Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ
Իռլանդիա և Հարավաֆրիկյան Հանրապետություն

Իռլանդիա

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Իռլանդա-հարավաֆրիկյան հարաբերություններ (անգլ.՝ Ireland–South Africa relations), երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իռլանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) միջև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականից ՀԱՀ-ի տարածք սկսեցին գալ իռլանդացի միսիոներները: Այդ տարիներին երկու երկրներն էլ Բրիտանական կայսրության կազմում էին: 1930 թվականին Հարավաֆրիկյան Միության վարչապետ Ջեյմս Բարի Հերցոգը պաշտոնական այցով ժամանեց Դուբլին, որտեղ կողմերը որոշում կայացրին երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ[1]: Այդ ժամանակ Բրիտանական կայսրության այդ երկու անհանգիստ դոմինիոն տարածքների միջև կապերը հատկապես ամուր էին, քանի որ իռլանդական ազգայնամոլները իրենց նույնացնում էին բուրերի հետ (Անգլո-բուրական պատերազմի մասնակիցներ), սակայն տարբեր պատճառներով գերագույն կոմիսարների փոխանակում չէր իրականացվել: 1952 թվականին պաշտոնական այցով Հարավաֆրիկյան Միություն ժամանեց Իռլանդիայի վարչապետ Իմոն դե Վալերան: Սկզբում դեսպանների փոխանակմանը խանգարում էին ֆինանսական դժվարությունները, բայց 1960- ական թվականներին իռլանդացիները սկզբունքային դիրքորոշում որդեգրեցին ապարտհեյդի ռեժիմի դեմ: Արդյունքում Իռլանդիան Եվրամիության միակ երկիրն էր, որ մինչև 1993 թվականը ՀԱՀ-ի հետ չուներ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ: Դեսպանների փոխանակումը կատարվեց ՀԱՀ նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ Կլերկի կողմից ապարտհեյդի ռեժիմի վերացման ժամանակ, չնայած ապարտհեյդի դեմ Կադեր Ասմալի գլխավորությամբ իռլանդական բողոքի շարժման ընթացքում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը համարում էին վաղաժամ: 1994 թվականին Պրետորիայում սկսեց գործել Իռլանդիայի դեսպանությունը[2]:

1960-ական թվականների սկզբից Իռլանդիան կտրականապես հանդես եկավ Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ռեժիմի դեմ: 1988 թվականին հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Նելսոն Մանդելան կալանավայրում գտնվելով պարգևատրվեց «Դուբլին քաղաքի ազատության» մրցանակով, որը նա ստացավ 1990 թվականին ազատ արձակվելուց հետո[3][4]: 2003 թվականի նոյեմբերին Իռլանդիայի արտգործնախարար Բրայան Կոուենը հանդիպեց ՀԱՀ նախագահ Տաբո Մբեկիի հետ և խոստացավ, որ Եվրամիությունում Իռլանդիայի նախագահության ժամանակ 2004 թվականի հունվարին ԵՄ-ի ուշադրությունը կհրավիրի Աֆրիկայի խնդիրներին[5]:

2006 թվականի նոյեմբերին ՀԱՀ փոխնախագահ Ֆումզիլե Մլամբո Նգկուկան պաշտոնական այցով ժամանեց Դուբլին, որտեղ հանդիպեց Իռլանդիայի նախագահ Մերի Մաքելիսի և վարչապետ Պատրիկ Ահերնի հետ[4]: 2006 թվականի սեպտեմբերին Իռլանդիայի նախարար Միլալ Մարտինը այցելեց ՀԱՀ[6] [7][8], որի ընթացքում պայմանագրեր կնքվեցին: 2008 թվականի հունվարին ՀԱՀ այցելեցին Բերտի Ախերնը և Միշել Մարտինը, որի ընթացքում կնքվեց 4,5 միլիոն եվրոյի պայմանագիր[9][10]:

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ստեղծվեց երրորդ աշխարհի երկրներին օժանդակություն ցուցաբերող Իռլանդական կառավարական գործակալությունը Irish Aid անվանումով[11]: 2002 թվականից իռլանդական Niall Mellon Township Trust ընկերությունը մասնակցում է ՀԱՀ ենթակառուցվածքների զարգացմանը, որի միջոցով 2002 թվականից մինչև 2010 թվականը ընկած ժամանակահատվածում կառուցվել է 15000 տուն[12][13]: 2010 թվականի նոյեմբերին Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարեց, որ Niall Mellon Township Trust ընկերությունը իրականացնում է յուրահատուկ և ծավալուն աշխատանքներ[12]: 2006 թվականին Հարավային Աֆրիկան դարձավ Իռլանդիայի 33-րդ ամենախոշոր առևտրական գործընկերը: 2008 թվականին Raidió Teilifís Éireann-ի տվյալներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմեց 500 միլիոն եվրո[4][8]:

Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իռլանդիան ունի դեսպանություն Պրետորիայում
  • ՀԱՀ-ը ունի դեսպանություն Դուբլինում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cosgrave William T. (2 November 1930)։ «Speech by William T. Cosgrave on the occasion of the visit to Dublin by General J.M. Hertzog»։ Documents on Irish Foreign Policy։ Վերցված է 3 December 2010 
  2. «Ireland»։ Department of Foreign Affairs, Republic of South Africa։ 2010։ Վերցված է 3 December 2010 
  3. «Freedom of the City of Dublin»։ Dublin City Council։ Վերցված է 6 November 2010 
  4. 4,0 4,1 4,2 «High level South African delegation arrives»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 15 November 2006։ Վերցված է 6 November 2010 
  5. «Ireland to push EU Africa agenda: Cowen»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 23 November 2003։ Վերցված է 6 November 2010 
  6. «Martin leads trade mission to South Africa»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 18 September 2006։ Վերցված է 6 November 2010 
  7. «BMA signs €2m South Africa deal»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 20 September 2006։ Վերցված է 6 November 2010 
  8. 8,0 8,1 «Enterprise Ireland trade trip to South Africa»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 14 January 2008։ Վերցված է 6 November 2010 
  9. «ESB arm wins South Africa contract»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 16 January 2008։ Վերցված է 6 November 2010 
  10. «Dublin duo win South Africa deals»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 15 January 2008։ Վերցված է 6 November 2010 
  11. «Irish Ambassador's role in South Africa»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 2 July 2010։ Վերցված է 6 November 2010 
  12. 12,0 12,1 Black, Fergus (20 November 2010)։ «President Zuma lauds Irish for new homes drive in townships»։ Irish Independent (Independent News & Media)։ Վերցված է 20 November 2010 
  13. «Taoiseach starts official Africa visit»։ RTÉ News and Current Affairs (Raidió Teilifís Éireann)։ 14 January 2008։ Վերցված է 6 November 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]