Իսա Ասպ
Իսա Ասպ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1853[1] |
Ծննդավայր | Ուտայարվի, Հյուսիսային Օստրոբոտնիա, Օուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1872[1] (19 տարեկան) |
Մահվան վայր | Յուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Իսա Ասպ (ֆիններեն՝ Isa Asp, փետրվարի 4, 1853[1], Ուտայարվի, Հյուսիսային Օստրոբոտնիա, Օուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1872[1], Յուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա[1]), առաջին ֆինն կին բանաստեղծ։ Մահացել է տասնինը տարեկան հասակում տուբերկուլոզից՝ թողնելով մոտավորապես 100 բանաստեղծություններ, որոնցից ամենատարածվածը «Օրոր ալիքին» բանաստեղծությունն է։ Նրա մահից հետո բանաստեղծությունները տպագրվել են, նրա պատվին կառուցվել են արձաններ, գրվել կենսագրականներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպը ծնվել է 1853 թվականին Ուտայարվի քաղաքում։ Նա եղել է Յաակու Ասպի և Բեատա Էլիզաբեթ (ծննդյան անունը՝ Պուհակա) Ասպի ողջ մնացած 9 երեխաներից մեկը։ Ասպը զարգացած երեխա է եղել և հոր պես գրել է բանաստեղծություններ։ Նրան շվեդերեն է սովորեցրել տատիկը։ Երբ նա առաջին անգամ դպրոց է գնացել, ունեցել է նախադպրոցական գիտելիքներ։
Ընտանիքը տեղափոխվել է Սուոմուսալմել, որտեղ Իսան 19 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը։ Բանաստեղծություններում արտահայտել է հոր և հայրենիքի հանդեպ հարգանքը։ 1864 թվականին Ռաահեում հաճախել է մասնավոր դպրոց, որտեղ սովորել է շվեդերենով։ Ընկերացել է տեղացի քահանա Ֆանի Հետալի հետ։ 1866 թվականին ավարտել է ուսումը և ընկերների հետ շփվել է նամակներով։ Ստեղծել է «Lahja» ամսագիրը, որը միայն ընտանիքին է ցույց տվել, սակայն այն ունեցել է 22 համար։ Մեկ տարի անց գտել է կյանքի ընկերոջը, սակայն հաջորդ գարնանը մահացել է թոքաբորբից։
Ասպը տպագրվել սկսել է Trollsländan (fi) ամսագիրը հայտնաբերելուց հետո, երբ նրանց է ուղարկել իր բանաստեղծությունները։ Trollslända ամսագիրը ստեղծել և ղեկավարում էին Ալեքսանդրա Գրիֆենբերգը, Զաքարիաս Տոպելիուսը և նրա դուստր Տոինի Տոպելիուսը։
1871 թվականին Ասպը սկսել է բանաստեղծություն գրել Ֆիններենով Յուվյասկյուլիայի ուսուցիչների վերապատրաստման քոլեջում դասընթաց անցնելուց հետո[2]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպը մահացել է տուբերկուլոզից Յուվյասկյուլյայում 1872 թվականին՝ թողնելով մոտավորապես 100 լիրիկական բանաստեղծություններ, որոնցից ամենահայտնին «Օրոր ալիքին» բանաստեղծությունն է[2]։ Ասպը համարվել է «Ֆինն առաջին կին բանաստեղծը»։ Նրա առաջին կենսագրականը 1912 թվականին տպագրվել է Հելմի Սետյալյայի կողմից[3][4]։ Ասպի մահից հետո նրա պատվին ստեղծվել են հուշարձաններ, գրվել են կենսագրականներ և ստեղծվել են նրա բանաստեղծությունների գրքերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Krohn, Helmi (1912). Isa Asp : Nuoren pohjalaisen runoilijaneidon elämäntarina. Helsinki: Otava.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 Jaakko Ahokas (1973). A History of Finnish Literature. Taylor & Francis. էջ 108. ISBN 978-0-87750-172-5.
- ↑ Amelia Sanz; Francesca Scott; Suzan van Dijk (2014 թ․ օգոստոսի 15). Women Telling Nations. Editions Rodopi. էջեր 326–. ISBN 978-94-012-1112-3.
- ↑ «Catalog record for "Isa Asp : Nuoren pohjalaisen runoilijaneidon elämäntarina"». Worldcat. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
|