Իսահակ դը Բենսերադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսահակ դը Բենսերադ
ֆր.՝ Isaac de Benserade
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1613(1613-11-05)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն կամ Լիոն լա Ֆորե
Մահացել էհոկտեմբերի 10, 1691(1691-10-10)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԺանտիլի, arrondissement of l'Haÿ-les-Roses, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծ, պարուսույց, դրամատուրգ, գրող և լիբրետիստ
Զբաղեցրած պաշտոններseat 7 of the Académie française?[4]
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա
Ստորագրություն
Isaac de BenseradeSignature.jpg
Isaac de Benserade Վիքիպահեստում

Իսահակ դը Բենսերադ (նոյեմբերի 5, 1613(1613-11-05)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Լիոն լա Ֆորե - հոկտեմբերի 10, 1691(1691-10-10)[1][2], Ժանտիլի, arrondissement of l'Haÿ-les-Roses, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի պոետ Լյուդովիկոս XIV պալատում[5], դրամատուրգ։ Նրբակերտ գրականության դարաշրջանի պոետ, Րամբույեյի հյուրանոցի հասարակության սիրահար, զվարճալի սոնետների և ռոնդոների հեղինակ, ողբերգությունների և գեղեցիկ լիբրետոներ (բանաստեղծություններում) էր գրում բալետների համար[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորմանդիայում։ Պատանեկության շրջանում Իսահակ դե Բենսերադը սկսեց աստվածաբանություն ուսումնասիրել Սորբոնում։ Ճանաչում ձեռք բերեց վերամբարձ ոճով գրած բանաստեղծություններով, որոնց մեծ մասը էրոտիկ ովանդակություն ունեին[5]։ Սկսեց հետաքրքրվել թատրոնով, և 1636 թվականին Բուրգունդյան հյուրանոցում ներակայացված «Կլեոպատրա» ողբերգության հաջողությունը նրան ստիպեց հրաժարվել եկեղեցական կարիերան շարունակելու մտքից։ Երկար ժամանակ Բենսերադը համագործակցելով կոմպոզիտոր Լամբերի, այնուհետև նաև Լյուլլի հետ, ստեղծեց 23 պալատական բալետ։ Հասուն տարիքում գրել է դիդակտիկ ռոնդոներ և առակներ։ 1674 թվականից Բենսերադը Ֆրանսիական ակադեմիայի անդամ է[5]։ Նրա ժառանգությունը ներառում է էպիգրամաներ, սոնետներ, գովերգեր, ռոնդո, էնիգմաներ Օվիդիուսի «Կերպարանափոխություն» (1676) պոեմի և Եզոպոս առակի (1678) թեմաներով գրել է ողբերգություններ և կատակերգություններ, այդ թվում «Iphis et Iante»

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենսերադի հայրական տունը
  • «Երկերի ժողովածու» («Oeuvres», 2 հ., 1697)[6]

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիսլավ Խոդասևիչը Բենսերադին է նվիրել իր կատակ բանաստեղծություններից մեկը 1935 թ. («…Օ՜ ընկերներ, Երկու ժամ անդադար, կրկնում եմ Բենսերադի անունը…»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://fracademic.com/dic.nsf/frwiki/1035746
  5. 5,0 5,1 5,2 «Бенсерад»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. 6,0 6,1 Бенсерад // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.