Իսլամական Կահիրե
![]() | |
անգլ.՝ Islamic Cairo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (i), (v), (vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 89 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 89 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Իսլամական Կահիրե (արաբ․՝ قاهرة المعز), պատմական թաղամաս Եգիպտոսի ներկայիս մայրաքաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոց:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամական Կահիրեն, որը հայտնի է նաև որպես «Միջնադարյան Կահիրե» կամ «Ֆաթիմյան Կահիրե» անվանումով, հիմնադրվել է 969 թվականին, որպես Ֆաթիմյան խալիֆայության պալատական համալիր: Այդ ժամանակ տնտեսական և վարչական մայրաքաղաքը գտնվում էր հարևան Ֆուստատում: Ֆուստատը կառուցել էր արաբական զորապետ Ամիր Իբն Ալ Ասը 641 թվականին Եգիպտոսի նվաճումից հետո և դարձրել նոր մայրաքաղաք: Այստեղ էր տեղափոխվել վարչական կենտրոնը, որը նախկինում գտնվում էր Ալեքսանդրիայում: Չնայած նրան, որ արաբները հիանում էին Ալեքսանդրիայի գեղեցկությամբ և հարստությամբ, որոշում են հիմնել նոր մայրաքաղաք Նեղոսի արևելյան ափին: 750-868 թվականններին Եգիպտոսի մայրաքաղաքը եղել է Ալ Ասկարը, որը գտնվում էր Հին Կահիրեի տեղում: Ահմադ Իբն Թուլունը կառուցել է Ալ Քաթան որպես Եգիպտոսի նոր մայրաքաղաք, որը պահպանվել է մինչև 905 թվականը: 905 թվականի հունվարին, երբ Աբբասյանների զորքերը գրավեցին Եգիպտոսը, Ալ Քաթան կործանվեց: Երկրորդ անգամ մայրաքաղաք դարձավ Ֆուստատը[1]: 969 թվականին Ֆաթիմյանների զորքերը Ջավհար Աս Սակալիի հրամանատարությամբ Եգիպտոսը վերջնականապես նվաճեցին: Նույն թվականին Ալ Մուիզի հրամանով Ֆուստատից ոչ հեռու սկսվում է խալիֆայության նոր մայրաքաղաքի՝ Ալ Կահիրեի շինարարությունը: Քաղաքը կառուցվել էր խրախճանքների, հանդիսությունների և տոնակատարությունների համար, որոնց համար նախագծվել էր ընդարձակ հրապարակ և ձիարշավարան: Կահիրեի կենտրոնում վեր էին խոյանում երկու շքեղ պալատ՝ Արևելյան և Արևմտյան: Արևմտյան պալատից հարավ կառուցվել էր հռչակավոր Ալ Ազհարի մզկիթը: Նոր մայրաքաղաքի կառուցման համար Ջավհար Աս Սակալից պահանջվել է չորս տարի: 973 թվականին խալիֆ Ալ Մուիզը լքել է Մահդիայի խալիֆայության հին մայրաքաղաքը և հանդիսավոր կերպով մտավ նոր մայրաքաղաք՝ նշանավորելով ամենափայլուն շրջանը Ֆաթիմյան խալիֆայության պատմության մեջ[2]:
1169 թվականին Ֆուստատը կործանվեց, այն այրեցին խալիֆայության վեզիրի հրամանով՝ Ամորի Երուսաղեմցու քրիստոնեական բանակի նվաճումից խուսափելու համար: Դրանից հետո Եգիպտոսի վարչական մայրաքաղաքը վերջնականապես տեղափոխվել է Կահիրե:
1250 թվականին գերի զինվորները կամ մամլուքները զավթեցին Եգիպտոսի իշխանությունը և կառավարեցին մինչև 1517 թվականը: Նրանք ջախջախվեցին թուրքերի կողմից, երբ Կահիրեն գրավել է թուրք սուլթան Սելիմը I-ը: Մինչև 16-րդ դարը Կահիրեում կային բազմաթիվ թաղամասեր բարձրահարկ շենքերով, որոնց առաջին երկու հարկերն օգտագործում էին առևտրային նպատակներով և կահ-կարասիի պահպանման համար: Իսկ դրանցից բարձր հարկերը տալիս էին վարձակալությամբ[3]:
1798 թվականին քաղաքը գրավել է Նապոլեոնը: 1798 թվականի հոկտեմբերի 21-ին ֆրանսիացիների դեմ ապստամբություն է սկսվել: 1801 թվականին ֆրանսիացիները լքել են Եգիպտոսը: 1831 թվականին թուրք զորահրամանատար Մուհամմադ Ալի փաշան ապստամբել է սուլթան Մահմուդ II-ի դեմ, Եգիպտոսն անկախացավ, իսկ Կահիրեն դարձավ նրա մայրաքաղաքը: 1882 թվականին Եգիպտոսն օկուպացվեց Մեծ Բրիտանիայի կողմից, Կահիրեն ընկավ նրա ենթակայության տակ այնքան ժամանակ, մինչև Եգիպտոսն անկախություն ձեռք բերելը՝ 1922 թվականին:
Վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամական Կահիրեի տարածքում են Իբն Թուլուն մզկիթը (ամենահինն ու ամենամեծը Կահիրեում), Ալ Հակիմի մզկիթը, աշխարհի ամենահին համալսարանը՝ Ալ Ազհարը, բազմաթիվ հնագույն մզկիթներ և շինություններ: Ներկայումս պատմական այս թաղամասն իշխանության կողմից անտարբերության է մատնված և տուժում է կողոպտիչներից: Ինչպես հայտնում է «Ալ Ահրամ Վիկլի» շաբաթաթերթը գտածոների գողությունները սպառնում են թաղամասի հետագա գոյատևմանը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Irene Beeson (2007-08-09. (September–October 1969).)։ «"Cairo, a Millennial"»։ Saudi Aramco World.։ pp. 24, 26–30. Retrieved
- ↑ Рыжов, . — 2004.
- ↑ Mortada, Hisham Traditional Islamic principles of built environment.. — ISBN 0-7007-1700-5.. — Routledge. p. viii., 2003.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսլամական Կահիրե կատեգորիայում։ |