Իոսիֆ Վայդեմայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Վայդեմայեր
գերմ.՝ Joseph Arnold Weydemeyer
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1818(1818-02-02)
ԾննդավայրՄյունստեր, Պրուսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 26, 1866(1866-08-26) (48 տարեկան)
Մահվան վայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1865–1867).svg ԱՄՆ
Մասնագիտությունգրող, լրագրող և հեղափոխական
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
Commons-logo.svg Joseph Weydemeyer Վիքիպահեստում

Իոսիֆ Առնոլդ Վայդեմայեր (անգլ.՝ Joseph Arnold Weydemeyer, փետրվարի 2, 1818(1818-02-02), Մյունստեր, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 26, 1866(1866-08-26), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), գերմանական և ամերիկյան մարքսիստ հեղափոխական, զինվորական, լրագրող, քաղաքական գործիչ։

Կոմունիստների միության հիմնադրման պահից (1847 թվականներին) եղել է դրա ակտիվ գործիչներից։ Մասնակցել է 1848-1849 թվականների հեղափոխությանը։ Դեմ է արտահայտվել Վիլիխ-Շապերի ֆրակցիային, պաշտպանել է Մարքսին և Էնգելսին։ Խուսափելով բանտարկությունից՝ տարագրվել է Շվեյցարիա, ապա՝ ԱՄՆ, որտեղ հիմք է դրել գիտական կոմունիզմի պրոպագանդմանը։ ԱՄՆ-ում 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Հյուսիսի բանակի գնդապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 256 CC-BY-SA-icon-80x15.png