Jump to content

Իռլանդիայի ռազմավարական ներդրումային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդիայի ռազմավարական ներդրումային հիմնադրամ
Տեսակկազմակերպություն և սուվերեն հիմնադրամ
Երկիր ÉIR
Հիմնադրվածդեկտեմբերի 22, 2014
Կայքisif.ie

Իռլանդիայի ռազմավարական ներդրումային հիմնադրամ (ISIF, իռլանդերեն՝ An Ciste Infheistíochta Straitéisí d’Éirinn), Իռլանդիայի սուվերեն հարստության հիմնադրամ, որի նպատակն է ներդնել պետական կապիտալը՝ Իռլանդիայում տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը խթանելու համար։ Կառավարվում և վերահսկվում է Ազգային գանձապետարանի կառավարման գործակալության (NTMA) կողմից։ Նախորդը Ազգային կենսաթոշակային պահուստային հիմնադրամն էր (NPRF)[1]:

2024 թվականին հիմնադրամը աշխարհի 50 խոշորագույն սուվերեն հարստության հիմնադրամներից մեկն էր[2]։ 2025 թվականի կեսերին հիմնադրամն ուներ մոտ 28 միլիարդ դոլարի կառավարման տակ գտնվող ակտիվներ (AUM)[3]:

Հիմնադրվել է 2014 թվականին որպես ռազմավարական ներդրող՝ պետական և մասնավոր հատվածներում ամուր կապերով։

Երբ 2014 թվականի վերջին ISIF-ը ստեղծվել է Ազգային կենսաթոշակային պահուստային ֆոնդի մնացորդներից, պետական զարգացման հիմնադրամին հանձնարարվել է իր ամբողջ պորտֆելում մոբիլիզացնել 1 միլիոն եվրո համատեղ ներդրումներ՝ ներդրված յուրաքանչյուր 1 միլիոն եվրոյի դիմաց։ Այսօր հիմնադրամի կողմից ներդրված յուրաքանչյուր եվրոյին սովորաբար բաժին է ընկնում մոտ 1,6 միլիոն եվրո համատեղ ներդրում նախագծերում: Հիմնադրումից ի վեր ISIF-ը 188 ներդրումների համար տրամադրել է 6.5 միլիարդ եվրո, ինչը հնարավորություն է տվել իրականացնել շուրջ 10,2 միլիարդ եվրոյի համատեղ ներդրումային պարտավորություններ[4]։

ISIF-ը բաղկացած է հայեցողական պորտֆելից և կառավարվող պորտֆելից: Կառավարվող պորտֆելը կառավարում է ISIF-ը՝ ֆինանսների նախարարի ղեկավարությամբ: Հայեցողական պորտֆելը ներառում է «կրկնակի շահույթի» մանդատ՝ առևտրային հիմունքներով ներդրումներ կատարելու համար Իռլանդիայում տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը խթանելու նպատակով: ISIF-ը հիմնականում օգտագործում է իր կապիտալն ու ռեսուրսները՝ ռազմավարական մարտահրավերները լուծելու համար: ISIF-ը կենտրոնանում է կլիմայի, բնակարանային և օժանդակ ներդրումների, տեղական բիզնեսի մասշտաբավորման, ինչպես նաև սննդի և գյուղատնտեսության թեմաներով փոխակերպող ներդրումների վրա[5]: Բացի այդ՝ ISIF-ն ունի ճկունություն՝ ներդրումներ կատարելու ազգային և համաշխարհային ակտիվներում՝ ապագա մակրոիրադարձություններին ի պատասխան:

Անդամակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի ռազմավարական ներդրումային հիմնադրամը Ինքնիշխան հարստության ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) անդամ է և, հետևաբար, պարտավորվել է հետևել Սանտյագոյի սկզբունքներին՝ համապատասխան վարքագծի և պատշաճ գործարար պրակտիկայի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Ireland Strategic Investment Fund | IFSWF». Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.
  2. ↑ «Ireland's ISIF ranks 50 among sovereign wealth funds, with assets worth $19bn». Irish Independent (անգլերեն). 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
  3. ↑ «ISIF (Ireland) - Fund Profile -» (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.
  4. ↑ «How Ireland's ISIF is helping crowd-in transition finance - Top1000funds.com» (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.
  5. ↑ «Der Ireland Strategic Investment Fund (ISIF) – Waterford City & County Council» (գերմաներեն). 2022 թ․ հունիսի 17. Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]