Իոսիպ Պրիմոժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիպ Պրիմոժիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և gymnast
Երկիր՝ ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 7, 1900(1900-02-07)
Ծննդավայր՝Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 18, 1985(1985-08-18) (85 տարեկան)
Մահվան վայր՝Մարիբոր, Սլովենիա

Իոսիպ Պրիմոժիչ (սլովեն.՝ Josip Primožič, փետրվարի 7, 1900(1900-02-07), Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 18, 1985(1985-08-18), Մարիբոր, Սլովենիա), հաճախ Իյոժե Պրիմոժի (սլովեն.՝ Jože Primožič), հարավսլավացի[1] մարմնամարզիկ, աշխարհի բազմակի չեմպիոն և օլիմպիական խաղերի մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիպ Պրիմոժիչը ծնվել է 1900 թվականին Լյուբլյանայում (Ավստրիո-Հունգարիա)։ Միջնակարգ դպրոցում ծանոթացել է մարմնամարզությանը, որն այդ ժամանակ ժողովրդականություն վայելող մարզաձև է եղել։ 1918 թվականին զորակոչվել է բանակ, սակայն ֆիզիկական թուլության պատճառով երեք ամիս անց տեղափոխվել է ռազմական գործարան։ Այդտեղից փախել է Զագրադիշչե գյուղ, որտեղ երեք տարի բատրակ է աշխատել։ 1921 թվականին վերադարձել է Լյուբլյանա և կրկին զորակոչվել բանակ՝ այս անգամ սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության բանակ։ Ծառայել է Կռալևոյում, որտեղ սկսել է ակտիվորեն զբաղվել մարմնամարզությամբ։ Նրա մարզիչն է եղել Սոկոլյան շարժման ակտիվ մասնակից Ստանե Դերգանցը։ Մեկ տարի ծառայելուց հետո ծանոթացել է Լեոն Շտուկելի հետ, ով այդ ժամանակ դատավոր է եղել Մարիբորում։

1924 թվականին Պրիմոժիչը մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այդ ժամանակ նա ոչ մի մեդալ չի նվաճել, սակայն թիմային առաջնությունում Հարավսլավիայի մարմնամարզության հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1926 թվականի մարմնամարզության աշխարհի առաջնությունում Իոսիպ Պրիմոժիչը երկու արծաթե մեդալ է նվաճել։ 1928 թվականի Օլիմպիական խաղերում նա արժանացել է արծաթե մեդալի զուգափայտերի վրա և բրոնզե մեդալի թիմային հաշվարկում։ 1930 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է չորս ոսկե և մեկ բրոնզե մեդալ։ 1936 թվականին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերում Պրիմոժիչը ոչ մի մեդալ չի նվաճել, իսկ 1938 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է երկու բրոնզե մեդալ։ Վերջին անգամ Իոսիպ Պրիմոժիչը մրցումների մասնակցել է 1940 թվականին։ Դրանից հետո նա թողել է սպորտը և զբաղվել գեղանկարչությամբ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիբորի փողոցներից մեկը անվանակոչվել է Իոսիպ Պրիմոժիչի անունով։
  • Իոսիպ Պրիմոժիչն ընդգրկվել է Սլովենիայի մարզիկների փառքի սրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Josip Primožič». Olympedia. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jože Primožič
  • Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al. "Jože Primožič". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Archived from the original on 17 April 2020.