Իոնային բյուրեղացանց
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իոնային բյուրեղացանց, Այն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ, առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուր Na+ իոնը շրջապատված է 6 Cl– իոնով, և նույն ձևով յուրաքանչյուր Cl – իոնը 6 Na+ իոնով։ Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։ Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենց իոնի բնույթով։
Իոնի լիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իր էլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։ Նատրիումի և ցեզիումի քլորիդների բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։ Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հանրակրթական դասագիրք (Ա. Խաչատրյան,Լիդա Սահակյան, «Զանգակ–97» հրատարակչություն, 2010)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.