Իսպանա-թուրքական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանա-թուրքական հարաբերություններ
Իսպանիա և Թուրքիա

Իսպանիա

Թուրքիա

Իսպանա-թուրքական հարաբերություններ, երկկողմանի դիվանագիտական հարաբերություններն են՝ Իսպանիայի ու Թուրքիայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Իսպանիան և Օսմանյան կայսրությունը պայքարում էին միմյանց միջև, որպեսզի գերակայություն հաստատեն Միջերկրական ծովում[1][2]։ 1571 թվականին Լեպանտոյի ծովամարտում իսպանական նավատորմը (դաշինք կազմելով Վենետիկյան հանրապետության և Պապական մարզի հետ) հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։ Հյուսիսային Աֆրիկայում իսպանացիները կռվում էին օսմանների դաշնակիցներ՝ Բերբերյան ծովահենների դեմ։ Փրկվելով կրոնական հետապնդումներից կոնվերսորները և սեֆիդները փախնում էին Օսմանյան կայսրություն այն բանից հետո, երբ Իսպանիայում տեղի ունեցավ մորսիկների անհաջող ապստամբությունը։ Արծաթը, որն բերվում էր Լատինական Ամերիկայից առաջացրեց ինֆլյացիա Իսպանիայում, որն այնուհետև տարածվեց Եվրոպայի այլ մասերում, նույնիսկ Օսմանյան կայսրությունում։ 1782 թվականին Իսպանիան և Օսմանյան կայսրությունը կնքեցին Խաղաղության, բարեկամության և առևտրի համաձայնագիր[3][4]։

Քաղաքական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ավանդական լուսանկարը իսպանա-թուրքական բարձր մակարդակի հանդիպումից հետո Մադրիդում, 2012 թվականի նոյեմբերի 27

Թուրքիան և Իսպանիան հանդիսանում են՝ Եվրոպայի Խորհրդի, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միջերկրածովյան միության անդամներ։

Երկկողմանի հարաբերություններում դիվանագիտական մակարդակում չկան որևիցե հակասություններ պետությունների միջև։ Իսպանիան աջակցում է Թուրքիայի հայտը, որպեսզի այն դառնա Եվրոպական Միության անդամ։ 1998 թվականի հունիսի 22-ին պետությունները միմյանց միջև կնքեցին համատեղ գործողությունների ծրագիր, որն որոշեց երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությունները։ 2004 թվականին նախաձեռնվեց Քաղաքակրթությունների միությունը վարչապետ Սապատերոյի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից[3]։

Առևտրային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ապրանքաշրջանառությունը պետությունների միջև կազմել է՝ 5,99 մլրդ եվրո[5]։ 2015 թվականին Իսպանիայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,5 մլրդ դոլար[6]։ Թուրքիայում գործում է ավելի քան 610 իսպանակ ընկերություններ։ Իսպանական ներդրումները թուրքական տնտեսության մեջ կազմում են մոտավորապես 10 մլրդ դոլար[7]։ 2008 թվականին Թուրքիա է այցելել ավելի քան 350 000 իսպանացի զբոսաշրջիկ[8]։

Մոտավորապես 75 թուրքական ընկերություն էլ գործում է Իսպանիայում։ Թուրքական ներդրումները իսպանական տնտեսության մեջ կազմում են 143 մլն դոլար 2002-2015 թվականների ընթացքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]