Իոսիֆ Տեր-Ազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Տեր-Ազարև
Ծնվել էապրիլի 20, 1921(1921-04-20) (98 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, ԱԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1967)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներԳրիգորի Տեր-Ազարյան

Իոսիֆ Ալեքսանդրի Տեր-Ազարև (Տեր-Ազարյան, ապրիլի 20, 1921(1921-04-20), Գանձակ, ԱԽՍՀ), հայ ճարտարագետ-մեխանիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1966): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2004):

Գրիգորի Տեր-Ազարյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Տեր-Ազարևը ծնվել է 1921 թվականի ապրիլի 20-ին, Գանձակ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում) քաղաքում: 1942 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-1975 թվականներին եղել է Երևանի քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ և փոխտնօրեն, 1976-1992 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոնի վարիչ, 1992 թվականից՝ ամբիոնի պրոֆեսոր[1]:

Աշխատանքները վերաբերում են բնական քարի մշակմանը և հանույթին: Զբաղվել է քարկտրիչ մեքենաների աշխատանքային հանգույցների հաշվարկի եղանակների և նոր կառուցվածքների, բնական քարերի, մետաղական և ոչ մետաղական նյութերի մշակման, ալմաստե գործիքների ստեղծման հարցերով[1]:

Իոսիֆ Տեր-Ազարևի հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 56 շենքի պատին

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Տեր-Ազարևի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցված է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 56 շենքի պատին, որտեղ ճարտարագետն ապրել է 1960-2007 թվականներին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շինարարական կարապիկների հիմնական պարամետրերի հաշվարկը: «Շինարարական մեքենաներ ներառյալ մեքենաների մանրակներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման ցուցումներ: Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոն, Երևան, Ա. հ., 1990[2]:
  • Պնևմատրանսպորտի հիմնական պարամետրերի հաշվարկը: Մեթոդական ցուցումներ «Շինարարական մեքենաներ» դասընթացի գործնական պարապմունքների: Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ավտոմոբիլների և շինարարական մեքենաների ամբիոն, Երևան, Ա. հ., 1990[3]:
  • Շինարարական մեքենաներ: Դասագիրք բուհերի շինարարական ֆակուլտետների ուսանողների համար: Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Երևան, «Լույս», 1989[4]:
  • Խառատի համառոտ տեղեկագիրք: Մնջոյան Կոնստանտին Աղասիի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, 2-րդ. վերամշակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Հայաստան», 1973[5]:
  • Մետաղների կտրման հիմունքները: Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1961[6]:
  • Խառատի համառոտ տեղեկագիրք: Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Մնջոյան Կոնստանտին Աղասիի, Երևան, Հայպետհրատ , 1960[7]:
  • Փականագործի համառոտ տեղեկագիրք: Մնջոյան Կ. Ա, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1958[8]:
  • Մետաղների կտրման հիմունքները: Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Երևան, Հայպետհրատ, 1957[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 571:
  2. Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն ՀԽՍՀ և այլք:, eds. (1990)։ Շինարարական կարապիկների հիմնական պարամետրերի հաշվարկը: "Շինարարական մեքենաներ ներառյալ մեքենաների մանրակներ" դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման ցուցումներ։ Երևան: Ա. հ 
  3. Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի, Ժողովրդական կրթության մինիստրություն ՀԽՍՀ և այլք:, eds. (1990)։ Պնևմատրանսպորտի հիմնական պարամետրերի հաշվարկը: Մեթոդական ցուցումներ "Շինարարական մեքենաներ" դասընթացի գործնական պարապմունքների։ Երևան: Ա. հ 
  4. Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի (1989)։ Շինարարական մեքենաներ: Դասագիրք բուհերի շինարարական ֆակուլտետների ուսանողների համար։ Երևան: Լույս 
  5. Մնջոյան Կոնստանտին Աղասիի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի (1973)։ Խառատի համառոտ տեղեկագիրք (2-րդ. վերամշակ. և լրաց. հրատ ed.)։ Երևան: Հայաստան 
  6. Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի (1961)։ Մետաղների կտրման հիմունքները։ Երևան: Հայպետհրատ 
  7. Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի, Մնջոյան Կոնստանտին Աղասիի (1960)։ Խառատի համառոտ տեղեկագիրք։ Երևան: Հայպետհրատ 
  8. Մնջոյան Կ Ա, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի (1958)։ Փականագործի համառոտ տեղեկագիրք։ Օգնություն երիտասարդ մետաղագործներին։ Երևան: Հայպետհրատ 
  9. Կասյան Մարտին Վահանի, Տեր-Ազարև Իոսիֆ Ալեքսանդրի (1957)։ Մետաղների կտրման հիմունքները։ Երևան: Հայպետհրատ