Իսլամական արվեստի թանգարան (Դոհա)
Իսլամական արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոհա[1] |
Պատկանում է | Qatar Museums Authority? |
Ղեկավարության նստավայր | Դոհա, Կատար |
Հիմնադրվել է | նոյեմբերի 22, 2008 |
Կայք | mia.org.qa/en/(անգլ.) և mia.org.qa/ar/(արաբ.) |
![]() | |
![]() |
Իսլամական արվեստի թանգարան (արաբ․՝ متحف الفن الإسلامي), թանգարան Կատարի մայրաքաղաք Դոհայում, ստեղծվել է ճարտարապետ Յույ Մին Փեյի նախագծով։ Պատկերասրահի ներքին ձևավորումը մշակել է ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտի թիմը։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շենքը կառուցվել է հին իսլամական ճարտարապետության ոճով։ Այն իր տեսակով դարձել է Պարսից ծոցի արաբական հանրապետություններում, ունի իսլամական մշակույթի խոշոր հացվաքածու, հետազոտական ինստիտուտ և գրադարան։ Թանգարանին է պատկանում նաև բարձրակարգ IDAM ռեստորանը, որն առաջարկում է արաբական մոտիվներով ֆրանսիական և միջերկրածովյան խոհանոց։
Թունիսցի գրող և արվեստագետ Սաբիհա Ալ Հեմիրը 2006-2008 թվականներին աշխատել է որպես թանգարանի հիմնադիր և տնօրեն։
Թանգարանի ամբողջ տարածքը 45 000 մ² է, այն գտնվում է Դոհա նավահանգստի ծայրամասում՝ Դոհա ծովածոցի հարավային վերջնամասում։
Թանգարանի շինարարությունը իրականացրել է Baytur Constr.Co. (Թուրքիա) ընկերությունը։ Այն ավարտվել է 2006 թվականին, սակայն թանգարանի ինտերիերը հետագայում ենթարկվել է տարաբնույթ փոփոխությունների Կատարի էմիրի մասնակցությամբ[2]։ Լայն հասարակությանը հասանելի է դարձել 2008 թվականի դեկտեմբերի 8-ին[3]։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ներկայացված է իսլամական մշակույթի առարկաների հավաքածու՝ հավաքված 1980-ական թվականների վերջերին։ Իր մեջ ներառում է գեղանկարչություն, Տեքստիլ արդյունաբերություն և խեցեգործություն։ Սա աշխարհում իսլամական գտածոների լիարժեք հավաքածուներից մեկն է, առարկաների, որոնք գտնվել են կամ ծագել են Իսպանիայում, Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում, Հնդկաստանում և Կենտրոնական Ասիայում[4]։ Էքսպոզիցիաների ցուցադրության առանձնահատկությունը կայանում է մութ, առանց լուսավորության, յուրաքանչյուր ցուցանմուշի վրա ուղղված լույսի շողերի սրահներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Музей официально открыт 22 ноября 2008 года «Qatar's Islamic Art Museum to open Nov. '08»։ Kuwait News Agency։ հունվարի 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-16-ին։ Վերցված է 2013-10-23
- ↑ «Islamic Art Museum opens»։ Gulf Daily News։ նոյեմբերի 23, 2008։ Վերցված է 2013-10-23
- ↑ Урусов, Николай Владимирович|Nicolai Ouroussoff (2008-11-24)։ «In Qatar, an I. M. Pei Museum of Imposing Simplicity - NYTimes.com»։ www.nytimes.com։ Վերցված է 2013-10-23
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Doha Museum of Islamic Art Վիքիպահեստում |
---|