Իսաիաս Ռոդրիգես
| Իսաիաս Ռոդրիգես իսպ.՝ Isaías Rodríguez | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 16, 1942 |
| Ծննդավայր | Valle de la Pascua, Գուարիկո, Վենեսուելա |
| Մահացել է | հունվարի 12, 2025[1] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Կարակաս, Վենեսուելա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և բանաստեղծ |
| Զբաղեցրած պաշտոններ | Վենեսուելայի սենատոր, Վենեսուելայի փոխնախագահ, Venezuelan ambassador to Italy? և Prosecutor General of Venezuela? |
| Կուսակցություն | Դեմոկրատական գործողություն, People's Electoral Movement? և Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն |
Խուլիան Իսաիաս Ռոդրիգես Դիաս (դեկտեմբերի 16, 1942, Valle de la Pascua, Գուարիկո, Վենեսուելա - հունվարի 12, 2025[1], Կարակաս, Վենեսուելա), ավելի հայտնի է որպես Իսաիաս Ռոդրիգես, վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, Վենեսուելայի փոխնախագահ (2000), Վենեսուելայի գլխավոր դատախազ (2001-
2007), Իտալիայում Վենեսուելայի դեսպան (2011-2017)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիան Ռոդրիգեսը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 16-ին Գուարիկո նահանգի Վալե դե լա Պասկուա քաղաքում։ Ավարտել Է Վենեսուելայի Կենտրոնական համալսարանը: 1990 թվականին զբաղեցրել է Արագուայի դատախազի պաշտոնը։ 1967 թվականին Ռոդրիգեսը Պրիետո Ֆիգերոայի հետ միասին լքեց Ժողովրդավարական գործողությունը՝ ձևավորելով ժողովրդական ընտրական շարժում։ Ռոդրիգեսը եղել է ՆԻԴ-ի անդամ մինչև 1981 թվականը:
2000 թվականի հունվարի 29-ին Ռոդրիգեսը նշանակվեց Վենեսուելայի առաջին գործադիր փոխնախագահ։ Տասնմեկ ամիս անց՝ դեկտեմբերի 26-ին, խորհրդարանի անդամների ձայների մեծամասնությամբ նշանակվել Է Բոլիվարյան Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում, որը նա զբաղեցրել է մինչեւ 2007 թվականի նոյեմբեր[3]:
2017 թվականի նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 9 պաշտոնյաների, այդ թվում՝ Ռոդրիգեսի դեմ[4][5]: 2018 թվականի մարտին պատժամիջոցներին միացել Է Պանամայի Հանրապետությունը[6]:
Մահացել է 2025 թվականի հունվարի 12-ին Կարակասում՝ 82 տարեկան հասակում[7][8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fallece Isaías Rodríguez, ex fiscal general y ex vicepresidente de Venezuela — Globovisión.
- ↑ «Este martes en sesión ordinaria|Parlamento aprobó designación de Isaías Rodríguez como embajador ante Italia |». Correo del Orinoco (իսպաներեն). 2011-07-26. Արխիվացված օրիգինալից 2022-12-08-ին. Վերցված է 2023-11-30-ին.
- ↑ «Julián Isaías Rodríguez Díaz». web.archive.org. 2014-02-02. Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2023-11-30-ին.
- ↑ «США расширили список санкции по Венесуэле». РИА Новости. 2017-11-09. Արխիվացված օրիգինալից 2019-05-01-ին. Վերցված է 2019-05-01-ին.
- ↑ «Venezuela-related Designations and Update». Управление по контролю за иностранными активами США (անգլերեն). 2017-11-09. Արխիվացված օրիգինալից 2018-11-15-ին. Վերցված է 2018-10-20-ին.
- ↑ «Los 55 funcionarios sancionados por Panamá por "blanqueo de capitales"». El Nacional (իսպաներեն). 2018-03-30. Արխիվացված օրիգինալից 2018-10-15-ին. Վերցված է 2018-10-20-ին.
- ↑ «Murió el exfiscal Isaías Rodríguez, el acusador del régimen chavista y cerebro de toda la narrativa del caso Anderson». NTN24 (իսպաներեն). Վերցված է 2025-01-15-ին.
- ↑ «Fallece Isaías Rodríguez, ex fiscal general y ex vicepresidente de Venezuela». Globovisión (իսպաներեն). Վերցված է 2025-01-15-ին.