Իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղից էր պատրաստվում հարձակումը Բելառուսի վրա
«Իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղից էր պատրաստվում հարձակումը Բելառուսի վրա» (բնագրով՝ ռուս.՝ А я сейчас вам покажу, откуда на Беларусь готовилось нападение), համացանցի ռուսալեզու[1][2] և ուկրաինալեզու[3][4][5][6] տիրույթում լայնորեն տարածված արտահայտություն, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արտահայտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[1][7]՝ հիմնավորելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա[1][8], որը դարձել է լայնորեն տարածված արտահայտություն[9][10][11][2][12][13] հայտնի մեմ[8][14][15][16]։
Ըստ «Նովայա գազետա»-ի, «նրա (Լուկաշենկոյի) արտահայտությունները երբեք այդքան հայտնի չեն եղել, բացառությամբ պատմական «բելառուս ժողովուրդը վատ կապրի, բայց ոչ երկար»[17]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեմերում Լուկաշենկոն «կտրվել է»[2] բնօրինակ տեսանյութից և ձայնի հետ միասին տեղափոխվել է տարբեր ֆիլմեր և զվարճալի իրավիճակներ[18][19]։ Մեմերի հիմքում ընկած է տեսահոլովակը, որը նկարահանվել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցություններում, որը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 11-ին[19]։ Այդ հանդիպմանը Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ եթե չսկսեր պատերազմը, ապա Ուկրաինան առաջինը կհարձակվեր Բելառուսի վրա[19]։
Իսկ ես այժմ Ձեզ ցույց կտամ, թե որտեղից էր պատրաստվում հարձակումը Բելառուսի վրա։ Իսկ եթե գործողությունից վեց ժամ առաջ դիրքերին կանխարգելիչ հարված չհասցվեր՝ չորս դիրքերի, հիմա քարտեզը ցույց կտամ, բերել եմ, նրանք կհարձակվեին մեր զորքերի, Բելառուսի և Ռուսաստանի վրա, որոնք զորավարժություն էին անցկացնում։ Ուստի այս պատերազմը մենք չենք սանձազերծել, մեր խիղճը հանգիստ է։ Լավ է, որ սկսեցինք։ Կենսաբանական զենքեր, ամենամեծ ատոմակայանները, և այս ամենը պատրաստ էր պայթեցվելուն[20][21]։ |
Հասարակության արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«А я сейчас покажу...» Мемы с Лукашенко BBC News - Русская служба | |
А я сейчас вам покажу...Лукашенко, росіяни-мародери - ДВМЗК з Дмитром Танковичем (випуск №7)
Телеканал Київ | |
«А я сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение». Мемы с Александром Лукашенко Телекомпания ТВК |
BBC-ն գրում է. «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան արդարացնելու նրա եռանդը պարգևատրվեց մի շարք հիմար ինտերնետային մեմերով»[7]։ Տեսանյութերում Բելառուսի նախագահը հայտնվեց կայարանում[22], նստեց աղբամանի մոտ[22], տատիկների հետ հայտնվեց բակում[22][23]։ Լուկաշենկոն իր մենախոսությունը պատմում է «Կարապի լիճ» բալետի բալերինաներին, «Փայլ» և «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերի հերոսներին, մի աղջկա, որը ձիավարում է, պոռնոդերասանուհիներին, Ելենա Մալիշևային «Ապրիր առողջ» հաղորդման ժամանակ, «Արի ամուսնանանք» թոք շոուի հաղորդավար Լարիսա Գուզեևային, այլմոլորակայիններին[23], Միստր Բինին, ճուտիկներին, կայարանի անօթևաններին, Օսկարի հեռուստադիտողներին[14], Վլադիմիր Ժիրինովսկու դագաղից Վլադիմիր Պուտինին[15] և այլն։
2022 թվականի մայիսի 2-ին Deutsche Welle-ն հայտնել է, որ ստենդ-ափ կատակերգու Սլավա Կոմիսարենկոն «իր ելույթը սկսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մեմ արտահայտությամբ, որն արդարացնում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»[1]։
Ապրիլի 19-ին Ալեքսանդր Շովկովսկին ծաղրել է Լուկաշենկոյին, որը պատասխանատու է «Մոսկվա» հածանավի կործանման համար, քանի որ նա «չէր կարող չիմանալ, թե որ կողմից է նախապատրաստվում հարձակումը»[24]։ Նույն օրը ուկրաինական Reface ընկերությունը թողարկեց «Memomet» մեմերի ստեղծման հավելվածը, որտեղ դրանց թվում է «Ես Ձեզ հիմա ցույց կտամ» մեմը[25]։
Ապրիլի 24-ին պրոդյուսեր Պոտապը և շոումեն Յուրի Գորբունովը կատակեցին, որ իրենք դաջվածք են արել այս արտահայտությամբ[26]։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բալթներն ու լեհերը կանգնած են Բելառուսի սահմանին և խնդրում են իրենց բաց թողնել՝ հնդկաձավար և աղ գնելու համար, և ի պատասխան դրա՝ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը նշել է. «Իսկ ես հիմա ձեզ ցույց կտամ, թե որտեղից Բելառուսի վրա... հնդկաձավարի և աղի համար հերթ կանգնել»[12][27]։
2022 թվականի մայիսի 18-ին լրատվամիջոցները նշում էին, որ Բելառուսի պետական Belarus 1 հեռուստաալիքով ցույց են տվել, թե որտեղ է նախապատրաստվում հարձակումը երկրի վրա և հիշեցրել, որ այս արտահայտությունը դարձել է մեմ[28][29]։
Անակնկալ ավարտով տեսանյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի այդ, ստեղծվում են «անսպասելի ավարտով տեսահոլովակներ», որտեղ ինտրիգը ձգձգելուց հետո Լուկաշենկայի մենախոսությունը դառնում է կատարսիս[22]։
Թևավոր արտահայտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտությունը լայնորեն կսեց օգտագործվել ԶԼՄ-ներում Լուկաշենկոյի հետ կապված այլ իրավիճակներում, օրինակ, երբ նա հարված ստացավ դեմքին հոկեյի խաղի ժամանակ. «Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղից եղավ հարվածը ծնոտին…»[10]։
2022 թվականի մայիսի 8-ին Միխայիլ Պոդոլյակը ծաղրել էր Լուկաշենկոյին այն բանից հետո, երբ Լուկաշենկոն բողոքեց, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ձգձգվում է. «Չէ որ նա քարտեզ ունի։ Նա պետք է նայեր քարտեզին, թե ինչ տեղերից էին հարձակվելու։ Ինչո՞ւ ձգձգվեց «գործողությունը», եթե այդ վայրերը կանխարգելիչ կերպով վնասազերծվել էին»[30]::
Մայիսի 9-ին Rutube-ը ենթարկվել է հզոր կիբերհարձակման։ Այդ օրը Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովն անդրադարձավ մեմին՝ գրելով «Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ էր նախապատրաստվում հարձակումը Rutube-ի վրա։ Եվ եթե սերվերները շքերթից վեց ժամ առաջ անջատված չլինեին, չորս սերվերներ, ես հիմա ցույց կտամ մայր պլատաները, ես դրանք բերել եմ, նրանք բոլորին ցույց կտան այս անհեթեթությունը… Դե, դուք հասկանում եք»[31][32] և տեղադրեց սքրինշոթ, որ հաքերները հարձակվել են Rutube-ի վրա և օգտատերերի համար անհնարին դարձրել մուտք գործելու հնարավորությունը[33]։
Մայիսի 16-ին բելառուս կնոջ տեսահոլովակը «քամուց անհետացած ջերմոցի» մասին TikTok- ում հավաքել է 2 միլիոն դիտում։ Մեկնաբանությունների թվում լրատվամիջոցները նշել են. «Եվ հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ էր նախապատրաստվում գրոհը ջերմոցի վրա»[34]։
Մայիսի 23-ին տղամարդկանց միջազգային «Maxim» ամսագիրը հրապարակեց հոդված «Հիմա ես ձեզ ցույց կտամ», թե ինչ են ուտում բելառուսական ուժայինները»[35], իսկ Phenomenon կոսմետիկ ապրանքանիշը, թողարկեց «Կանխարգելիչ հարված» քսուքը[36]։
Բելառուսի իշխանությունների պայքարը մեմերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի ապրիլի 27-ին Բելառուսում, TikTok-ում այդ մեմը տեղադրելուց հետո, մի քանի ուսանող կալանավորվեցին և ազատ արձակվեցին միայն ներողություն խնդրելուց հետո[2]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Комик Комиссаренко: Люблю шутить про Лукашенко, поэтому живу в Варшаве». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «В Минске начали задерживать за мем «откуда на Беларусь готовилось нападение»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ««А я зараз вам покажу…»: Лукашенко став справжнім мемом у мережі (відео)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««А я зараз вам покажу»: як дивна промова Лукашенка розлетілася на меми, відео». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««А я вам зараз покажу, звідки на Білорусь…»: лукашенка потролив очільник МЗС Латвії». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««А я зараз вам покажу….» Потап та Горбунов заінтригували фото тату з легендарною фразою Лукашенка». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 7,0 7,1 ««А я сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение…» Как Александр Лукашенко стал мемом». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 8,0 8,1 ««Я сейчас покажу, откуда готовилось нападение»: речь Лукашенко об угрозе со стороны Украины превратили в мем». TJ. 2022 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Ārlietu ministru pamatīgi sadusmo Lukašenko teiktais par latviešiem
- ↑ 10,0 10,1 ««А я вам сейчас покажу, откуда нанесли удар по подбородку…»: Лукашенко получил клюшкой по морде во время хоккейного матча». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Татьяна Иванова (2022 թ․ ապրիլի 2). «Звезда "Дизель Шоу" Крутоголов нашел виновника взрывов в Белгороде» (ռուսերեն). UA Portal News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 12,0 12,1 «Стоят у границы, чтобы купить гречку и соль. Заявление Лукашенко удивило жителей Латвии». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Лукашенко стал посмешищем для трети белорусов
- ↑ 14,0 14,1 ««А я сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение»: как речь Лукашенко стала мемом». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 15,0 15,1 ««А я вам сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение»: новый мем про президента Беларуси». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «10 лучших мемов о Лукашенко, рассказывающем о планах нападения Украины на Беларусь» (ռուսերեն). Росбалт. 2022 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Президент Лукашенко в тылу Путина». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ««А я сейчас вам покажу, откуда на Беларусь готовилось нападение». Как выступление Лукашенко разошлось на мемы». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Александр Лукашенко в меме «Я вам сейчас покажу» объясняет причины спецоперации бабушкам и пришельцам». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Встреча с Президентом Белоруссии Александром Лукашенко» (ռուսերեն). Kremlin.ru. 2022 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Алексей Доваль (2022 թ․ մարտի 11). «Лукашенко: "Не мы развязали эту войну, наша совесть чиста"». euronews. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 ««А я вам сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение»: монолог Лукашенко стал новым мемом в сети». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 23,0 23,1 Дарья Новожилова (2022 թ․ մարտի 25). «Александр Лукашенко в меме «Я вам сейчас покажу» объясняет причины спецоперации бабушкам и пришельцам». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ответственность за гибель «Москвы» полностью возложили на Лукашенко: заявление украинской легенды». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «А я сейчас вам покажу: украинская компания Reface выпустила приложение для создания мемов» (ռուսերեն). 24 Канал. 2022 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««А я сейчас вам покажу….» Потап и Горбунов заинтриговали фото тату с легендарной фразой Лукашенко». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Rinkēviču pamatīgi sadusmo Lukašenko teiktais par latviešiem». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ ««Откуда и куда на Беларусь готовилось нападение»: пропаганда Лукашенко поразила новым бредом (видео)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Пропагандисты показали, откуда планировалось нападение на Беларусь (видео)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ««У него же карта есть!». Подоляк потроллил Лукашенко за его заявления о «спецоперации» РФ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «"Сохраняет плавучесть". Блогеры "хоронят" Rutube после кибератаки». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Російський Rutube не працює через хакерські атаки | Digital на MMR». MMR (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Цензор.НЕТ. «После российского ТВ хакеры атаковали видеохостинг RuTube». Цензор.НЕТ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ ««А я вам покажу, откуда на теплицу готовилось нападение». Ролик белоруски об «унесенном ветром» парнике набрал 2 миллиона в TikTok». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «А я сейчас вам покажу», чем питаются белорусские силовики
- ↑ Вещь недели: антивозрастной крем «Превентивный удар» с Лукашенко на этикетке
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «10 лучших мемов о Лукашенко, рассказывающем о планах нападения Украины на Беларусь» (ռուսերեն). Росбалт. 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- «"А я сейчас покажу, откуда на Беларусь готовилось нападение..." Как Александр Лукашенко стал мемом» (ռուսերեն). BBC. 2022 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.