Իոսիֆ Բելիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Բելիխ
հոկտեմբերի 10, 1892(1892-10-10) - հուլիսի 18, 1959(1959-07-18) (66 տարեկանում)
ԾննդավայրՏուրիի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահվան վայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎսեսվյատսկոե գերեզմանոց
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, Order of Suvorov, 3rd class?, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Իոսիֆ Բելիխ (ռուս.՝ Ио́сиф Наза́рович Бе́лых, հոկտեմբերի 10, 1892(1892-10-10), Տուրիի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - հուլիսի 18, 1959(1959-07-18), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), 1-ին Ուկրաինական ռազմաճակատի, 1-ին գվարդիական Կարմրադրոշ Ժիտոմիրյան Ուկրաինական ԽՍՀ Ժողկոմխորհի անվան հեծելազորային կորպուսի, 2-րդ գվարդիական Լենինի, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, Բոգդան Խմելնիցկու անվան հեծելազորային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գվարդիայի գնդապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինայի Վոլինսկի մարզի Տուրինյան շրջանի Կոմարով գյուղում, ուկրաինացի գյուղացու ընտանիքում: Ավարտել է գյուղական դպրոցը և աշխատել հայրենի գյուղում:

Կարմիր գվարդիայում է 1917 թվականի նոյեմբերի 15-ից[1], Կարմիր բանակում 1918 թվականի ապրիլի 20-ից: Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից է: ՌԿ(բ)Կ/ՀանԿ(բ)Կ/ԽՄԿԿ անդամ է 1920 թվականից: 1926 թվականին ավարտել է Կիևի միացյալ ռազմական դպրոցը, 1933 թվականին` հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին 1941 թվականի հունիսից:

2-րդ գվարդիական Լենինի, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, Բոգդան Խմելնիցկու անվան հեծելազորային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գվարդիայի գնդապետ Իոսիֆ Բելիխը դիվիզիայի առաջին էշելոնով 1945 թվականի հունվարի 29-ին թշնամու կրակի տակ գետանցում է Օդերը լեհական Ռատիբոր (այժմ` Ռացիբուժ) քաղաքի հյուսիսային կողմից:

Գետանցումից հետո գվարդիայի գնդապետ Բելիխը, գրագետ և հմտորեն կազմակերպում է Օդեր գետի աջ ափին պլացդարմի գրավումը, որով օժանդակում է 1-ին գվարդիական Կարմրադրոշ Ժիտոմիրյան Ուկրաինական ԽՍՀ Ժողկոմխորհի անվան հեծելազորային կորպուսի գետանցմանը և հետագա հարձակմանը: Այնուհետև խիզախ հեծյալը մասնակցում է Շպրե (Շպրեե) գետի անցմանը և գերմանական Օրտրանդ քաղաքի գրավմանը: 1945 թվականի ապրիլի 22-ին 2-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիան մարտերով դուրս եկավ դեպի Էլբա գետ, Ռիզա քաղաքի շրջանում, ջախջախելով թշնամու 6 գումարտակ և ազատագրելով խորհրդային ռազմագերիների երկու ճամբար: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1945 թվականի հունիսի 27-ի հրամանագրով հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու, ռազմաճակատում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մղվող պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար գվարդիայի գնդապետ Բելիխ Իոսիֆ Նազարովիչին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում` հանձնելով նրան Լենինի շքանշան և «Ոսկե Աստղ» մեդալ (№ 8761): Պատերազմից հետո Ի. Ն. Բելիխը շարունակում է ծառայությունը բանակում և զորացրվում է 1959 թվականին:

Բնակվում էր Ստավրոպոլի մարզի Ալեքսանդրովսկ շրջկենտրոնում: Մահացել է 1959 թվականի հուլիսի 18-ին, թաղված է Կրասնոդարում, Վսեսվյատսկի գերեզմանոցում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наградной лист на присвоение И. Н. Белых звания «Герой Советского Союза» от 4.05.1945 ОБД «Подвиг народа»
  2. «Белых Иосиф Назарович»։ www.warheroes.ru։ Վերցված է 2017-07-17