Իսահակ Մելիք-Աղամալյան
| Իսահակ Մելիք-Աղամալյան | |||
| |||
| |||
|---|---|---|---|
| 1898-1904 | |||
| Նախորդող | Վահան Տեր-Սարգսյան 1896-1898 | ||
| Հաջորդող | Հովհաննես Մելիք-Աղամալյան 1904-1910 | ||
| Ծննդյան օր | 1858 | ||
| Ծննդավայր | Երևան | ||
| Վախճանի օր | 1904 | ||
| Վախճանի վայր | Երևան | ||
| Քաղաքացիություն | |||
Իսահակ Ղահրամանի Մելիք-Աղամալյան (1858, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1904, Երևան, Ռուսական կայսրություն), Երևանի վեցերորդ քաղաքագլուխ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակ Մելիք-Աղամալյանը ծնվել է 1858 թվականին, տոհմական ազնվական իշխան Ղահրաման Մելիք-Աղամալյանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում։ Բացի այդ, տիրապետել է մի քանի օտար լեզուների։ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո աշխատանքի է անցել Թիֆլիսի դատաստանական պալատում։ Երկար տարիներ որպես նոտար աշխատել է Երևանի նահանգային վարչությունում։ Նվիրված աշխատանքի շնորհիվ հասել է նախ պալատական խորհրդականի, ապա՝ քաղաքային վարչության անդամի պաշտոնի։ 1898 թվականին մահանում է քաղաքագլուխ Վահան Տեր-Սարգսյանը։ Նոյեմբերին, քառասուն տարեկան հասակում քաղաքագլուխ է ընտրվում Իսահակ Մելիք-Աղամալյանը, ով պաշտոնավարում է ավելի քան վեց տարի՝ մինչև՝ 1904 թվականի մարտը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Վահան Տեր-Սարգսյան 1896 – 1898 |
Երևանի քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյան 1898 – 1904 |
Հաջորդող Հովհաննես Մելիք-Աղամալյան 1904 – 1910 |











