Իսմայել Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիաս Իսմայել
Անձնական տվյալներ
Ազգությունը պանամացի
Քաղաքացիությունը Պանամա Պանամա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1997(1997-05-12)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Դեպորտիվո Ֆաբրիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2017 Պանամա Տաուրո 27 (3)
2015-2017  Պորտուգալիա Պորտու 0 (0)
2015-2017  Պորտուգալիա Պորտու 57 (15)
2017— մ․հ․ Իսպանիա Դեպորտիվո Ֆաբրիլ 12 (6)
Ազգային հավաքական
2013 Պանամա Պանամա (մինչև 17) 8 (3)
2015 Պանամա Պանամա (մինչև 20) 6 (4)
2014— մ․ հ․ Պանամա Պանամա 12 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իսմայել Դիաս դե Լեոն (իսպ.՝ Ismael Díaz De Leon, մայիսի 12, 1997(1997-05-12)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Ֆաբրիլ» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիասը «Տաուրո» ակումբի սան է։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին «Ալյանսա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[2]։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Տաուրո» ակումբի կազմում։ Սեպտեմբերի 19-ին 2012/2013 թվականների ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի՝ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի դեմ խաղում Իսմայելը կատարել է իր նորամուտը միջազգային մակարդակում[3]։

2015 թվականին Դիասը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ[4]։ Բարձր մրցակցության պատճառով նա սկսել է հանդես գալ «վիշապների» երկրորդ կազմում։ Օգոստոսի 22-ին «Օրիենտալ» ակումբի դեմ խաղում Իսմայելը կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[5]։ Սեպտեմբերի 30-ին «Վարզիմ» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն ակումբի երկրորդ թիմի կազմում[6]։ 2016 թվականի հունվարի 20-ին Պորտուգալիայի գավաթի խաղարկության՝ «Ֆամալիկան» ակումբի դեմ խաղում Դիասը կատարել է իր նորամուտը «Պորտու» ակումբի հիմնական կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինվել է Անդրե Սիլվային[7]։

2017 թվականին Դիասը մշտական տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբ, որտեղ սկսել է հանդես գալ երկրորդ կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Դիասը նվաճել է արծաթե մեդալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատանեկան տնային առաջնությունում։ Մրցաշարում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոյի[8], Կանադայի[9], Մեքսիկայի[10], Ճամայկայի[11] և Բարբադոսի[12] հավաքականներ դեմ։ Տրինիդադցիների և կանադացիների խաղերում Իսմայելը խփել է երեք գոլ։

Նույն թվականին նա մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնության ԱՄԷ-ում։ Մրցաշարում Դիասը մասնակցել է Ուզբեկստանի[13], Խորվաթիայի[14] և Մարոկկոյի[15] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Դիասն ընդգրկվել է Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելում ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասադական առաջնությանը Ճամայկայում։ Մրցաշարում նա խաղացել է Մեքսիկայի[16], Արուբայի[17], ԱՄՆ-ի[18], Ճամայկայի[19], Տրինիդադ և Տոբագոյի[20]։ և Գվատեմալայի[21] երիտասարդական հավաքականների դեմ։ Գվատեմալայի, Ճամայկայի և Արուբայի հավաքականների դեմ խաղերում Իսմայելը խփել է չորս գոլ։ Մրցաշարի արդյունքում նա նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականի ամռանը Դիասը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնություն Նոր Զելանդիայում։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[22] և Ավստրիայի[23] և Գանայի[24] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի օգոստոսի 21-ին Կուբայի հավաքականի դեմ ընկերական խաղում Դիասը կատարել է իր նորամուտը Պանամայի ազգային հավաքականի կազմում[25]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ Պանամայի հավաքականի։

2017 թվականին Դիասը մասնակցել է ԿՈՆԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ[26], Մարտինիկայի[27] և Նիկարգուայի[28] հավաքականների դեմ խաղերին։ Նիկարգուայցիների դեմ խաղում Իսմայելը գոլ է խփել։

2018 թվականին Դիասը մանսակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռուսաստանում։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի հավաքականի դեմ խաղին[29]։

Գոլերը Պանամայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. Օգոստոսի 21, 2014 Ռոմել Ֆեռնանդես, Պանամա, Պանամա Կուբա Կուբա 4:0 4:0 Ընկերական խաղ
02. Հունիսի 13, 2017 Ռեյմոնդ Ջեյմս Ստեդիում, Տամպա, ԱՄՆ Նիկարագուա Նիկարագուա 1:1 2:1 2017 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Պանամա Պանամայի պատանեկան հավաքական (մինչև 17)

  • 2nd 2013 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն պատանեկան թիմերի միջև

Պանամա Պանամայի երիտասարդական հավաքական (մինչև 20)

  • 2nd 2015 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն երիտասարդական թիմերի միջև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Տաուրո VS. Ալյանսա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
  3. «Տաուրո VS. Ռեալ Սոլթ Լեյք 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 19.
  4. Ismael Díaz es el nuevo fichaje del FC Porto de Portugal — La Prensa(իսպ.)
  5. «Պորտու Բ VS. Օրիենտալ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22.
  6. «Պորտու Բ VS. Վարզիմ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 30.
  7. «Ֆամալիկան VS. Պորտու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 20.
  8. «Պանամա (մինչև 17) VS. Տրինիդադ և Տոբագո (մինչև 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 14.
  9. «Պանամա (մինչև 17) VS. Կանադա (մինչև 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 18.
  10. «Պանամա (մինչև 17) VS. Մեքսիկա (մինչև 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 20.
  11. «Պանամա (մինչև 17) VS. Ճամայկա (մինչև 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 7.
  12. «Պանամա (մինչև 17) VS. Բարբադոս (մինչև 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 11.
  13. «Պանամա (մինչև 17) VS. Ուզբեկստան (մինչև 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 18.
  14. «Խորվաթիա (մինչև 17) VS. Պանամա (մինչև 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 21.
  15. «Մարոկկո (մինչև 17) VS. Պանամա (մինչև 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 24.
  16. «Պանամա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
  17. «Արուբա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 9.
  18. «Պանամա (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  19. «Ճամայկա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  20. «Պանամա (մինչև 20) VS. Տրինիդադ և Տոբագո (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18.
  21. «Պանամա (մինչև 20) VS. Գավտեմալա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 21.
  22. «Արգենտինա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 30.
  23. «Ավստրիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 2.
  24. «Պանամա (մինչև 20) VS. Գանա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 5.
  25. «Պանամա VS. Կուբա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 21.
  26. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  27. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  28. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  29. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]