Իսհակ փաշայի պալատ
![]() Իսհակ փաշայի պալատի ներքին տեսքը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պալատ |
Ստեղծում | 1784 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Թավլա, Բայազետ և Աղրըի մարզ |
Շինության ձև | օսմանյան ճարտարապետական ոճ |
Ներկա վիճակ | գործող թանգարան |
![]() |

Իսհակ փաշայի տարածք (թուրքերեն՝ İshak Paşa Sarayı), կիսաքանդ պալատ և վարչական համալիր Թուրքիայի արևելքում, Աղրըի մարզի Բայազետ քաղաքում։
Իսհակ փաշայի պալատն օսամանյան ժամանակաշրջանի պալատ է, որի կառուցումն սկսվել է 1685 թվականին Չըլդըրօղուլարըների տոհմից Չոլաք Աբդի փաշայի կողմից[1]։ Վերջինս, Բայազետի մարզի ղեկավարն էր։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Իսհակ փաշայի կողմից և ավարտվել թոռան՝ Մեհմետ փաշայի օրոք։ Համաձայն, դռան վրա առկա մակագրության, պալատի հարեմի հատվածի շինարարությունն ավարտվել է 1784 թվականին Մեհմետի թոռան՝ Իսհակ (Իսահակ) փաշայի օրոք[2]։
Իսհակ փաշայի պալատը թուրքական պատմական պահպանված պալատների եզակի օրինակներից մեկն է[1]։
Իսհակ փաշայի պալատը պատկերված է եղել 2005-2009 թվականներին շրջանառության մեջ գտնված 100 լիրայի թղթադրամի վրա[3]։
Պալատի բաժիններ և հատվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատական համալիրը բաղկացած է հետևյալ բաժիններից և հատվածներից
- Արտաքին ճակատ
- Առաջին և երկրորդ բակեր
- Տղամարդկանց բաժին (սելամլըք)
- Մզկիթ
- Խոհանոց (Դարյուզիյաֆե)
- Բաղնիք
- Հարեմի հատված
- Արարողությունների և զվարճանքի սրահ
- Կամարե դարպասներ
- Որսի և ռազմամթերքի սենյակ
- Դամբարան
- Փուռ
- Զնդան
- Ջեռուցման կենտրոնական համակարգ
Պալատի ճարտարապետական ոճը օսմանյան, պարսկական և հայկական ճարտարապետական ոճերի խառնուրդ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պալատի գլխավոր դարպասները
-
Պալատի ներքին տեսքը
-
Պալատի գլխավոր մասնաշենքի գմբեթը
-
Պալատի ընդհանուր տեսքը
-
Պալատի ներքին տեսքը
-
Համալիրի մուտքը
-
Իսհակ փաշայի պալատը Դարույնքի բերդից
-
Իսհակ փաշայի պալատը թուրքական 100 լիրայի վրա (2005-2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Erdin, Nurgun; Tirak, Kamile (2009 թ․ սեպտեմբերի 1). «Identification of Wooden Objects in Ishak Pasha Palace». Istanbul Universitesi Orman Fakultesi Dergisi. 59: 126. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին – via dergipark.gov.tr.
- ↑ Verity Campbell - Turkey - 2007 - 724 pages, page 586, 1-74104-556-8
- ↑ Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 2009-06-15 Wayback Machine. Banknote Museum: 8. Emission Group - One Hundred New Turkish Lira - I. Series Արխիվացված 2009-02-24 Wayback Machine.
Announcement on the Withdrawal of E8 New Turkish Lira Banknotes from Circulation Արխիվացված 2009-04-22 Wayback Machine, 8 May 2007. – Retrieved on 20 April 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսհակ փաշայի պալատ» հոդվածին։ |
|