Իսկական այծկիթներ
Իսկական այծկիթներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Neoaves |
Կարգ | Այծկիթներ (Caprimulgiformes) |
Ընտանիք | Իսկական այծկիթներ (Caprimulgidae) Vigors, 1825 |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Իսկական այծկիթներ[1][2] (լատ.՝ Caprimulgidae), թռչունների ընտանիք, որոնք հիմնականում վարում են գիշերային կամ մթնշային կենսակերպ։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր և միջին չափի թռչուններ: Իսկական այծկիթների բնորոշ առանձնահատկություններն են համեմատաբար մեծ գլուխը, մեծ աչքերը, կարճ և թույլ կտուցը: Բերանն ունի շատ մեծ կտրվածք, թևերը երկար են և նեղ: Տեսակների մեծ մասի մոտ, բացառությամբ Chordeilinae ենթաընտանիքի թռչունների բերանի անկյուններում զարգացած են ամուր շոշափուկներ: Առաջնային ծայրափետուրները 10-ն են։ Կրծքավանդակն ունի երկու թույլ կտրվածք: Ոտքերը թույլ են՝ կարճ մատներով, որոնք վատ են հարմարեցված գետնին շարժվելու համար: Արտաքին մատը բաղկացած է 4 ֆալանգներից: Միջին մատի ճանկը ներքին կողմից քառթավոր է: Փետրավորումը փափուկ և փխրուն է, հիմնականում պատված է ավազագույն, գորշ, մուգ դարչնագույն հովանավորող գունավորմամաբ, որը անտեսանելի է դարձնում թռչունին փայտի կամ հողի ֆոնի վրա: Կիսաանապատային տեսակները, ինչպիսիք են Աֆրիկայի չորային շրջաններում ապրող այծկիթը (Caprimulgus eximius), ունի կավաքարային կարմիր փետրավորում, որը համապատասխանում է շրջակա լանդշաֆտի ֆոնին:
Հյուսիսային տեսակները համարվում են չվող: Որոշ Հարավային տեսակներ, ինչպիսին է ամերիկյան սպիտակավզիկ այծկիթը (phalaenoptilus nuttallii), իրականացնում են հիպոթերապիա, ինչը կարող է տևել մինչև 85 օր, իսկ թռչնի ջերմաստիճանը՝ նվազել մինչև 18-19° C: Կարճաժամկետ փետրավորումը նկարագրված է նաև սովորական այծկիթների համար:
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչունները վարում են գիշերային և մթնշաղային ապրելակերպ: Ապրում են տարբեր լանդշաֆտներում, հաճախ՝ անտառա-թփուտային բուսականությամբ և բաց տարածություններում։ Շատ երկար թևերի շնորհիվ թռիչքը համեմատաբար դանդաղ է, բայց մանրևային է և անաղմուկ: Հաճախ թևերի երկու-երեք խորը թափահարումներից հետո սավառնում են անշարժ բացված թևերի վրա, կարող են կախված մնալ մեկ տեղում՝ թափահարելով թևերը: Սնվում են հիմնականում գիշերային թռչող միջատներով: Հիմնականում միջատներ են որսում թռիչքի ժամանակ, սակայն կարող են որսալ նաև երկրի մակերևույթից, բուսականության և թփերի վրայից:
Նստած թռչուններին գետնի կամ ճյուղերի վրա նկատել դժվար է հովանավորող գունավորում ունեցող փետուրների և թռչունների անշարժ նստելու սովորության շնորհիվ: Որոշ տեսակներ նստում են ծառի ճյուղերի երկայնքով, այլ ոչ թե լայնքով, ինչպես թռչունների մեծ մասը: Այս մեխանիզմը թույլ է տալիս նրանց ավելի լավ թաքնվել ցերեկը: Նրանք հազվադեպ և դժկամությամբ են քայլում, խիտ բարձր խոտի մեջ չեն նստում՝ նախապատվությունը տալով գետնի բուսազուրկ հատվածներին:
Մոնոգամ են, բայց զույգերը կայուն չեն: Բնադրում են գետնի վրա: Բազմանում են ձվադրմամբ: Հատուկ բներ չեն պատրաստում: Ձուն դնում են ուղղակիորեն հողի վրա, ավելի հաճախ՝ ասեղնատերևի, անցյալ տարվա սաղարթի, փտած ծառի փտափոշու վրա: Այն վայրում, որտեղ դրել են ձուն, մի փոքր խորացում է ձևավորվում[3]:
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիքն ընդգրկում է 89 տեսակ, որոնցից 6-ը, այսպես թե այնպես, վտանգված են և գտնվում են Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր գրքի պահպանության ներքո[4]։ Մասնավորապես, կրիտիկական վիճակում (CR) տաքսոնի կարգավիճակ ունեն պուերտոռիկյան այծկիթը (Caprimulgus noctitherus) և Ճամայկայում ապրող Siphonorhis americana տեսակը։ Այծկիթները լայնորեն տարածված են աշխարհում, սակայն բացակայում են Հյուսիսային տայգաների և մերձբևեռաշրջանային մասերում, ամենաշոգ անապատներում և հեռավոր օվկիանոսային կղզիներում:
Գրեթե ամբողջ աշխարհում տարածված է Caprimulgus ցեղը, որն ունի ավելի քան 50 տեսակ: Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում տարածված են այծկիթների միայն երեք տեսակ, որոնք բոլորը պատկանում են այս ցեղին[5]։
Սովորական, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայից մինչև Կանադա բնակվող Վիրջինիայի մթնշաղային այծկիթը (Chordeiles minor) համարվում է հեռավոր չվողներ են․ ձմռանը չվում են արևադարձային շրջաններ՝ համապատասխանաբար Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի։ Ամերիկյան սպիտակավզիկը, որը բնակվում է Մեծ հարթավայրերում, այլ թռչունների համեմատ ունի յուրահատուկ հնարավորություն. այն կարողանում է քուն մտնել, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Այլ տեսակներ, որոնք բնակվում են ավելի տաք տարածքներում, վարում են կամ նստակյաց կամ քոչվոր ապրելակերպ, կամ ձմեռում են բնադրման տարածքից համեմատաբար կարճ հեռավորության վրա: Վերջիններիս թվին կարելի է դասել Պիրենեյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի կարմրավզիկ այծկիթին (Caprimulgus ruficollis) և Հարավային Աֆրիկայի կարմրաթուշ այծկիթին (Caprimulgus rufigena):
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիքը բաժանվում է երկու ենթաընտանիքի․ առավել մեծ է Caprimulginae ենթաընտանիքը, որը միավորում է մոտ 70 տեսակ և տարածված է երկու կիսագնդերում և Chordeilinae ենթաընտանիքը, որն ունի 9 տեսակ և տարածված է արմտյան կիսագնդում: Արտաքին հատկանիշներով երկու խմբերն էլ շատ ընդհանրություններ ունեն, թեև Caprimulginae-ի ներկայացուցիչների փետրավորումն ավելի փափուկ է, իսկ բերանի անկյուններում առկա են պինդ շոշափուկներ, որոնք թռչունը, ամենայն հավանականությամբ, օգտագործում է թռչող պինդ միջատներից աչքերը պաշտպանելու համար: Որոշ տաքսոնոմիկ համակարգեր, ինչպես օրինակ՝ ԴՆԹ-ի հիբրիդացման վերլուծության վրա հիմնված Սիբլի-Ալքվիստի դասակարգումը, հարավասիական այծկիթների (Eurostopodus) տեսակներից 7 ցեղ առանձնացնում է Eurostopodidae ինքնուրույն ընտանիքում։
.
- Chordeilinae ենթաընտանիք
- Ցեղ՝ Ժապավենավոր այծկիթներ (Nyctiprogne)-2 տեսակ
- Ցեղ՝ Սպիտակափոր այծկիթներ (Podager)-1 տեսակ
- Ցեղ՝ Lurocalis-2 տեսակ
- Ցեղ՝ Մթնշաղային այծկիթներ (Chordeiles)-5 տեսակ
- Caprimulginae ենթաընտանիք
- Ցեղ՝ Nyctidromus-2 տեսակ
- Ցեղ՝ Սպիտակավզիկ այծկիթներ (Phalaenoptilus)-1 տեսակ
- Ցեղ՝ Գաիտանյան այծկիթներ (Siphonorhis)-2 տեսակ
- Ցեղ՝ Բծավոր այծկիթներ (Nyctiphrynus)-4 տեսակ
- Ցեղ՝ Caprimulgus-40 տեսակ
- Ցեղ՝ Վիմպելային այծկիթներ (Macrodipteryx)-2 տեսակ
- Ցեղ՝ Antrostomus-12 տեսակ
- Ցեղ՝ Setopagis-4 տեսակ
- Ցեղ՝ Nyctipolus-1 տեսակ
- Ցեղ՝ Զոլաթևավոր այծկիթներ (Systellura)-1 տեսակ
- Ցեղ՝ Գորշ այծկիթներ (Veles)-1 տեսակ
- Ցեղ՝ Սրապոչ այծկիթներ (Hydropsalis)-4 տեսակ
- Ցեղ՝ Ծիծեռնականման այծկիթներ (Uropsalis)-2 տեսակ
- Ցեղ՝ Քնարահավանման այծկիթներ (Macropsalis)-1 տեսակ
- Ցեղ՝ Մանգաղաթև այծկիթներ (Eleothreptus)-2 տեսակ
- Eurostopodinae ենթաընտանիք
- Ցեղ՝ Lyncornis-2 տեսակ
- Lyncornis temminckii-Մալայան հարավասիական այծկիթ
- Ցեղ՝ Հարավասիական այծկիթներ (Eurostopodus)- 2
- Ցեղ՝ Lyncornis-2 տեսակ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Птицы России и сопредельных регионов: Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные / Отв. ред.: С. Г. Приклонский, В. П. Иванчев, В. А. Зубакин. — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — С. 108. — 487 с. — ISBN 5-87317-198-X
- ↑ Иванов А. И., Штегман Б. К. Краткий определитель птиц СССР. — Изд. 2-е, испр. и доп. (В серии: Определители по фауне СССР, издаваемые Зоологическим институтом АН СССР. Вып. 115) — Ленинград: Наука, 1978. — С. 285. — 560 с.
- ↑ Храбрый В. М. Школьный атлас-определитель птиц. — Москва: Просвещение, 1988—224 с.
- ↑ Cleere, 1999, էջ 302—387
- ↑ Птицы России и сопредельных регионов: Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные / отв. ред.: С. Г. Приклонский, В. П. Иванчев, Зубакин, Виктор Анатольевич. — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — 487 с. — ISBN 5-87317-198-X
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cleere N. Family Caprimulgidae (Nightjars) / del Hoyo J., Elliott A., Christie D., eds.. — Handbook of the birds of the world/ Vol. 5. — Barcelona: Lynx Edicions, 1999. — 759 p. — ISBN 8487334253
- Charles Gald Sibley, Jon Edward Ahlquist Phylogeny and classification of birds. — New Haven, Conn.: Yale University Press, 1990.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իսկական այծկիթներ Վիքիպահեստում |
---|
- Այծկիթների տեսանյութեր Internet Bird Collection-ում
- Այծկիթների ձայներ xeno-canto.org-ում
|
|