Իսլամը Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունաստանում նոմերի քարտեզը 1991 թվականի տվյալներով

Մահմեդականները Հունաստանում (հունարեն՝ μουσουλμανική μειονότητα Ελλάδας; թուրք.՝ Yunanistan müslüman azınlığı), Հունաստանում միակ կրոնական փոքրամասնությունն է, որի իրավունքները պաշտոնապես ճանաչված են ավանդական բնակավայրի տարածաշրջանում՝ Արևմտյան Ֆրակիայում՝ երկրի հյուսիսային մասում։ Ինչպես նաև դա Հունաստանի հանրապետության երկու ճանաչված մշակութա֊լեզվային փոքրամասնություններից մեկն է, իսկ մյուսը՝ հայերն են (տես՝ Հայերը Հունաստանում

1991 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ Արևմտյան Ֆրակիայում ապրում էր 97․ 604 մահմեդական, որը կազմում է ամբողջ բնակչության 0,95 %֊ը, իսկ տարածաշրջանի 29 %֊ը։ Բնակչությունը ժամանակակից պահին գնահատվում է 140 000 մարդ և համապատասխանաբար 32 %։ Ընդհանուր առմամբ հունական կառավարությունը պատմականորեն բարեհաճ կերպով մոտենում է մահմեդականների իրավունքներին երկրի այդ տարածաշրջանում, սակայն ունի մի շարք չլուծված հարցեր մշակույթի և կրթության ոլորտում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր մահմեդական համայնքը ձևավորվել է Ֆրակիայի համայնքում թուրքերի զանգվածային ներխուժման ժամանակ 14֊16֊րդ դարերում, երբ այստեղ հիմնված են եղել մի շարք նոր թուրքական բնակավայրեր, տարածվել է իսլամը և բնիկ ժողովրդի մի մասը (ուղղափառ բուլղարները և հույները) ինքնակամ կամ ստիպողաբար ընդունել են թուրքական մեծամասնության նոր կրոնը։ Թյուրքալեզու քոչվորներն ակտիվ կերպով խթանել են տարածաշրջանի իսլամացման պրոցեսը։ Այնուամենայնիվ բուլղարների մի մասը դավանափոխվել են, ընդունելով իսլամը սակայն չեն անցել թուրքերենին՝ պահպանելով սլավոնական լեզուն։ Այդպես են ձևավորվել ժամանակակից պոմակները։ 20֊րդ դարի սկզբներին ուղղափառ հույները կազմել են տարածաշրջանի բնակչության 17%-ը։ Սակայն հաճախակի լեզուների, կրոնի ինքնագիտակցման չհամապատասխանության պատճառով օսմանական կառավարությունը կարևորություն է դրել միայն բնակչության կրոնին, զարկագացել է միլլետական համակարգը։ Դրանով, տարածաշրջանի բոլոր մահմեդականները (մոտ 75 %) ավտոմատ կերպով համարվել են թուրքեր։ Իսկ տարածաշրջանի քրիստոնյաները համարվել են հույները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]