Իսլանդիայի ազգային և համալսարանական գրադարան
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և համալսարանի գրադարան |
Հիմնվել է | 1994 |
Այլ տվյալներ | |
Կայք | landsbokasafn.is(իսլանդ.) |
Իսլանդիայի ազգային և համալսարանական գրադարան (իսլ.՝ Landsbókasafn Íslands — Háskólabókasafn), Իսլանդիայի ազգային գրադարանը, որը տեղակայված է Ռեյկյավիկում։
Այս գրադարանը ստեղծվել է 1994 թվականին՝ Իսլանդիայի Համալսարանի (իսլ.՝ Háskólabókasafns) և Իսլանդիայի նախկին Ազգային (իսլ.՝ Landsbókasafns Íslands) գրադարանների միաձուլման արդյունքում։ Վերջինը՝ Իսլանդիայի Ազգային գրադարանը, հիմնադրվել է դանիացի հնագետ Կարլ Քրիստիան Ռաֆնի և Իսլանդիայի գրական ընկերության (իսլ.՝ Hið Íslenzka Bókmenntafélag), նախագահ Ռասմուս Ռասկի կողմից 1818 թվականին։ 1848 թվականին առաջին գրադարանավար է նշանակվել Ջոն Արնասոնը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլանդիայի համալսարանի գրադարանը պաշտոնապես հիմնադրվել է 1940 թվականին, երբ համալսարանը տեղափոխվեց Գլխավոր մասնաշենք[2]։ Մինչ այդ առանձին բաժիններն ունեին իրենց գրադարանները։ Այդ ժամանակ քննարկվում էր, թե արդյոք իրատեսական է երկու ակադեմիական պետական գրադարանների ստեղծումը Իսլանդիայում, և այդ պատճառով 1947 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որը կորոշեր նրանց միջև առաջադրանքների բաշխումը։ Շուտով առաջարկվեց երկու գրադարանների միավորումը։ 1956 թվականին և 1966 թվականին երկու հանձնաժողովներ ստեղծվեցին՝ այս ծրագիրը իրագործեոլւ համար։ Պարզ էր, որ համալսարանին կից նոր հատուկ նախագծով շենք է պահանջվելու։ Գաղափարն այն էր, որ գրադարանի այս նոր շենքը՝ «Þjóðarbókhlaðan»-ը, կբացվեր 1974 թվականին՝ Իսլանդիայի բնակեցման 1100-ամյակին։ Երկու գրադարանները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրադարանի փորձագետների միջոցով խորհրդակցություն անցկացվեց նոր շենքի պահանջների վերաբերյալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bibliotekets webbplats: Saga»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2015-08-12
- ↑ International dictionary of library histories։ Stam, David H.։ Chicago: Fitzroy Dearborn Publishers։ 2001։ էջեր 78։ ISBN 9781136777844։ OCLC 934606985