Իսլամ, Թուրքիա և Հայաստան և ինչպես դրանք պատահեցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ, Թուրքիա և Հայաստան և ինչպես դրանք պատահեցին (անգլ.՝ Islam, Turkey and Armenia and how they happened), Սադիկ Շահիդ բեյի 1898 թվականին հրատարակած գիրքն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադիկ Շահիդ բեյը «Իսլամ, Թուրքիա և Հայաստան» գրքի առաջաբանում նշում է, որ իր նպատակն է մանրամասն ու ամբողջապես ներկայացնել թուրքական և հայկական հարցերը՝ իսլամի, Ղուրանի, Մուհամմադ մարգարեի մեկնաբանությունների լույսի ներքո։ Նրա գիրքը Օսմանյան կայսրության ներքին կյանքի իրական բնութագիրն է, որը գրված է ոչ թե ճանապարհորդի կողմից, այլ մի մարդու, ով ապրել է թուրքական իրականության մեջ, այն իսլամական աշխարհընկալում ունեցող մադու դիրքորոշումն է հայկական հարցի վերաբերյալ։

Գրքում հեղինակը ներկայացրել է իսլամի հակիրճ պատմությունը, Մուհամմադ մարգարեի գործունեությունը, քրիստոնեության՝ իսլամի վրա ունեցած ազդեցությունը, իսլամական հասարակության մեջ մուֆթիների ու դերվիշների ունեցած դերը։ Առանձին գլխով հեղինակը ներկայացրել է հայերի պատմությունը, նշել հայերի մասին վաղ շրջանի առաջին հիշատակումերը։ Հայ ժողովրդի վերաբերյալ ընդգծել է նրա աստվածահաճ բնավորությունը, կրոնական հետևողականությունը, նշել, որ հայերը միշտ եղել են աշխատասեր և զարգացող ժողովուրդ, ունեցել են խիստ պահպանողական վերաբերմունք ընտանիքի և հայրենիքի նկատմամբ։

Նա նկարագրել է 19-րդ դարի առաջին կեսին հայերի վիճակը, անդրադարձել թուրքական կառավարության բնույթին և վերջիննիս քրիստոնյաների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ինչպես նաև հայկական եկեղեցիների նկատմամբ Կ. Պոլիսի ունեցած գերակայությանը։ Նա նշել է այն փաստը, որ հայերի զարգացած ու առաջադեմ լինելու փաստը թուրքերին ավելի անհանդուժող էր դարձրել նրանց նկատմամբ։

Հայկական ջարդերի համար հեղինակը նշում է սուլթանական կառավարության ձեռնարկած նախաքայլերը։ Դրանցից էին մոլեռանդություն քարոզելը, համիդյան ջոկատների կազմավորելն ու հայկական հեղափոխության քողի ներքո վերջիններիս կոտորածները ներկայացնելն է։ Այս ամենի հետևանքով են իրականացվում հայերի կոտորածները 1894 թվականին Սասունում և Զեյթունում[1]։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ջարդերն ու կոտորածները հեռու էին տեղական ժամանակավոր և պատահական իրադարձություն լինելուց։ Դրանք ունեին ավելի խոր և լայն ազդեցություն։ Այն առնչություն ունի ողջ աշխարհի ընդհանուր շահերի հետ և, մասնավորապես, քրիստոնեական եկեղեցիների հետ։
Վերջին 40-50 տարիները լայն հնարավորություններ են տվել հայերին առևտրական ոլորտում հմտանալու համար։ Երկար ժամանակ հայերի ճնշված առևտրական հնարավորությունները ի հայտ եկան բանկերում և ֆինանսական այլ ոլորտներում։ Եվ երբ հայերը հուսալի ու նպատակասլաց էին դարձել, ֆանատիկ թուրքերի խոր ատելությունը շարժառիթ դարձավ նախապատրաստելու և իրականացնելու այն, ինչ չափազանց դժվար է նկարագրելու և չափազանց խորը գիտակցելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sadik Shahid bay, Islam, Turkey and Armenia and how they happened,1898