Իսմեթ Գունեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմեթ Գունեյ
Իսմեթ Վեհիթի Գունեյ
Դիմանկար
Արվեստագետ, ուսուցիչ, նկարիչ
Ծնվել է1932
ԾննդավայրԼիմասոլ, Կիպրոս
Մահացել էՀունիսի 23, 2009
Մահվան վայրԿիպրոս
ՔաղաքացիությունԿիպրոսի
ԱզգությունԹուրք Կիպրոսցի
ԿրոնՔրիստոնյա
ԵրկերԿիպրոսի Հանրապետության դրոշ
Մասնագիտություննկարիչ

Իսմեթ Վեհիթի Գունեյ (հուլիսի 15, 1923(1923-07-15)[2], Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս - հունիսի 23, 2009(2009-06-23)[1], Նիկոսիա, Կիպրոս), թուրք կիպրոսցի նկարիչ, ուսուցիչ, արվեստագետ։ Նա ստեղծել է այժմյան Կիպրոսի դրոշը, ինչպես նաև երկրի զինանշանը 1960 թվականին։ Գունեյի ստեղծած դրոշը յուրահատուկ էր, քանի որ Կիպրոսը առաջին երկիրն է, որ ցուցադրել է իր տարածքը քարտեզի վրա։ Կոսովոն, որի կարգավիճակը վիճելի է նույնպես պատկերել է իր տարածքը դրոշի վրա։

Դրոշի հարաբերությունը՝ 3:5

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունեյը ծնվել է 1932 թվականին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Նա սկսել է նկարել, երբ նա աշակերտ էր ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո մանկավարժական քոլեջը, նա 1948 թվականին սկսեց աշխատել որպես նկարչության ուսուցիչ։ 1948 թվականից 1977 թվականը նա Լեֆքոշայի երկեկ Լիսեսում ուսուցանել է նկարչություն և պատմություն։ 1956 թվականին նա հանդիպել է նկարիչ Իբրահիմ Կալիլիի հետ և աշխատել է նրա հետ մինչև 1960 թվականը։ 1947 թ.-ին Գունեյը դարձավ առաջին թուրքը, ով բացեց իր անհատական ցուցահանդեսը Կիպրոսում։ Գունեյը Կիպրոսում, ինչպես նաև արտերկրում ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, և մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 1967 թ.-ին կրթաթոշակը նրան հնարավորություն տվեց սովորել Բելֆաստի թագուհու համալսարանի Ստրանմիլս քոլեջում։ 1986 թվականին նա ունեցել է իր ամենամեծ ցուցահանդեսը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։ Գունեյը մահացել է 2009 թվականի հունիսի 23-ին Կիպրոսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]