Իսկ ո՞ւր ենք մենք հիմա գնում (ֆիլմ)
Երկիր | ![]() ![]() ![]() |
---|---|
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2011 և մարտի 22, 2012[1] |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Նադին Լաբակի |
Պրոդյուսեր | Տարակ Բեն Ամմար և Anne-Dominique Toussaint? |
Սցենարի հեղինակ | Նադին Լաբակի, Bassam Nessim? և Thomas Bidegain? |
Դերակատարներ | Նադին Լաբակի, Adel Karam?, Karin Dor? և Frederick Stafford? |
Օպերատոր | Christophe Offenstein? |
Երաժշտություն | Քալիդ Մուզանար |
Մոնտաժ | Véronique Lange? |
Պատմվածքի վայր | Լիբանան |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 6 700 000 $ |
Իսկ ո՞ւր ենք մենք հիմա գնում (ֆր.՝ Et maintenant, on va où?), ֆրանս-լիբանանյան ֆիլմ, որը նկարահանվել է 2011 թվականին, ռեժիսոր և դերասանուհի Նադին Լաբակիի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 16-ին, Կաննի կինոփառատոնում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է աշխարհից մեկուսացած լիբանանյան գյուղակի և դրա բնակիչների մասին, որոնց մեջ գրեթե հավասար թիվ են կազմում քրիստոնյաներն ու մուսուլմանները։ Գյուղը շրջապատված է ականապատ դաշտերով, որոնք մնացել են պատերազմից հետո, և այնտեղ հասնել կարելի է միայն նեղ արահետով։ Կանայք չեն կարողանում մոռանալ պատերազմում զոհված իրենց տղամարդկանց մասին, այդ պատճառով երբ նրանք իմանում են երկրին վրա հասած միջկրոնական նոր տարաձայնությունների մասին, նրանք ամեն ինչ անում են, որ տղամարդիկ չիմանան այդ մասին և ձգտում են վերացնել թշնամանքի ցանկացած պատճառ։ Գյուղի երիտասարդներից մեկը` Նասսիմը, պատահաբար սպանվում է կրակոցից այն ժամանակ, երբ գնացել էր գյուղի բնակիչներին անհրաժեշտ մթերք բերելու։ Նրա մայրն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի որդու մահվան պատճառով հնարավոր եղբայրասպան արյունահեղությունը գյուղում։ Նրան օգնում են և մյուս կանայք։
Չնայած ողբերգական իրավիճակին ու քաղաքացիական կրոնական պատերազմի թեմայի առկայությանը` ֆիլի սյուժեում կան նաև կատակերգական ու երաժշտական դրվագներ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նադին Լաբակի - Ամալ
- Կլոդ Բազ Մուսսավբաա - Տակլա
- Լեյլա Հաքիմ - Աֆաֆ
- Իվոն Մաալուֆ - Իվոն
- Անտուանետա Նուֆայի - Սայդեհ
- Ջուլիան Ֆարհատ - Ռաբի
- Ալի Հայդար - Ռուկոզ
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Yimkin Law»
- «Hashishet Albi»
- «Un Air de Liberté»
- «Machkal»
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների.
- 2011 - Ֆրանսուա Շալեի մրցանակ Կաննիի կինոփառատոնում, ինչպես նաև` մասնակցություն «Հատուկ հայացք» ծրագրին[2][3]
- 2011 - Տորոնտոյի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ
- 2011 - Doha Tribeca Film Festival փառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ` լավագույն պատմողական ֆիլմ անվանակարգում[4]
- 2011 - Օսլոյի «Հարավի ֆիլմը» փառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ[5]
- 2011 - Սան Սեբաստիանի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ[6].
- 2011 - Ստոկհոլմի կինոփառատոնի մրցանակներ` լավագույն սցենար և լավագույն երաժշտություն անվանակարգերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Hopewell, John (21 May 2011), Variety – Ecumenical Prize 2011, http://www.variety.com/article/VR1118037421?refCatId=13
- ↑ "Ecuminal Jury", Ecumenical Jury – Press Release 2011, http://cannes.juryoecumenique.org/IMG/pdf/2011/cp_prix_oecumenique_2011_en.pdf
- ↑ Lodderhose Diana (հոկտեմբերի 30, 2011)։ «Trio of pics top Doha Tribeca»։ Variety
- ↑ «Award winners of Films From the South 2011 - Film fra Sør»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2019-05-20
- ↑ «Festival de San Sebastián :: Audience Award»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2019-05-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իսկ ո՞ւր ենք մենք հիմա գնում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Իսկ ո՞ւր ենք մենք հիմա գնում»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|