Իսլամն Էստոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամական ոսկե դարաշրջանի մետաղադրամներ՝ հայտնաբերված Էստոնիայում

Էստոնիայի բնակչության վերջին՝ 2011 թվականին կայացած մարդահամարի տվյալներով իրենց մուսուլման կոչող մարդկանց թիվը կազմում է 1 508 մարդ։ Սակայն տարբեր հետազոտությունների և աղբյուրների տվյալների համաձայն՝ Էստոնիայում մուսուլմանների թիվը զգալիորեն ավելի շատ է, 10 000-ից[1] մինչև 20 000 մարդ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մուսուլմանները՝ հիմնականում սուննի թաթարներ և շիա ադրբեջանցիներ, արտագաղթել են Էստոնիա բավականին վաղուց, երբ Լիվոնիան և Էստոնիան 1721 թվականին մտել էին Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1860 թվականին այն ժամանակվա գլխավոր Նարվա քաղաքում գտնվող թաթարական համայնքի անդամները սկսել են ցուցաբերել ակտիվ գործունեություն։

Այժմյան մուսուլմանների և նրանց նախնիների մեծամասնությունը մեծամասնորեն կազմում են այն մարդիկ, որոնք Էստոնիա են տեղափոխվել խորհրդային շրջանում (1940—1991)։ Առաջին մուսուլմանական կազմակերպությունը՝ «Narva Muhamedi Kogudus», գրանցվել է 1928 թվականին անկախ Էստոնիայի Հանրապետության օրենքներին համապատասխան, իսկ երկրորդը՝ «Tallinna Muhamedi Usuühing»՝ 1939 թվականին։ Նարվայում համայնքի կողմից նվիրատվություններով կառուցված տունը վերափոխվել է մզկիթի։ Սակայն 1940 թվականին խորհրդային իշխանության գալով հավաքներն արգելվել են, իսկ շինությունն ամբողջությամբ ոչնչացվել է 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքի ռմբակոծության ժամանակ[3]։

Ներկայումս Էստոնիայում կա մեկ գործող մզկիթ[4]։

2008 թվականի աշնանը Արաբական Էմիրայությունների արաբ ղեկավարներից մեկը՝ Մուհամեդ Ալ Քասիմը, դիմել է Տալլինի քաղաքային իշխանություններին խնդրանքով, որ հողատարածություն տրամադրեն տեղի մուսուլմանների համար մզկիթ և մշակութային կենտրոն կառուցելու համար[5]։ Սակայն Տալլինում մզկիթ կառուցելու որոշում դեռևս չկա[6]։

Էստոնիայի տարբեր էթնիկական խմբերի մուսուլմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]