Իսլամ շահ
Իսլամ շահ | |
|---|---|
| Ծնվել է՝ | 1510 |
| Մահացել է՝ | նոյեմբերի 22, 1554 |
| Տոհմ | Sur? |
| Հայր | Sher Shah Suri? |
| Երեխաներ | Firuz Shah Suri? |
| Հավատք | իսլամ |
Իսլամ շահ (ի ծնե՝ Ջալալ Խան, անգլ.՝ Islam Shah Suri, 1510 - նոյեմբերի 22, 1554)[1], Սուրիդների դինաստիայից Դելիի սուլթան (1545-1554 թվականներ), սուլթան Շեր շահի երկրորդ որդին: Նրա մահից կարճ ժամանակ անց Սուրիդների պետությունը անկում է ապրել և Մեծ մողոլները Հնդկաստանի հյուսիսում վերադարձել են իշխանության:
Գալով իշխանության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալալ խանը փուշթուն զորավարի երկրորդ որդին է եղել, որը դարձել է Հյուսիսային Հնդկաստանի սուլթան՝ Շեր շահ անունով: Շեր շահի մահից հետո ազնվականությունը Ջալալ խանին հռչակել է սուլթան, քանի որ նա ավելի կարողունակ է եղել, քան իր ավագ եղբայր Ադիլ խանը, որը ժառանգորդ է նշանակվել Շեր շահի կենդանության օրոք: Ջալալ խանը նաև առավելություն է ունեցել առ այն, որ Շեր շահի մահվան պահին ավելի մոտ է եղել հոր ռազմական ճամբարին, քան Ադիլ խանը[2]։
Ըստ Ֆարիշթայի՝ Ջալալ խանը թագադրվել է հիջրեթի տարում՝ 952 թվականի Ռաբի ալ-Ավվալ ամսվա 15-ին (1545 թ. մայիսի 25) Իսլամ շահի անունով կոչվող Կալինջար ամրոցում, որի գրոհի ժամանակ մահացել է նրա հայրը։ Դրանից հետո Իսլամ շահը հոր բանակի գլխավորությամբ վերադարձել է Ագրա, որտեղ էլ վերաթագադրվել է[2]:
Գալով իշխանության՝ Իսլամ շահը նախևառաջ որոշել է վերացնել իր ավագ եղբորը՝ գահի օրինական հավակնորդին։ Ինչպես վկայում է Ֆարիշթան, նոր սուլթանը կարողացել է համոզել Ադիլ խանին գալ Ագրա՝ սուլթանության տարածքի մի մասը իրեն փոխանցելու պատրվակով։ Հայտնվելով Ագրայում՝ Իսլամ շահի լիակատար իշխանության ներքո, որը եղբորը վստահեցրել է իր հավերժական բարեկամության մեջ և նույնիսկ առաջարկել է նրան զբաղեցնել հոր գահը, Ադիլ խանը իմաստուն կերպով հրաժարվել է գահի նկատմամբ իր օրինական իրավունքներից և պաշտոնապես ճանաչել է Իսլամ շահին որպես սուլթան։ Դրանից հետո Ադիլ խանին թույլատրվել է լքել Ագրան, բայց երկու ամիս անց Իսլամ շահը ուղարկել է իր ներքինիներից մեկին՝ Ադիլ խանին ձերբակալելու և ոսկե շղթաներով Ագրա բերելու հրամանով։ Իմանալով այդ մասին՝ Ադիլ խանը փախել է Մևատ՝ Խովաս խանի մոտ։ Բացահայտ ապստամբություն բարձրացնելով՝ Խովաս խանը և Ադիլ խանը՝ իրենց զորքերի գլխավորությամբ տեղափոխվել են Ագրա։ Ագրայի մատույցներում Ադիլ խանի բանակը պարտվել է Սիկրիի ճակատամարտում, Ադիլ խանը փախել է Պատնա, նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ[2][3]:
Գահակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամ շահը հաջողությամբ պայքարել է ապստամբ աֆղան էմիրների դեմ՝ առաջին հերթին հաղթելով իր եղբոր՝ Ադիլ խանի կողմնակիցներին։ Ապստամբությունների ճնշումը և խաղաղության հաստատումը Իսլամ շահի պետությունում շարունակվել է մինչև 1548 թվականը[2]: Այս ժամանակահատվածում նա արշավանք է ձեռնարկել՝ Գախարների փենջաբական ցեղը նվաճելու համար, ինչպես նաև ամրապնդել է իր նահանգի արևմտյան սահմանները Քաշմիրի շրջանում[1][2]:
Ֆարիշթայի վկայությամբ՝ 1548 թվականին Մեծ մողոլ Հումայունը փորձել է վերագրավել Հյուսիսային Հնդկաստանը և անցնել Ինդոսը։ Սակայն իմանալով, որ Իսլամ շահը հզոր հրետանիով զինված մեծ բանակ ունի, Հումայունը նահանջել է Քանդահար։ Այնուհետև Իսլամ շահը Գվալիորը դարձրել է իր նստավայր[2]:
Իսլամ շահը, չվստահելով հոր բարձրաստիճան պաշտոնյաներին, վերաբաշխել է իր ջագիրդարների հողային կալվածքները՝ դրանք հանձնելով նրանց, որոնք իրենց պաշտոններով պարտական են եղել անձամբ իրեն[3]: Իր դեմ մի քանի մահափորձերի ենթարկվելուց հետո, Իսլամ շահը դարձել է կասկածամիտ և բռնակալ կառավարիչ՝ մահապատժի ենթարկելով իր շատ մտերիմ գործընկերներին, որոնց կասկածել է դավադրության մեջ[2]:
Իսլամ շահի օրոք մահդականների կրոնամեսիական շարժումը լայն տարածում է գտել՝ լայն աջակցություն ստանալով ոչ միայն գյուղական բնակչության, այլև քաղաքների, այդ թվում՝ հոգևորականության և շեյխերի շրջանում: Նրանց հաղթելով՝ Իսլամ շահը լուրջ հարված է հասցրել այս շարժմանը, սակայն որոշ ժամանակով միայն թուլացրել է այն՝ չկարողանալով լիովին վերացնել[4]:
Ինչպես իր հայրը՝ Շեր շահը, Իսլամ շահը նույնպես մեծ ուշադրություն է դարձրել իր նահանգում առևտրային ճանապարհների զարգացմանն ու կատարելագործմանը: Ֆարիշթայի խոսքերով՝ նա հրամայել է Շեր շահին կառուցել միջանկյալ քարավաններ Բենգալիայից մինչև Ինդոս կառուցված քարավանսարայների միջև[2]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթան Իսլամ շահը մահացել է կյանքի ծաղկման շրջանում՝ 1554 թվականի նոյեմբերի 22-ին՝ ուռուցքից (ըստ Ֆարիշթայի՝ խուղակից[2]), որը ժողովուրդը համարել է աստվածային պատիժ՝ Մահդիստական շարժման կողմնակիցների նկատմամբ իր կողմից կիրառված հալածանքների համար[5]:
Իսլամ շահին հաջորդել է նրա 12-ամյա որդին՝ Ֆարուզ շահը, որը թագադրումից մեկ ամիս անց նրա զարմիկ Մուբարիզ Խան Սուրին սպանել է նրան, որը գահը զբաղեցրել է Մուհամմադ Ադիլ շահ անվամբ[3][2]: Իսլամ շահի մահը և նրա որդու՝ Ֆարուզ շահի սպանությունը ծառայել են որպես ազդակ Իսլամ շահի ռազմական առաջնորդների և հարազատների միջև ներքին պատերազմ սկսվելու համար, որի արդյունքում Սուրիդների դինաստիան կորցրել է իշխանությունը Հյուսիսային Հնդկաստանի վրա մեկ տարուց էլ պակաս ժամանակում[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Востока. Т. III. Восток на рубеже средневековья и нового времени. XVI—XVIII вв. (главная редколлегия под председательством Р.Б.Рыбакова). — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2000. — С. 154, 161. — 696 с. — (Научное издание). — ISBN 5-02-018102-1
- Рыжов К. В. Все монархи мира. Мусульманский Восток. XV—XX вв.. — М.: Вече, 2004. — 544 с.
- Советская историческая энциклопедия. Т. 6 ИНДРА—КАРАКАС. — Москва: «Советская энциклопедия», 1965. — С. 341.
- Mahomed Kasim Shah History of the Rise of Mahommedan Power in India. Vol. 2. — Adam Publishers, 2006. — ISBN 8174355006
| ||||||