Իոսիֆ Լազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Լազյան
Hovsep Lazyan.jpg
Ծնվել է հունիսի 10, 1888(1888-06-10)
Մահացել է մարտի 18, 1943(1943-03-18) (54 տարեկանում)
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

Իոսիֆ Լազյան (Հովսեփ) Գերասիմի, հունիսի 10(22), 1888, Ախալցխա - մարտի 18, 1943, հեղափոխական գործիչ, լրագրող։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից Ախալցխայի խորհրդային դումայի խմբակի անդամ (1905

1908 թվականին զորակոչվել է բանակ։ 1913 թվականին Ռուսաստանից անցել է Գերմանիա, կապեր հաստատել գերմանացիների հետ։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1918 թվականին նշանակվել է «Կավկազսկայա կրասնայա արմիա» («Kaвказсэкан красна армнн») թերթի պատասխանատու քարտուղար։ Մասնակցել է ՌԿ(բ)Կ VIII (1919 թվականի մարտ) համագումարին։ 1921 թվականի փետրվարի 7-ին նշանակվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Եղել է «Չեզոք գոտու» ապստամբության պատասխանատու ղեկավարը, 1921 թվականի հունիսին մասնակցել Զանգեզուրի ազատագրմանը։ 1922 թվականին սովորել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1923-1930 թվականներին եղել է կուսակցության Մոսկվայի կոմիտեի բյուրոյի անդամ, մամուլի բաժնի վարիչ, «Ռաբոչայա Մոսկվա» («Pa6oнaa Mocквa») թերթի և «Ռաբոչեկրեստյանսկի կորրեսպոնդենտ» («Pa6oneкпестьннскнн KpeCTКоппеспондент») ամսագրի պատասխանատու խմբագիր։ 1934-1937 թվականներին, որպես Խորհրդային Միության հեռագրական գործակալության թղթակից, աշխատել է Լոնդոնում, 1937 թ.-ին նշանակվել է ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի մանկավարժական-ուսումնական բաժնի վարիչ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (առաջինը ՀԽՍՀ-ում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png