Իոնական ուժ
Արտաքին տեսք
Իոնական ուժ, լուծույթում իոնների ստեղծած էլեկտրական դաշտի լարվածության չափ։ Իոնական ուժ արտահայտվում է՝ i= բանաձևով, որտեղ Zi-ն տվյալ i տեսակի իոնների լիցքն է, m-ը՝ նրանց մոլյալությունը լուծույթում (այսինքն՝ գրամ-իոնների թիվը 1 կգ լուծիչում)։ Շատ նոսրացրած լուծույթներում էլեկտրոլիտների մի քանի հատկություններ և, մասնավորապես, լուծույթում տվյալ ուժեղ էլեկտրոլիտի ակտիվության գործակիցը կախված են իոնական ուժից։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 378)։ |