Իչուն (Հեյլունցզյան)
| Ստեղծում | 1958 | |
|---|---|---|
| Երկիր | Չինաստան | |
| Վարչատարածքային միավոր | Հեյլունցզյան | |
| Կոորդինատներ | 47°43′24″N 128°53′22″E | |
| Օրենսդրական մարմին | Q106703384 | |
| Բնակչություն | 1 148 126, 878 881 | |
| Քույր քաղաք | Բադ Վիլդունգեն | |
| Մակերես | 32 800,28 կմ² | |
| Փոստային դասիչ | 153000 | |
| Պաշտոնական կայք | www.yc.gov.cn | |
| Տեղական հեռախոսային կոդ | 458 | |
| Ավտոմոբիլային համարի ծածկագիր | 黑F | |

Իչուն (), Քաղաքային շրջան Չինաստանի Հեյլունցզյան նահանգում, որը գտնվում է Տանվանհե գետի վրա, Իչունհե գետի՝ Սունգարի ավազանի մեջ թափվելու տեղում[1]: Քաղաքային շրջանի անվանումը ծագել է Իչունհե գետի անունից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառի տարածքը կազմում է 3 միլիոն հեկտար կամ ընդհանուր տարածքի 82,2%-ը և Չինաստանում զբաղեցնում է առաջին տեղը։ Անտառի մեծ մասը բաժին է ընկնում մայրուն։ Այս մայրու անտառի տարածքը ամենամեծն է Ասիայում, այդ պատճառով Իչունը ունի «Անտառային մայրաքաղաք», «Մայրու երկիր», «Դինոզավրերի հայրենիք» անվանումները։ Քաղաքի բուսական և կենդանական աշխարհը գտնվում է պետության պաշտպանության ներքո, այստեղ արգելված է անտառահատումը, որտեղ աճում է վայրի դեղաբույսերի 300 տեսակ, ուտելի խոտաբույսերի և մրգերի 60 տեսակ, բնակվում է կենդանիների 67 տեսակ, թռչունների 270 տեսակ[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական հանրապետության տարիներին այս հողերը մտնում էին Թանյուան գավառի կազմի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնացիները, որոնք վերահսկում էին Մանջոու-Գո մարիոնետային պետությունը, այստեղ երկաթուղիներ կառուցեցին։
1949 թվականին հիմնադրվել է Իչուն գյուղը։ 1950 թվականին կազմավորվել է Իչունի անտառտնտեսությունը։ Անտառային տնտեսությունը բարելավելու նպատակով Սունցզյան նահանգի կառավարությունը 1952 թվականին կազմավորել է Իչուն գավառը (伊春县)։ 1954 թվականին Սունցզյան նահանգը միացվել է Հեյլունցզյան նահանգին։ Արագ զարգացման և բնակչության թվի աճի կապակցությամբ 1958 թվականին Իչուն գավառը վերափոխվել է քաղաքային շրջանի։
1964 թվականին Իչունը քաղաքային շրջանից վերածվել է հատուկ շրջանի։ Մշակութային հեղափոխության ժամանակ՝ 1967 թվականի մայիսին, Իչունի հատուկ շրջանի կառույցները լուծարվել է, և իշխանությունը փոխանցվել է հեղափոխական կոմիտեին։ 1970 թվականի ապրիլին ձևավորվեց Իչունի շրջանը (伊春地区), որի իրավասության տակ Սույխուա շրջանի իրավասությունից անցել է Թելի գավառը։
1979 թվականի դեկտեմբերի 14-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ Իչուն շրջանը կրկին վերափոխվեց քաղաքային շրջանի։
2019 թվականի հուլիսի 13-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ ամբողջությամբ փոխվել է Իչունի վարչատարածքային բաժանման սխեման. նախկինում գոյություն ունեցող քաղաքային ենթակայության 15 շրջանները լուծարվել է, իսկ դրանց փոխարեն կազմավորվել է 4 շրջան և 4 գավառ։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իչուն քաղաքային շրջանը բաժանված է 4 շրջանի, 1 քաղաքային կոմսության և 5 կոմսության.
| Կարգավիճակ | Անվանում | Հիերոգլիֆներ | Փինյին | Բնակչություն
(2020 թվական՝) |
Տարածք (կմ²) | Բնակչության
խտություն (կմ²) |
|---|---|---|---|---|---|---|
| Շրջան | Իմեի | 伊美区 | Yīměi qū | |||
| Շրջան | Ուցույ | 乌翠区 | Wūcuì qū | |||
| Շրջան | Յուհաո | 友好区 | Yǒuhǎo qū | |||
| Շրջան | Ցզինլին | 金林区 | Jīnlín qū | |||
| Քաղաքային գավառ | Թելի | 铁力市 | Tiělì shì | |||
| Գավառ | Թանվան | 汤旺县 | Tāngwàng xiàn | |||
| Գավառ | Ֆենլին | 丰林县 | Fēnglín xiàn | |||
| Գավառ | Դացինշան | 大箐山县 | Dàqìngshān xiàn | |||
| Գավառ | Նանչա | 南岔县 | Nánchà xiàn | |||
| Գավառ | Ցզյաին | 嘉荫县 | Jiāyīn xiàn |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մարդահամարի համաձայն՝ Իչուն քաղաքային շրջանում բնակություն է հաստատել հետևյալ ազգությունների ներկայացուցիչներ.
| Ազգություն | Քանակ | Բաժին |
|---|---|---|
| Հաններ | 1 212 813 | 97,05 % |
| Մանջուրներ | 16 004 | 1,28 % |
| Հուեյներ | 10 283 | 0,82 % |
| Կորեացիներ | 7836 | 0,63 % |
| Մոնղոլներ | 1806 | 0,14 % |
| Սիբոներ | 240 | 0,02 % |
| Օրոճոններ | 150 | 0,01 % |
| Այլ | 489 | 0,04 % |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտամշակման և փայտից արտադրանքի արտադրության խոշոր կենտրոն (ներառյալ կահույքը և փորագրված գեղարվեստական արտադրանքը), ինչպես նաև երկրում հապալասի մշակման և վերամշակման խոշորագույն կենտրոններից մեկը (ոլորտի շրջանառությունը 2024 թվականին կազմել է 16,5 միլիոն յուան)[3][4] և մայրու ընկույզներ, բացի այդ, Իչունում արտադրվում է մայրու յուղ և կոսմետիկ բաղադրիչներ[5]:
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սպասարկում է Իչուն օդանավակայանը։ Կառուցվում է 318 կմ երկարությամբ Իչուն-Հարբին արագընթաց երկաթուղային գիծը[6][7][8]:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական սոճու «Ֆենլին» արգելոց, «Ուին» պետական անտառային պարկ, «Մեյխուաշանչժուան» և «Լանսյան» դահուկային բազաներ, «Տանվանհե» քարե անտառ, դինոզավրերի բրածոների պեղումներ[9]:
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ичунь // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ Город Ичунь 2006-05-26 Արխիվացված 2012-08-06 Wayback Machine // partnery.cn
- ↑ ««Лесная столица Китая» город Ичунь развивает индустрию креативного дизайна». Жэньминь Жибао.
- ↑ «Империя голубики: как маленькая ягода стала большим бизнесом на северо-востоке Китая». Жэньминь Жибао.
- ↑ «В китайском Ичуне маньчжурский кедр превращается в источник благосостояния». Жэньминь Жибао.
- ↑ «В Китае началось строительство высокоскоростной железной дороги, которая будет пересекать районы вечной мерзлоты». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2021-05-15-ին.
- ↑ «В Китае началось строительство самой северной станции высокоскоростных железных дорог». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2022-08-25-ին. Վերցված է 2022-08-25-ին.
- ↑ «На северо-востоке Китая полным ходом идет строительство ВСЖД, проходящей через зону вечной мерзлоты». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին.
- ↑ г. Ичунь(չաշխատող հղում) // Харбинская Международная торгово-экономическая ярмарка
- ↑ Город Ичунь — лесная столица. 19.10.2011(չաշխատող հղում) // Биробиджанская звезда