Իսիդոր Բականժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիդոր Բականժա
ֆր.՝ Isidore Bakanja
Դիմանկար
Ծնվել է1887[1] կամ 1880[2]
ԾննդավայրԿԴՀ
Մահացել էօգոստոսի 15, 1909(1909-08-15)[3] կամ 1909[1]
Մահվան վայրTshuapa River, Équateur, Հասարակածային պրովինցիա
Քաղաքացիություն ԿԴՀ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունորմնադիր
Զբաղեցրած պաշտոններԿատեխիզիս

Իսիդոր Բականժա (ֆր.՝ Isidore Bakanja; 1887, Բոկենդելա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունօգոստոսի 15 1909, Բուսիրա, Բելգիական Կոնգո), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու երանելի, նահատակ, սպանվել է բելգիացի կապիտալիստի կողմից, քանի որ հրաժարվել է հանել Կարմելիտների Սուրբ Աստվածամոր պատկերով վզնոցը։

«Ես մահանում եմ այն պատճառով, որ քրիստոնյա եմ».[4]
Իսիդոր Բականժա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսիդոր Բականժան ծնվել է 1880-1890 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (պայմանականորեն դա համարում են 1887 թվականը), Բոկենդելայում, Կոնգո (այժմ` Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն), հեթանոսների ընտանիքում։ Մանկությունից որմնադիր է աշխատել Մբանդակայում և բատրակություն է արել գաղութարարների պլանտացիաներում։ 1906 թվականի մայիսի 6-ին Բոլոկա վա Նսիմբայում քարոզի ժամանակ ընդունել է քրիստոնեություն։ Նրան մկրտել են քարոզիչները` հոգևորականներ Գրեգուար վան Դուեն և Ռոբեր Բրեպոելը։ 1906 թվականի նոյեմբերի 25-ին դարձել է եկեղեցու անդամ, իսկ 1907 թվականի օգոստոսի 8-ին հաղորդություն է ստացել։

Իսիդոր Բականժան բարեպաշտ քրիստոնյա է եղել։ Բոլորից շատ նա պաշտել է Աստվածամորը և կրել է Սուրբ Աստվածամոր պատկերով վզնոցը։ Ուսումնասիրելով Ավետարանը` երիտասարդ աֆրիկացին իր ուրախություններով ու մտքերով կիսվում էր ցեղակիցների հետ, որով էլ գործատու կապիտալիստների մոտ դժգոհություն էր առաջացնում։ Տեղի սևամորթ բնակչության քրիստոնեականացման մեջ կապիտալիստները տեսնում էին իրենց իշխանության կործանումը։

Այդ ժամանակ նա աշխատում էր կաուչուկների պլանտացիաներում ոմն բելգիացու մոտ Իկիլիում։ Կապիտալիստը հակակրոնական անձնավորություն էր և իր սևամորթ ծառաներին արգելում էր արտահայտել իրենց կրոնական պատկանելիությունը, հատկապես` քրիստոնեությունը։

1909 թվականի ապրիլի 22-ին կապիտալիստը, Իսիդոր Բականժայի մոտ տեսնելով Սուրբ Սկապուլյարը (Աստվածամոր պատկերով վզնոց), որը նա կրում էր որպես իր քրիստոնեական հավատի խորհրդանիշ, հրամայում է այն հանել։ Բականժան հրաժարվում է ենթարկվել այդ պահանջին։ Այդ ժամանակ կապիտալիստը հրամայում է շղթայել նրան և դաժանորեն խոշտանգում է երիտասրդ աֆրիկացուն։

Միայն երեք օր հետո սևամորթ աշխատողները կարողացան գաղտնի ազատել նրան։ Նա փախչում է և պատսպարվում ճահիճներում մինչև որ իրեն գտնում և օգնում են գերմանացի գաղութաբնակները։ Մի քանի ամիս ստացված վերքերից տառապելով` Իսիդոր Բականժան նույն թվականի օգոստոսի 15-ի մահանում է` ներելով իր սպանողներին։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսիդոր Բականժան 1994 թվականի ապրիլի 24-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից դասվել է երանելիների շարքին։

Նրա լիթուրգիական հիշատակը նշվում է օգոստոսի 15-ին, կարմելիտների կարգով` օգոստոսի 12-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]