալ[12]։ «Փայտե ոտք» գործողությունից հետո իսպանական կառավարությունը քննադատեց հարձակումը և ժամանակավորապես դադարեցրեց Իսրայելի ճանաչման գործընթացը։ Երկու պետությունները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ 1986 թվականի հունվարի 17-ին[13]։ Սամուել Հադասն նշանակվեց առաջին իսրայելական դեսպանը Մադրիդում[14]։ Այս բանից հետո, Մադրիդում բացվեց Պաղեստինի ազատության կազմակերպության ներկայացուցչական բյուրոն, որպես ապացույց Իսպանիայի ավանդական բարեկամության պաղեստինյան ժողովրդի հետ և որպես միջոց, որով պետք է գտնվեր արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղին[15][16]։

Ռըուվեն Ռիվլինի այցը Իսպանիա, 2017 թվական

2000 թվականին Իսպանիան հանեց Իսրայելի նկատմամբ կիրառված վետոն, որով Իսրայելը դառնում էր Արևմտաեվրոպական և այլ պետությունների խմբի[en] անդամ, որն գործում է՝ ՄԱԿ-ի շրջանակներում, և այդպիսով վերջ դրվեց վարչական անորոշությանը, քանի որ Իսրայելը չէր կարող դառնալ Ասիական խմբի անդամ, քանի որ այնտեղ շատ են իսլամադավան պետությունները, որոնք արգելափակում էին նրա հայտը անդամակցության[17]։

2011 թվականի հոկտեմբերին իսպանական արքայազն Ֆելիպեն և նրա կինը արքայադուստր Լետիցիան ժամանեցին Իսրայել երկօրյա պետական այցով, որպեսզի նշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և հանդիպեցին տեղի գիտնականների հետ[18]։

2017 թվականի հոկտեմբերի սկզբին Կատալոնիայում անցկացվեց հանրաքվե, որով այն անկախություն էր ցանկանում ստանալ Իսպանիայից։ Նրա արդյունքները առաջացրեցին ոչ միանշանակ ռեակցիա երկրի ներսում և դրանից հետո հաջորդեց քաղաքական ճգնաժամ։ Իսպանիայի կառավարությունը դիմեց Իսրայելի կառավարությանը խնդրանքով, որպեսզի այն չճանաչի հանրաքվեի արդյունքները և հնրավոր դեպքում նաև դրան հաջորդող մարզի անկախությունը։ Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց ոչ մի ձևով չանդրադառնալ տվյալ խնդրանքին․ չճանաչել Կատալոնիայի անկախությունը և ոչ էլ հերքել այն։ Սա կատարվեց այն բանի համար, որպեսզի միջազգային ասպարեզում նա միայնակ չմնա, քան որ պետությունների մեծամասնությունը չէր շտապում ճանաչել Կատալոնիայի անկախությունը նրա հնարավոր անկախության հռչակման դեպքում, չնայած նրան, որ Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը աջակցում է Իսրայելին, քան Իսպանիայի այլ շրջանների բնակիչները[19][20]։

Կրոնական և մշակութային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազում հրեաներ մշակութային կապ ունեն Պիրենեյան թերակղզու հետ, որտեղից 15-րդ դարի ավարտին հրեաները վտարվել են։ Բազում հրեաներ նաև հանդիսանում են իսպանացի և պորտուգալացի հրեաների հետնորդներ, որոնք վռնդվել են թերակղզուց մինչ 15-րդ դարը։ Որոշ հրեաներ ապրում են այսօր Իսպանիայում, երկրում այժմ կա ոչ մեծ ժամանակակից հրեական համայնք։ Բազում իսպանացիներ նույնպես հանդիսանում են քրիստոնեություն ընդունած հրեաների ժառանգներ, որոնց տոկոսը կազմում է 20%[21]։ Իսրայելական «Մաարիվ» թերթը նշում է, որ համաձայն իր խոստովանության Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի ընտանիքն ունի հրեական ծագում[22]։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 25-ամյակի և Իսպանիայի ու Իսրայելի միջև մշակութային կապերի կապակցությամբ Մադրիդում գտնվող Պրադո թանգարանն ժամանակավորապես ցուցադրելու համար տրամադրեց Էլ Գրեկոյի նկարը Երուսաղեմում գտնվող Իսրայելի թանգարանին։ Կազմակերպվեց հատուկ ընդունելություն Իսրայելի հինգերորդ նախագահ Յիցակ Նավոնի և Իսրայելում Իսպանիայի դեսպան՝ Ալվարո Իրանզո Գուտիերեշի ներկայությամբ[23]։

Երկկողմանի առևտրաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին երկողմանի առևտրաշրջանառությունը հասել է՝ €1,69 մլրդ-ի, որից €853 մլն կազմել Իսրայելից Իսպանիա ապրանքների ներկրումը, իսկ €836 մնլ էլ իսպանական ապրանքների ներկրում Իսրայել։ Խոսե Ռաներոն, որն տնտեսական և առևտրային խորհրդական է իսպանական դեսպանատանը, նշել է, որ ինքն սպասում է ավելի մեծ փոխադարձ ծրագրերի իրականացման, հատկապես տեխնալոգիաների ոլորտում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Consulado de España en Jerusalén Արխիվացված 2011-11-08 Wayback Machine, Ministerio de Asuntos Exteriores y de Cooperación de España (Իսպաներեն)
  2. 2,0 2,1 Bautista Delgado 2009, էջեր. 299–316
  3. Hadas 2007, էջ. 46
  4. Hadas 1992–1993, էջեր. 191–206
  5. Bautista Delgado 2009, էջեր. 309–310
  6. NB: President of the Government of Spain is the official English denomination for the head of government, a figure known as in some countries Prime Minister
  7. Pérez-Llorca had been a member of the Popular Liberation Front in his youth, a New Left Pre-Trotskyist of Third-Worldist «Anti-imperialist» ideology [1]«アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  8. Bautista Delgado 2009, էջ. 311
  9. Hadas 2007, էջ. 48
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Samuel Hadas, embajador de la tradición de Sefarad» (իսպաներեն). El País. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  12. Álvarez-Ossorio 2003, էջ. 81
  13. «Euforia en todo Israel tras el anuncio oficial del reconocimiento español. Él Gobierno lo califica como paso muy importante» (իսպաներեն). ABC. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  14. «Israel Designates Ambassador to Spain» Los Angeles Times, January 27, 1986
  15. Álvarez-Ossorio 2003, էջ. 83
  16. «Spanish Ministry of Foreign Affairs» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «España admite a Israel en el grupo europeo de la ONU tras ser presionada por EE UU» (իսպաներեն). El País. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  18. 18,0 18,1 Economic, commercial ties with Spain continue to shine
  19. Израиль не отреагирует на просьбу Испании выступить против независимости Каталонии
  20. «ישראל לא תגיב לבקשת ספרד להתנגד לעצמאות קטלוניה». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. «Sefardíes y moriscos siguen aquí. El 30% de los españoles tiene huella genética de su origen judío o magrebí» (իսպաներեն). El País. Վերցված է 08/10/2011-ին.
  22. «Zapatero, a un diario israelí: 'Antisemitismo había con Franco'» (իսպաներեն). El Mundo. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  23. «Visiting Masterpiece from the Prado Museum, Madrid». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]