Իպոլիտ Լազերժ
Իպոլիտ Լազերժ ֆրանսերեն՝ Hippolyte Lazerges | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 5, 1817[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նարբոն |
| Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1887[1][4] (70 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1887[5][6][7] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Սիդի Մուհամեդ, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարիչ և երգերի հեղինակ |
| Ոճ | օրիենտալիզմ |
| Ժանր | դիմապատկեր |
| Ուսուցիչ | Պիեր ժան Դավիդ և Ֆրանսուա Բուշո |
| Աշակերտներ | Charles-Ferdinand Fabre de l'Aude? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Paul Lazerges? |
Ժան Ռեյմոնդ Իպոլիտ Լազերժ (ֆրանսերեն՝ Jean Raymond Hippolyte Lazerges,հուլիսի 5, 1817[1][2][3][…], Նարբոն - հոկտեմբերի 23, 1887[1][4] կամ հոկտեմբերի 24, 1887[5][6][7], Սիդի Մուհամեդ, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա) ֆրանսիացի օրիենտալիստ նկարիչ և երգահան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած որոշակի գեղարվեստական տաղանդ ցուցաբերելուն, նրա հայրը, որը հացթուխ էր, հրաժարվել է թույլ տալ նրան նկարչություն սովորել[8]։1830 թվականից նա և իր ընտանիքը բնակվել է Ալժիրում։ 1838 թվականին նա մեկնել է Փարիզ՝ պարտադիր զինվորական ծառայություն սկսելու համար։
Զորացրվելուց հետո Իպոլիտ Լազերժը մնացել է Փարիզում, որտեղ սովորել է քանդակագործ Դավիդ դ'Անժեի և նկարիչ Ֆրանսուա Բուշոյի մո տ[9]։ Նա սկսեց զբաղվել կրոնական աշխատանքներով՝ եկեղեցական որմնանկարների համար կառավարության պատվերներ ստանալու համար, քանի որ ուսանողական տարիները նրան աղքատության մեջ էին թողել[10]։ Այս շրջանի նշանակալի նկարը «Կույսի մահն» է, որը գտնվում է Թյուիլրի պալատի մատուռում։
1861 թվականին առողջական խնդիրների պատճառով նա վերադարձել է Ալժիր և սկսել աշխատել օրիենտալիստական ժանրում՝ ստեղծելով հիմնականում դիմանկարներ։ Ժոզեֆ Սինտեսի և Ալֆրեդ Շատոյի հետ միասին նա նպաստել է օրիենտալիստական գեղանկարչության ալժիրական ոճի հաստատմանը, որը բնութագրվում էր մարդկանց և վայրերի ռեալիստական պատկերումներով[11]։
Պարբերաբար նա վերադարձել էր Ֆրանսիա՝ որմնանկարների վրա աշխատելու համար։ 1863 թվականին նա սկսել է ստեղծել Մարիամի կյանքից ինը դրվագ՝ Օռլեանի Աստվածամոր տաճարի համար, որոնք ավարտվել են 1868 թվականին: 1867 թվականի Համաշխարհային ցուցահանդեսից հետո նա արժանացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչման[12]: 1865-1869 թվականներին նա դեկորացիաներ է պատրաստել նաև Օռլեանի Սեն-Լորան եկեղեցու համար:
Նրա ուսանողների թվում էին Պոլ Դյումուլենը, Արման Պոյնթը, Կարոլին Էսպինեն և նրա որդին ՝ Պոլը, որը նույնպես դարձել է օրիենտալիստ նկարիչ։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել Նարբոնի արվեստի և պատմության թանգարանում, Քեյ Բրանլիի թանգարանում և Օրսեի թանգարանում։
Նկարչությունից բացի, նա ստեղծել է բազմաթիվ վոկալ մեղեդիներ, որոնցից մի քանիսը, ինչպիսիք են «Կեցցե՛ Փարիզը» և «Վերադարձ Ֆրանսիա», դարձել են ժողովրդականություն վայելող։ Նա նաև երաժշտության է վերածել մի քանի բանաստեղծությունների, մասնավորապես՝ Անդրե Շանեի «Վերադարձիր Փարիզ» ստեղծագործությունը[13]։ Նրա «Գովասանք ծխախոտինը» ձայնագրել է Պոլ Վան Նևելի Huelgas անսամբլը։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նապոլեոն III-ը այցելում է Լիոնում ջրհեղեղի զոհերին (1856)
-
Արաբի դիմանկար (մոտ 1880)
-
Ռեվերի (1883)
-
Պատուհանի մոտ (1883)
-
Մավրիտանիական սրճարան Ալժիրում (1878)
-
Ալժիրցի կանայք շատրվանի շուրջը (մոտ 1886)
-
Մարի Դորվալը Մերանիացի Ագնեսի դերում (մոտ 1846)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marion Vidal-Bué, L’Algérie des peintres: 1830-1960, Paris-Méditerranée, 2002, 978-2-84272-143-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jean Raymond Hippolyte Lazerges (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean Raymond Hippolyte Lazerges (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ La grande encyclopédie : inventaire raisonné des sciences, des lettres et des arts. Vol. 21. Lamirault. 1902. էջ 1080.
- ↑ L'Art en France sous le Second Empire (exhibition catalog), Galeries nationales du Grand Palais, La Réunion, 1979, 978-2-7118-0117-6
- ↑ Thornton, Lynne (1993). Les orientalistes: peintres voyageurs. ACR édition. էջ 124-125. ISBN 978-2-86770-060-6.
- ↑ Cazenave, E. (ed.), Les Artistes de l'Algérie: Dictionnaire des Peintres, Sculpteurs, Graveurs, 1830-1962, Bernard Giovanangeli Éditeur, ONDE, 2001, p. 298, 978-2-916929-27-9
- ↑ Documentation @ the Base Léonore
- ↑ La grande encyclopédie : inventaire raisonné des sciences, des lettres et des arts. Vol. 21. Lamirault. 1902. էջ 1080.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իպոլիտ Լազերժ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1887 մահեր
- Հոկտեմբերի 24 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Պատմանկարիչներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ