Իոն Կաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոն Կաննա
ռում.՝ Ion Canna
Ծնվել էհունվարի 15 (28), 1902
ԾննդավայրGoianКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками
Վախճանվել էհունվարի 27, 1979(1979-01-27) (77 տարեկանում)
Վախճանի վայրՔիշնև, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզումոլդովերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Իոն Կաննա (Իվան Կաննա, մոլդ.՝ Ion Canna, հունվարի 15 (28), 1902, GoianКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками - հունվարի 27, 1979(1979-01-27), Քիշնև, ԽՍՀՄ), մոլդովացի գրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ և Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ, եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահ։ Մոլդովայի խորհրդային գրականության հիմնադիրներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոն Կաննան ծնվել է 1902 թվականին Խերսոնի մարզի Գոյանի գյուղում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին որպես կամավոր հանդես է եկել Կարմիր բանակի շարքերում։ Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ դարձել է ակտիվիստ, ընտրվել է Դոելբանսկի գործադիր կոմիտեի քարտուղար։ Ավելի ուշ կրթություն ստանալով՝ աշխատել է որպես ուսուցիչ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում, աշխատել է համամիութենական ռադիոհեռարձակման կոմիտեում, միաժամանակ եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահը։ Եղել է ԽՍՀՄ և Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ։ Ետպատերազմյան տարիներին եղել է «Սկինտեյա լենինիստե» դպրոցական գրական-գեղարվեստական հանդեսի պատասխանատու քարտուղարը, աշխատել է «Մոլոդովա Սոչիալիստե» թերթում։ Եղել է Մոլդովայի գերագույն խորհրդի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր[1][2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1926-1927 թվականներին[3]:

  • «Պատմվածքների ժողովածու», 1940
  • «Նախկին ստրուկի պատմությունը», 1941
  • «Դնեպրի ափին», 1946
  • «Անտառների դուստրը», 1945
  • «Ընտիր պատմվածքներ», 1948
  • «Առավոտը Դնեպրի վրա», 1951
  • «Մայր», 1947

1946-1956 թվականներին համագործակցել է մոլդովական կինոյի հետ որպես թարգմանիչ և կրկնօրինակող։

  • «Լենինը Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ»
  • «Լենինը 1918 թվականին»
  • «Չապաև»
  • «Երիտասարդ գվարդիա»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Канна Ион - писатель
  2. Ion Kanna
  3. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Koroban, V. Ion Kanna. Kishinev, 1953.
  • Shpak, I. Skriitorii Moldovei Sovetiche: Indiche biobibliografik. Kishinev, 1969.