Իռեն Դիատա
| Իռեն Դիատա | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբեր 1984 (41 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և human rights lawyer |
| Զբաղեցրած պաշտոններ | Minister-delegate to the Minister of Social Affairs? և Minister of People with Disabilities? |
Իռեն Դիատա (անգլ.՝ Irène Esambo Diata սեպտեմբեր 1984), մարդու իրավունքների իրավաբան և քաղաքական գործիչ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Որպես հաշմանդամություն ունեցող կին՝ Էսամբոն 2019 թվականին դարձավ ԿՀԴ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով առաջին նախարարը[1]: 2021 թվականին Լուկոնդեի կառավարությունում նա պահպանեց իր պաշտոնը՝ դառնալով Սոցիալական հարցերի նախարարին կից լիազոր նախարար՝ պատասխանատու հաշմանդամ և այլ խոցելի անձանց հարցերով[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռեն Էսամբոն երկար տարիներ իրավաբան է աշխատել Կինշասայում՝ մասնագիտանալով սեռական բռնության գործերով, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներով և պատերազմի զոհերի պաշտպանությամբ: Նա գլխավորել է «Արդարադատության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325-րդ բանաձևի ուսումնասիրության կենտրոնը» (Centre d'Études sur la Justice et la Résolution 1325, CJR), որի նպատակը անվտանգության ոլորտի բարեփոխումն էր՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի։ 2013 թվականին Էսամբոն նշանակվել է որպես փաստաբան Միջազգային քրեական դատարանում[3]:
2019 թվականի օգոստոսին Էսամբոն ներգրավվել է Իլունգայի կառավարությունում՝ ստանձնելով Սոցիալական հարցերի նախարարի մոտ լիազոր նախարարի նոր պաշտոնը՝ պատասխանատու հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հարցերով[4]:
2020 թվականին նա աշխատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հաշմանդամների իրավունքների մասին օրենքի մշակման վրա[1]:
Նոր կառավարության կազմի շուրջ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո 2021 թվականի ապրիլի 12-ին հայտարարվեց Լուկոնդեի կառավարությունը, որտեղ Էսամբոն շարունակեց պաշտոնավարել որպես հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով լիազոր նախարար[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Karolina Kozik; Jean-Sébastien Sépulchre (2020 թ․ մարտի 11). «Disability Rights Bill Offers Hope in Congo». Human Rights Watch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ The International Directory of Government 2021. Europa Publications. 2021. էջեր 475–476. ISBN 9781000521375.
- ↑ «Female lawyer from the Democratic Republic of Congo appointed at the International Criminal Court». Cordaid. 2013 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «La RDC enfin dotée du Gouvernement de l'alternance démocratique». Digital Congo. 2019 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Romain Gras; Stanis Bujakera Tshiamala (2021 թ․ ապրիլի 14). «DRC: President Tshisekedi finally forms a government». The Africa Report. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.