Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան
Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժամանակակից արվեստի պատկերասրահ, պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դուբլին |
Վայր | Դուբլին |
Ղեկավարության նստավայր | Դուբլին, Իռլանդիա |
Հիմնադրված է | մայիս 1991 |
Կոորդինատներ: 53°20′24″ հս․ լ. 6°18′0″ ամ. ե. / 53.34000° հս․. լ. 6.30000° ավ. ե. | |
Կայք | imma.ie/en/index.htm |
Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան (իռլ.՝ Áras Nua-Ealaíne na hÉireann, IMMA), ժամանակակից արվեստի հավաքագրման և ներկայացման ազգային առաջատար հաստատություն Իռլանդիայում: Գտնվում է Դուբլինի Կիլմեյնհեմ քաղաքային շրջանում: Թանգարանը ներկայացնում է արվեստի փոփոխվող ցուցահանդեսների լայն բազմազանություն, որը պարբերաբար ներառում է աշխատանքներ իր սեփական հավաքածուից, ինչպես նաև իր կրթական և համայնքային բաժիններից: Իր արվեստանոցների և ազգային ծրագրերի միջոցով թանգարանի նպատակն է ստեղծել համընդհանուր հասանելիություն դեպի արվեստն ու արվեստագետը: Գերազանց, նորարարական և ընդգրկուն ծրագրերի և քաղաքականության միջոցով թանգարանը խթանում է վիզուալ արվեստում հասարակության ներգրավվածությունը, իրազեկումն ու ըմբռնումը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է Իռլանդիայի կառավարության կողմից 1990 թվականին: Պաշտոնապես բացվել է 1991 թվականի մայիսի 25-ին Իռլանդիայի վարչապետ Չարլս Հոգիի կողմից:
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը տեղակայված է XVII դարի Կիլմեյնհեմի թագավորական հիվանդանոցի շենքում: Թագավորական հիվանդանոցը հիմնադրվել է 1684 թվականին Օրմոնդի դուքս Ջեյմս Բաթլերի և փոխարքա Չարլզ II-ի կողմից, որպես զորացրված զինծառայողների տուն և այդ նպատակին է ծառայել շուրջ 250 տարի: Թագավորական հիվանդանոցի գտնվելու վայրը ժամանակակից արվեստը ցուցադրելու գրավիչ վայր է: Կառուցվել է Փարիզի Հաշմանդամների տան նմանությամբ, ունի երկար միջանցքներ, միմյանց միջից բացվող սենյակների շարք: Վերականգնվել են բնօրինակ ձիերի համար նախատեսված ախոռները, որոնք վերափոխվել են արվեստագետների արվեստանոցների: Թանգարանն իրականացնում է բնակիչ-արվեստագետ ծրագիրը:
Թանգարանը ֆինանսավորվում է Իռլանդիայի արվեստի, ժառանգության և գելտակտների նախարարության սուբվենցիաներով, ինչպես նաև հովանավորների և սեփական ռեսուրսների եկամուտներով:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
http://www.imma.ie Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան պաշտոնական կայք