Իսկ մեզ մոտ լռություն էր
Արտաքին տեսք
Իսկ մեզ մոտ լռություն էր ռուս.՝ А у нас была тишина… | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Շամշուրին |
Դերակատարներ | Տամարա Սյոմինա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
«Իսկ մեզ մոտ լռություն էր» (ռուս.՝ «А у нас была тишина…»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ռազմական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շամշուրինը[1][2]։
Համառոտ բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1944-1945 թվականներին։ Պատմությունը, որը ներկայացվում է արդեն չափահաս մարդու մանկական տպավորությունների հիման վրա, ներկայացնում է մանրամասներ ու պատկերներ, որոնք բացահայտում են Հյուսիսային Զաոզերյե քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների էությունը, որտեղ մարդիկ շարունակում էին ապրել, սիրել, լաց լինել, երգել և սպասել լուրերի ռազմաճակատից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալյոշա Չյորստվով – Սերյոժա Մուրավյով
- Թամարա Սյոմինա – Օլգա Մուրավյովա, Սերյոժայի մայրը
- Լյուբով Սոկոլովա – Աննա Խարիտոնովնա
- Յուրի Չուլյուկին – Միխայիլ Իլյիչ, Աննայի ամուսինը
- Ռիմա Մարկովա – Կլավդիա Բարաբանովա
- Էլիզաբեթ Նիկիշչիխինա – Անտոնինա Լաբուտինա
- Սվետլանա Պենկինա – Գուստենկա Դրոզդովա
- Ելենա Մաքսիմովա – տատիկ
- Ելենա Դրապեկո – Մանեֆա Բարաբանովա
- Սվետլանա Ստարիկովա – փոստատար
- Անատոլի Սոլոնիցին – Պետրուխա
- Դանիել Նետրեբին – գործկոմի նախագահ
- Դենիս Ռազին – տղա սեղանի մոտ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Բորիս Շուստրով
- Ռեժիսոր` Վլադիմիր Շամշուրին
- Օպերատոր` Իգոր Մելնիկով
- Նկարիչներ` Վադիմ Կիսլիխ, Իրինա Շլյապնիկովա
- Կոմպոզիտոր` Եվգենի Պտիչկին
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում հնչում է «Тёмная ночь» երգը։
- Ֆիլմի համար ռեժիսոր Վլադիմիր Շամշուրինն ստացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1979)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իսկ մեզ մոտ լռություն էր» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Իսկ մեզ մոտ լռություն էր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|