Jump to content

Իսա Գամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսա Գամբար
 
Կուսակցություն՝ Մուսավաթ և Ադրբեջանի ժողովրդական ճակատ
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 24, 1957(1957-02-24) (68 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Yunis Qəmbərov?
Ամուսին Աիդա Բագիրովա
 
Կայք՝ isagambar.az
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իսա Յունիս օղլու Գամբար (ադրբ.՝ İsa Yunis oğlu Qəmbər, փետրվարի 24, 1957(1957-02-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ։ 1992 թվականի մայիսի 19-ից հունիսի 16-ը եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով այդ պաշտոնում Այազ Մութալիբովին։ 1992-1993 թվականներին եղել է Միլլի Մեջլիս խոսնակ։ Ներկայումս գլխավորում է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսա Գամբարը ծնվել է 1957 թվականի փետրվարի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ֆիզուլիի շրջանի Քյուդլեր (ներկայումս՝ Գուրդլար) գյուղում։ 1979 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։

Իսա Գամբարը մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանում 2011 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ։ Մուսավաթ կուսակցության համակիրների հետ միասին Ադրբեջանում կազմակերպել են ցույցեր։ 2011 թվականին Իսա Գամբարի որդին՝ Իլքին Գամբարը, ով այդ ժամանակ ծառայել է Բաքվի զորամասերից մեկում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կարգադրությամբ իրեն ուղարկել են սահման՝ ստիպելով մարտական հերթապահություն իրականացնել Թովուզի շրջանում՝ հայ- ադրբեջանական սահմանագծին։ Ի պատասխան, Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը իրավունք ունի փոփոխել իր զինծառայողների ծառայության վայրը, ուստի հարցը չպետք է քաղաքականացնել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ГАМБАР Иса Юсы оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.
  2. Najafli, Leyla (2011 թ․ ապրիլի 4). «Ilkin Gambar sent to the front line – in connection to protests?». WhatWasWritten. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսա Գամբար» հոդվածին։