Իոսիֆ Հախվերդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Հախվերդով
Ծնվել էհունիսի 15, 1916(1916-06-15)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 2007(2007-01-19) (90 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Belarus.svg Բելառուս
Ազգությունհայ
Մասնագիտությունշինարարություն
ԱնդամակցությունԲելառուսի գիտությունների ազգային ակադեմիա[2]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1958)
Ինչով է հայտնիմեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատում
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ


Իոսիֆ Նիկոլայի Հախվերդով (հունիսի 15 (28), 1916, Թիֆլիս - հունվարի 19, 2007), շինարարության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1965)։ Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989): Բելառուսի ԳԱ թղթակից անդամ (1960Հայրենական Մեծ պատերազմի մասնակից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1939)։ 1961-1988 թվականներին եղել է Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի բետոնի և երկաթբետոնի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, բետոնի խառնուրդների ռեոլոգիայի, բետոնի ամրության և ձևափոխելիության, բետոնե և երկաթբետոնե խողովակների, շինվածքների և կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է մեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատման, ճնշումային և անճնշում երկաթբետոնե խողովակների պատրաստման տեխնոլոգիայի մեթոդներ[4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան (1943)
  • «Պատվո նշան» շքանշան (1966)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (1985)
  • Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989)
  • Բելառուսի Նախարարների Խորհրդային մրցանակ (1983)
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ (1997)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неразрушающий контроль качества бетона по электропроводности // Мн., 1975.
  • Теоретические основы бетоноведения // Мн., 1991.
  • Технология железобетонных изделий и конструкций специального назначения // Мн., 1993.
  • Раздельное бетонирование наземных и подводных инженерных сооружений // Мн., 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png