Իսլամական թանգարան (Երուսաղեմ)
Իսլամական թանգարան | |
---|---|
Տեսակ | իսլամական թանգարան |
Երկիր | Պաղեստին |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Վայր | Al-Aqsa? |
Մասն է | Al-Aqsa? |
Հիմնադրվել է | 1922 |
Հիմնադիր | Supreme Muslim Council? |
Իսլամական թանգարան (արաբ․՝ متحف الآثار الإسلامية ; եբրայերեն՝ מוזיאון האסלאם), թանգարան Ալ Ակսայում, Երուսաղեմի Հին քաղաքի հատվածում։ Այստեղ ցուցադրվում է իսլամական պատմության տասը ժամանակաշրջանների ցուցանմուշները, որոնք ներառում են մի քանի մուսուլմանական տարածաշրջան։ Թանգարանը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի արևմուտքում՝ բակի միջով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն ի սկզբանե կառուցվել է Տաճարական միաբանության կողմից, ովքեր այն օգտագործել են որպես նախկին Ալ-Ակսա մզկիթում ստեղծված իրենց շտաբի հավելված։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմի վերանվաճումից հետո մզկիթը վերականգնվել է 1194 թվականին[1]։
Շենքը ծառայում էր Ֆախր ադ-Դին Մոհամմադ դպրոցի (ալ-Ֆախրիյա) հավաքների դահլիճին, որը մեդրեսե էր, որը կառուցվել էր Ալ-Մանսուր Կալաունի կողմից մ.թ. 1282 թվականին, Մամլուքների կառավրման ժամանակաշրջանում։ Ալ-Ֆախրիա մեդրեսե համալիրի մյուս շինությունների մեծ մասը, որոնք համարվում են Ալ-Ակսա մզկիթի հատված, քանդվել է իսրայելական բանակի կողմից 1969 թվականին[2]։
Շենքում տեղակայված էր նաև Մաղրեբիների մզկիթը (Jāmiʿ al-Maghāribah, جامع المغاربة )[3][4], հայտնի է նաև որպես «Մալիքիների մզկիթ»[5], քանի որ մաղրեբի գիտնականների մեծ մասը հետևում էին Մալիքիական մազհաբի իրավագիտության դպրոցին։ Մաղրեբի մզկիթը սահմանակից էր այժմ անհետացած Մաղրեբի թաղամասին, մի թաղամասի, որն ամբողջությամբ ավերվել է իսրայելցիների կողմից 1967 թվականին[6]։
Թանգարանը ստեղծվել է Գերագույն իսլամական խորհրդի կողմից 1923 թվականին։ Շադիա Յուսեֆ Թուքանը այս մտադրության գլխավոր նախագծողն էր։ 1927 թվականին Մաղրեբիների մզկիթը վերածվեց իսլամական թանգարանի[7]։
Խադեր Սալամեն թանգարանի նշանավոր գլխավոր համադրողն էր։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական թանգարանը ցուցադրում է մեծ պղնձե ապուրի թեյնիկներ, որոնք օգտագործվում էին Հասեկի Սուլթան Իմարեթում, ապուրի խոհանոց, որը կառուցվել է Սուլեյման Առաջին Հիասքանչի կնոջ՝ Ռոքսելանայի նվիրատվության միջոցով, որը թվագրվում է 16-րդ դարով, ինչպես նաև վիտրաժներ, փայտե վահանակներ, կերամիկական սալիկներ և երկաթե դռներ, որոնք օգտագործել են դեռ Սուլեյման Մեծի օրոք։ Ցուցադրված է նաև թնդանոթ, որն օգտագործվում է Ռամադանի ավարտն ազդարարելու համար, զենքի մեծ հավաքածու, Սալադինի Մինբարի ածխացած մնացորդները (կառուցվել է Նուր ադ-Դին Զանգիի կողմից 1170-ականներին և ավերվել ավստրալացի զբոսաշրջիկի կողմից 1969 թվականին), և 1990 թվականին Տաճարի լեռան վրա անկարգությունների ժամանակ սպանված 17 պաղեստինցիների արյունոտ հագուստը։
Ղուրանի ձեռագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի Ղուրանի 600 օրինակ, որոնք նվիրաբերվել են Ալ-Ակսա մզկիթին խալիֆների, սուլթանների, էմիրների, ուլամաների և այլ անձանց կողմից Օմայադների, Աբբասների, Ֆաթիմյանների, Այյուբիների, Մամլուքների կողմից, Օսմանյան կայսրության իշխանության օրոք։ Յուրաքանչյուրը տարբերվում է չափերով, վայելչագրությամբ և զարդարանքով։ Մեկը ձեռագիր ղուրանն է, որի տառադարձությունը վերագրվում է Մուհամմեդի ծոռանը։ Մյուսը գրված է կուֆերենով, և թվագրվում է 8-9-րդ դարերով։ Մարոկկոյի 30 մասից բաղկացած մի ռաբա (բազմահատոր ձեռագիր) կտակվել է 1344 թվականին Մարոկկոյի սուլթան Աբու ալ-Հասան ալ-Մարինիի կողմից, այն միակ ձեռագիրն է, որը չի վնասվել երեք հավաքածուներից, որոնք սուլթանը ուղարկել է իսլամի երեք սուրբ քաղաքների մզկիթներ՝ Մեքքա, Մեդինա և Երուսաղեմ[8]։ Բացի այդ, այնտեղ կա մեծ Ղուրան՝ 100-ը 90 սանտիմետրի, որը թվագրվում է 14-րդ դարով։
Շրջակա միջավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գտնվում է համալիրի նույն հարավ-արևմտյան անկյունում, որտեղ գտնվում է ալ-Ֆախարիյա մինարեթը։ Թանգարանից հյուսիս գտնվում է Մավրերի դարպասը (անգլերեն՝ Maghrebi Gate / Marocco Gate): Թանգարանի հարավային հատվածը գտնվում է Ալ-Աքսայի գրադարանի մոտ։
Թանգարանից դեպի արևելք գտնվող փոքրիկ բակում կա Յուսուֆ Աղայի գմբեթը և բազմաթիվ սյուների խոյակները[9][10]։ Արևելյան հատվածում, բակի մյուս կողմում, Ալ-Ասա մզկիթի արևմտյան կողմն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Islamic Museum - Discover Islamic Art - Virtual Museum».
- ↑ «Zawiyat Madrasat al-Qadi Fakhr al-Din Abu ʿAbdallah (al-Fakhriya)». Institute for International Urban Development (I2UD). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Grabar, Oleg (2009). Where Heaven and Earth Meet. University of Texas Press. էջ 236. ISBN 978-0-292-72272-9. «An Islamic Museum was established at the Maghribi Mosque on the southwest side of the Haram.»
- ↑ Maps that show the former mosque:
- ↑ Burgoyne, Michael Hamilton; և այլք: (1987). Mamluk Jerusalem: An Architectural Study. British School of Archaeology in Jerusalem by World of Islam Festival Trust. էջ 620. ISBN 978-0-905035-33-8. «Mosque of the Malikis (Jami' al - Maghariba)»
- ↑ Lee, Roger; Smith, David (2011). Geographies and Moralities. John Wiley & Sons. ISBN 978-1-4443-5550-5. «Indeed one Palestinian neighbourhood, the Mughrabi quarter, inside the Old City was completely demolished.»
- ↑ Peters, F.E. (2017). Jerusalem. Princeton University Press. ISBN 978-1-4008-8616-6. «It was known until 1927 as the Mosque of the Maghrebis, and has since been converted into a [Islamic] museum»
- ↑ Salameh, Khader; Schick, Robert (1998). «The Qur'an Manuscripts of the Islamic Museum» (PDF). The Bulletin of Middle East Medievalists. 10 (10): 1. «The Museum collection includes both single-volume (Կաղապար:Transliterate) and multi-volume (Կաղապար:Transliterate) Qur'an manuscripts.»
- ↑ «Column capital». Museum with No Frontiers.
- ↑ «Photos of the capitals». Madain Project.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Media related to Islamic Museum (Jerusalem) at Wikimedia Commons
- Islamic Museum (unofficial)