Իսմայիլ Սամանի
Իսմայիլ Սամանի | |
![]() | |
Ծննդյան օր՝ | հունիս 849 |
---|---|
Ծննդավայր՝ | Բալխ, Balkh Province, Աֆղանստան |
Վախճանի օր՝ | նոյեմբերի 24, 907 (58 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Բուխարա, Ուզբեկստան |
Երեխաներ՝ | Ahmad Samani? |
Դինաստիա՝ | Սամանյանների դինաստիա |
Հայր՝ | Ahmad ibn Asad? |
Աբու Իբրահիմ Իսմայիլ իբն Ահմադ Սամանի (պարս.՝ ابو ابراهیم اسماعیل بن احمد سامانی, հունիս 849, Բալխ, Balkh Province, Աֆղանստան - նոյեմբերի 24, 907, Բուխարա, Ուզբեկստան), նաև հայտնի է որպես Իսմայիլ Սամանի (պարս.՝ اسماعیل سامانی), Սամանիների դինաստիայի էմիր, պետության հիմնադիր Կենտրոնական Ասիայում: Կառավարումը նշանավորվել է Սամանիների հզոր ուժ դառնալով[1]։ Ահմադ իբն Ասադի որդին է և Սաման-խուդաթի ժառանգը, հրաժարվել է զրադաշտականությունից և ընդունել է իսլամ[2]։ Փոխել է պետական կառավարման համակարգը, ձգտել է ամրապնդել կենտրոնական իշխանությունը և պաշտպանել նրա սահմանները[3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանիները Բալխիի բնիկներ էին, ինչը հուշում է, որ նրանք բակտրիական ծագում ունեն[4]։ Ընտանիքը պնդել է, որ Սասանյանների նախաիսլամական դարաշրջանում Իրանի յոթ մեծ տներից մեկի՝ Մեհրանների պարթևական ընտանիքի ժառանգներն են[5]։ Այնուամենայնիվ, դա ուղղակի կարող է լինել նրանց տոհմը ուժեղացնելու փորձ: Չնայած դրան, Սամանիների թագավորական ընտանիքը խոսել և պաշտպանել է պարսկերեն լեզուն, ինչպես նաև օգտագործել է նախաիսլամական բյուրոկրատական շատ տիտղոսներ՝ հավանաբար, իրենց իշխանությունը Սասանյան պետության շարունակությունը ներկայացնելու համար[6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլ Սամանին ծնվել է 849 թվականին Ֆերգանայում։ Ահմադ իբն Ասադի որդին էր։ Ունեցել է եղբայր՝ Նասր I-ը, ով 864/5 թվականին բարձրացել է Սամանիների գահը։ Նասրի օրոք Իսմայիլը ուղարկվել է վերահսկողություն հաստատելու Բուխարայի վրա, որը ավերվել էր Խորեզմի զորքերի կողմից կատարված կողոպուտներից: Քաղաքի բնակիչները ողջունել են Իսմայիլին՝ տեսնելով մարդու, ով կարող է կայունություն բերել:
Կարճ ժամանակ անց հարկային գումարների բաշխման տարաձայնությունները հանգեցրել են Նասրի և Իսմայիլի միջև վեճին: Սկսվում է պայքար, որում Իսմայիլը հաղթանակ է տանում։ Չնայած, Իսմայիլը իր վերահսկողության տակ է վերցնում պետությունը, բայց պաշտոնապես չի տապալում եղբորը։ Դա պայմանավորված էր նրանով, որ խալիֆը Մավարաննահրում իշխանությունը պաշտոնապես հանձնել էր Նասրին․ խալիֆի համար Նասիրը տարածաշրջանի միակ օրինական տիրակալն էր: Բացի այդ, Սիստանի Սաֆարիդները նույնպես հավակնություններ ունեին Մավերանահրի նկատմամբ, իսկ Նասրի տապալումը Սաֆարիդների համար ներխուժելու առիթ էր հանդիսանալու։ Հետևաբար, Իսմայիլը շարունակել է պաշտոնապես ճանաչել Նասրին որպես կառավարիչ մինչև վերջինիս մահը 892 թվականի օգոստոսին, որից հետո Իսմայիլը պաշտոնապես ստանձնել է իշխանությունը:
Կառավարման շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանության կենտրոնացում Մավարաննահրում և Խորասանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսմայիլը ակտիվ էր հյուսիսում և արևելքում՝ շարունակաբար տարածելով Սամանիների ազդեցությունը, ինչպես նաև ամրապնդելով իր վերահսկողությունը այլ տարածքների, այդ թվում՝ Քերմանի, Սիստանի և Քաբուլի վրա[7]։ Զարգացրել է տնտեսությունը և առևտուրը, կազմակերպել է հզոր բանակ[8]։ Ասում էին, որ Իսմայիլը մայրաքաղաք Բուխարան վերածել է իսլամի ամենափառավոր քաղաքներից մեկի[9], քանի որ Իսմայիլը տարածաշրջան է ներգրավել գիտնականների, արվեստագետների և իրավաբանական գիտությունների դոկտորների[10]։ Ղուրանի պարսկերեն առաջին թարգմանությունն ավարտվել է Սամանյանների օրոք։ Իսմայիլի օրոք զարգացել է Սուննի աստվածաբանությունը զգալիորեն զարգացել է, քանի որ կառուցվել են բազմաթիվ մզկիթներ և մեդրեսեներ[11]։
Միայն եղբոր մահից հետո Իսմայիլը դարձել է Մավարաննահրի էմիրը և 892 թվականին այդ երկրում հաստատվել է խալիֆի կողմից։ Քաղաքացիական կռիվներն ու ապստամբությունները վերացնելուց և իր մենիշխանությունը հաստատելուց հետո՝ Իսմայիլը ստիպված էր զբաղվել պետության անվտանգության ապահովմամբ՝ թյուրքական Քոչվորների արշավանքներից։ 893 թվականին արշավել է Թարազ, նվաճել է քաղաքը և Թալասի հովիտը, որտեղ տեղակայված էին արծաթի հարուստ հանքեր։ Սամանիների աճող դերը Մավարաննահրում և Սաֆարիդներինը Խորասանում մեծապես անհանգստացնում էր Բաղդադի խալիֆներին։ 898 թվականին խալիֆը գրություն է հրապարակել Իսմայիլի պաշտոնանկության և Մավարաննահրի նահանգապետ Սաֆարիդ Ամր իբն Լեյսի նշանակման մասին։ Չնայած դրան, Բալխայի ճակատամարտում Իսմայիլ Սամանիի (900) հաղթանակից հետո, խալիֆը իր գոհունակությունն է հայտնել հաղթողին[12]։ Քոչվորների դեմ պատերազմում Իսմայիլի հաջողությունները ոչ պակաս նշանակալի էին, քան Ամուրի նկատմամբ նրա հաղթանակը: Քոչվորները երկար ժամանակ հրաժարվել են Մավարաննահրի գյուղատնտեսական օազիսների արշավանքներից[13]։
Խորասանում Սաֆարիդների ժառանգությունը Սամանիներից վիճարկվում էր Տաբարիստանի կառավարիչ Մուհամմադ իբն Զեյդի կողմից։ Հրամանատար Իսմայիլ Մուհամմադ իբն Հարունին հաջողվում է ոչ միայն դուրս մղել թշնամիներին Խորասանից, այլև նվաճել Տաբարիստանը: Այնուամենայնիվ, դրանից հետո ապստամբել է իր ինքնիշխանի դեմ, ընդունել է սպիտակ գույնը՝ օրինական կառավարության դեմ ապստամբների գույնը, և գրավել է Ռեյը։ Իսմայիլը ստիպված էր անձամբ դուրս գալ ապստամբ հրամանատարի դեմ։ Տարած հաղթանակից հետո՝ Ռեյը և Ղազվինը միացվում են Սամանիների պետությանը, դրանով իսկ սահմանվում են վերջինիս սահմանները արևմուտքում։
Իր կառավարման ընթացքում ենթարկել է բազմաթիվ տարածաշրջանային պետություններ Արևելքում՝ ոմանք ընդգրկելով իր սահմաններում, իսկ մյուսների տեղական կառավարիչներին պահելով որպես վասալներ: Հյուսիսում խորեզմը մասնատված էր. հարավային մասը մնացել էր ինքնավար Աֆրիգիդի կառավարիչների իշխանության ներքո, մինչդեռ հյուսիսային մասը ղեկավարում էր սամանի պաշտոնյա: 903 թվականին մեկ այլ արշավ էլ ավելի է ամրապնդում Սամանիների սահմանները։ Այս արշավները պաշտպանում էին պետությունը թյուրքական արշավանքներից և թույլ էին տալիս մահմեդական միսիոներներին ընդլայնել իրենց գործունեությունը տարածաշրջանում:
904 թվականին Արևելքում այլ մահմեդական երկրների կամավորների օգնությամբ հետ է մղվել մեծաթիվ թյուրքական ժողովրդի ներխուժումը։
Քոչվորներին հաղթելուց հետո՝ ազատում է Բուխարայի բնակչությանը և նրա շրջակայքը այդ պարտականությունից․ «Քանի դեռ ես ապրում եմ, ես Բուխարայի պատն եմ» ասել է Իսմայիլը[13]։
Նարշախին գրում է, որ Իսմայիլն իսկապես անձամբ մասնակցել է մարտերին՝ թշնամուն հնարավորություն չտալով գրավել Բուխարայի շրջանը[13]։
Հյուսիսային Իրանի նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսմայիլը որոշում է օգտվել խալիֆի շնորհից՝ բանակ ուղարկելով Տաբարիստան, որն այն ժամանակ վերահսկվում էր Ալևիդների կողմից՝ Մուհամմադ իբն Զեյդի ղեկավարությամբ։ Մուհամմադը և նրա բանակը հանդիպում են Սասանյան բանակի հետ՝ Գորգանում Մուհամմադ իբն Հարուն ալ-Սարհասիի հրամանատարությամբ, դրան հաջորդած ճակատամարտում Սամանյանները հաղթում են, իսկ ծանր վիրավորված Մուհամմադը գերեվարվում է: Վերջինս մահանում է հաջորդ օրը՝ 900 թվականի հոկտեմբերի 3-ին (կամ օգոստոսին, ըստ Աբուլ Ֆարաջի)[14][15][16]։ Դիակը գլխատվել է, իսկ գլուխը ուղարկվել է Բուխարայի Սամանի արքունիք՝ Իսմայիլին։
Մուհամմադի որդու և նշանակված ժառանգ՝ Զայիդի գերեվարման և Բուխարա ուղարկվելու հետևանքով, Ալևիդների առաջնորդները համաձայնել են իրենց կառավարիչ նշանակել Զայիդ ալ Մահդիի մանկահասակ որդուն, բայց նրանց շարքերում տարաձայնություններ են սկսվում. նրանցից մեկը փոխարենը իրեն է հռչակում Աբբասյան կողմնակից, և նրա զորքերը հարձակվում և կոտորում են Ալևիդների կողմնակիցներին: Արդյունքում Սամանիները գրավում են գավառը[15]։ Սամանիների նվաճումը հանգեցնում է սուննիզմի վերականգնմանը գավառում։
Այնուամենայնիվ, Իսմայիլի գեներալ Մուհամմադ իբն Հարունը շուտով ապստամբություն է բարձրացնում՝ ստիպելով Իսմայիլին 901 թվականին բանակ ուղարկել իր որդու՝ Ահմադ իբն Իսմայիլի և զարմիկ Աբուլ Աբբաս Աբդալայի հրամանատարությամբ Հյուսիսային Պարսկաստան, ներառյալ Տաբարիստանը, ինչը ստիպում է Մուհամմադին փախչել Դեյլեմ: Սասանյան բանակին հաջողվել է գրավել նաև մի քանի այլ քաղաքներ, այդ թվում՝ Ռեյը և Ղազվինը, թեև հետագա կառավարիչները այդ տարածքը զիջում են դեյլեմիտներին և քրդերին[17]։ Այնուհետև Իսմայիլը իր զարմիկին՝ Աբուլ Աբբաս Աբդուլլային, նշանակել է Տաբարիստանի նահանգապետ։
Թեև Իսմայիլը շարունակում էր նվերներ ուղարկել խալիֆին, ինչպես ընդունված էր, ոչ տուրք էր վճարում, ոչ էլ հարկ։ Բոլոր առումներով Իսմայիլը անկախ կառավարիչ էր, թեև երբեք էմիրից բարձր կոչում չի կրել։
Բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլ Սամանին պարզել է, որ Ռեյ քաղաքում թանկարժեք մետաղները կշռելու և հարկեր վճարելու համար կիրառվող համակարգը չափազանց ծանր էր: Հրամայել է ուղղել համակարգը և հանել քաղաքային հարկերից արդեն հավաքված ավելցուկային գումարը։ Հայտնաբերվել են Իսմայիլի անունով քարե կշիռներ, ուստի կարող ենք ենթադրել, որ էմիրը կազմակերպել է իր ունեցվածքի չափումները, չնայած աղբյուրներում դա չի նշվում: Իսմայիլը այլ բարեփոխումներ ևս կատարել է իր պետությունում, նույնիսկ Ղազվինում բռնագրավել է որոշ հողատերերի ունեցվածքը՝ հասարակ ժողովրդի համաձայնությամբ[18]։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլ իբն Ահմադը լավ պատրաստված պալատական զինվորներից կազմավորել է զինված բանակ։ Երկարամյա ծառայության համար զինվորները ստացել են «հեջուբ» կոչում։
Հեջուբի պետերն ունեին «հեջուբ ալ խուջաբ» կամ «հաջիբի բուզուրգ» կոչումներ։ Այս կոչումները համարվում էին ամենաբարձրը Սամանինյան պալատում։
Ամիդ ալ-Մուլք՝ պետական գործերի և դեսպանության կապերի վեզիր,
Վեզիր՝ դիվանի ղեկավար,
Մուստաուֆի՝ գանձապահ,
Սահիբ աշ-Շուրատ՝ ռազմական վեզիր,
Ուլեմա՝ աստվածաբան գիտնական,
Հեջուբ՝ զինվորական կոչում,
Խանակա՝ ժամանակավոր մնալու համար մզկիթին կից տարածք։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլը մահացել է 907 թվականի նոյեմբերի 24-ին՝ երկարատև հիվանդությունից հետո [19], նրան հաջորդել է որդին՝ Ահմադ իբն Իսմայիլը: Իսմայիլը հսկայական քանակությամբ ավար և հարստություն է բաժանել ուրիշներին և իրեն ոչինչ չի պահել:
Անձնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Բուխարայի պատմիչի, որը գրել է 943 թվականին, Իսմայիլը․
Իսկապես արժանի էր փադիշահի պաշտոնին։ Նա խելացի, արդար, կարեկից մարդ էր՝ օժտված բանականությամբ և հեռատեսությամբ․․․ գործեր վարում էր արդարությամբ և բարոյականությամբ։ Ով էլ ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրեր, պատժվելու էր․․․ պետական գործերում նա միշտ անաչառ է եղել[20]։
Հայտնի գիտնական Նիզամ ալ-Մուլքը իր հայտնի «Սիյասաթնամա» աշխատության մեջ պնդում էր, որ Իսմայիլը․
Չափազանց արդար էր և շատ լավ հատկություններ ուներ: Նա մաքուր հավատ ուներ Աստծո հանդեպ և առատաձեռն էր աղքատների նկատմամբ, և դա միայն նրա նշանավոր առաքինություններից մեկն է[21]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ իբն Ահմադը մեծ նշանակություն է տվել իսլամին, արժեքավոր պատմական ժառանգություն է թողել աշխարհին և մուսուլմաններին:
Ուզբեկստանի Բուխարա քաղաքում պահպանվել է Սամանիների դինաստիայի դամբարանը՝ ճարտարապետության նշանավոր հուշարձանը։ Բուխարան Իսմայիլ Սամանիի օրոք Սամանի նահանգի մայրաքաղաքն էր։
Հետաքրքիր է, որ «Տավարիխի գուզիդայի Նուսրաթնամա»-ում նշվում է, որ 15-րդ դարի երկրորդ կեսի և 16-րդ դարի սկզբի տիրակալի նախնու՝ Մուհամեդ Շեյբանի Մինգ Թիմուրի կինը Ջանդի Բեկի դուստրն էր, որը Իսմայիլ Սամանի հետնորդն էր[22]։
1998 թվականից Իսմայիլ Սամանիի անունը կրում է նախկին ԽՍՀՄ ամենաբարձր պիկը (նախկինում՝ կոմունիզմի պիկ), ինչպես նաև քաղաքատիպ ավան և Դուշանբեի չորս շրջաններից մեկը։
Տաջիկստանի ազգային արժույթն ունի սոմոնի անվանումը, շրջանառության մեջ է էմիրի պատկերով թղթադրամ։ Իսմայիլ Սամանիի անունով են կոչվում քաղաքների և ավանների վարչական շրջաններ, քաղաքային ավաններ, հրապարակներ ու փողոցներ։ Տիրակալի մի քանի հուշարձաններ զարդարում են Դուշանբե, Փենջիկենտ, Խուջանդ, Գաֆուրով, Կուրգան-Տյուբե, Խորոգ, Տուրսունզադե քաղաքները։
Ստեղծվել է Իսմայիլի Սամանիի շքանշան՝ Տաջիկստանի պետական պարգև։
1999 թվականին Տաջիկստանում տեղի է ունեցել Սամանիների պետության 1100-ամյակի տոնակատարությունը, Դուշանբեում Դուստի հրապարակում կանգնեցվել է Իսմայիլ Սամանիի ճարտարապետական անսամբլը՝ 13 մետր բարձրությամբ:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Դուշանբեում
-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Իստարավշանում
-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Փենջիկենտում
-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Իսֆարում
-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Գաֆուրովում
-
Իսմայիլ Սամանիի հուշարձանը Կանիբադամում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sen, Sailendra A Textbook of Medieval Indian History.. — // Primus Books, 2013. — С. 62. — ISBN 978-9-38060-734-4
- ↑ Mohamed Taher Encyclopaedic Survey of Islamic Culture. — // Anmol Publications Pvt Ltd, 2002. — ISBN 978-8174884879
- ↑ Этно-социокультурные процессы в странах Азии и Африки: проблема идентичности Արխիվացված 2022-06-03 Wayback Machine с. 66.
- ↑ Foltz, 2019, էջ 66
- ↑ Foltz, 2019, էջեր 66—67
- ↑ Foltz, 2019, էջ 67
- ↑ Minhāj Sirāj Jūzjānī Tabaḳāt-i-Nāṣirī: A General History of the Muhammadan Dynasties of Asia, Including Hindūstān, from A.H. 194 [810 A.D., to A.H. 658 [1260 A.D.], and the Irruption of the Infidel Mug̲h̲als Into Islam]. — // Asiatic Society of Bengal, 1881. — Vol. 2. — С. 1.
- ↑ M.S. Asimov The historical, social and economic setting. — С. 78.
- ↑ John Man Atlas of the year 1000. — // Harvard University Press; New edition, 2001. — ISBN 067400678X
- ↑ Percy Molesworth Sykes A history of Persia. — Vol. 2. — С. 90. — ISBN 978-1334004414
- ↑ Sarfraz Khan Muslim Reformist Political Thought: Revivalists, Modernists and Free Will. — 2010. — С. 11. — ISBN 0415591392
- ↑ Литвинский, 1999
- ↑ 13,0 13,1 13,2 Гафуров, 1972, էջեր 49
- ↑ The Encyclopedia of Islam, New Edition, Volume VII, pp. 417—418
- ↑ 15,0 15,1 Madelung (1993), pp. 595—597
- ↑ Madelung, 1975, էջեր 207
- ↑ «ESMĀʿĪL, b. Aḥmad b. Asad SĀMĀNĪ, ABŪ EBRĀHĪM». Encyclopædia Iranica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-13-ին. Վերցված է 2022-10-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Frye, 1975, էջեր 136—161
- ↑ Minhaj-i-Siraj Tabaqat-i Nasiri. — Lahore: // Sangmil Publications, 2004. — С. 104.
- ↑ Edward Allworth The modern Uzbeks: from the fourteenth century to the present: a cultural history. — С. 19.
- ↑ Niẓām al-Mulk, Hubert Darke The book of government, or, Rules for kings: the Siyar al-Muluk, or, Siyasat-nama of Nizam al-Mulk. — // Routledge, 2001. — С. 14. — ISBN 0700712283
- ↑ Материалы по истории казахских ханств XV—XVIII веков. (Извлечения из персидских и тюркских сочинений). — Алма-Ата, 1969. — С. 35.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսերեն լեզվում
- Бартольд В. В. Исмаил б. Ахмад // Бартольд В. В. Сочинения. — М.: Наука, 1964. — Т. II, Ч. 2: Работы по отдельным проблемам истории Средней Азии. — С. 522.
- Исмаил Самани // Советская историческая энциклопедия. — М.: Советская Энциклопедия, 1965. — Т. 6. — С. 351.
- Б. Г. Гафуров Таджики. Древнейшая, древняя и средневековая история. — // Наука, 1972.
- Литвинский, Б. А, Негматов, Н. Н История таджикского народа. Том II, Епоха формирования таджикского народа / под ред. Н. Н. Негматова. — Душанбе, 1999.
- Այլ լեզուներում
- Bosworth, C.E. «The Ṭāhirids and Ṣaffārids» The Cambridge History of Iran, Volume 4: From the Arab Invasion to the Saljuqs / под ред. Frye, R.N. — Cambridge: Cambridge University Press, 1975. — С. 90—135. — ISBN 9780521200936
- Frye, R. N The Cambridge History of Iran, Volume 4: From the Arab Invasion to the Saljuqs. — Cambridge: Cambridge University Press, 1975. — ISBN 0-521-20093-8
- Madelung, W «The Minor Dynasties of Northern Iran». — Cambridge: Cambridge University Press, 1975. — ISBN 0-521-20093-8
- Foltz, Richard A History of the Tajiks: Iranians of the East. — New York: Bloomsbury Publishing, 2019. — ISBN 978-1784539559
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ Սամանի» հոդվածին։ |
|