Յոհան Յոախիմ Վինկելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իոհան Իոհաիմ Վինկելմանից)
Picto Info sciences exactes.png
Յոհան Յոախիմ Վինկելման
Johann JoachimWinckelmann
Johann Joachim Winckelmann (Raphael Mengs after 1755).jpg
Ծնվել է դեկտեմբերի 9, 1717({{padleft:1717|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2]
Շտենդալ
Մահացել է հունիսի 8, 1768({{padleft:1768|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (50 տարեկանում)
Տրիեստ[3]
Մարդասպանություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն արվեստագետ, մարդաբան, գրադարանավար, հնագետ[4] և պատմաբան
Ալմա մատեր Հալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Johann Joachim Winckelmann Վիքիպահեստում

Յոհան Յոախիմ Վինկելման (գերմ.՝ Johann Joachim Winckelmann, դեկտեմբերի 9, 1717[1][2], Շտենդալ - հունիսի 8, 1768[1][2], Տրիեստ[3]), գերմանացի հնագետ։

Ծնվել և ապրել է աղքատ մաշկարարի ընտանիքում, ավարտել է Բեռլինի գիմնազիան, այնուհետև 1943-1948 թթ աշխատել է Զեեհաուզենի դպրոցի տնօրենի օգնական։ 1748 թվականին նա դարձավ կոմս Ֆոն Բյունաույի գրադարանավարը և բնակություն հաստատեց Դրեզդենի մոտակայքում։

1758 թվականին դառնում է կարդինալ Ալբանիի գրադարանավարը և հավաքածուների տնօրենը, 1763՝ Հռոմի և նրա շրջակայքի բոլոր հնությունների բարձրագույն տնօրենը, այցելում է Պոմպեյ և Հերկուլանում։

Աստվածաբանական կրթություն է ստացել Բեռլինում (1735—1736 թվականներին) և Հալեում (1738—1740 թվականներին)։ 1755 թվականից ծառայել է Հռոմում (1763 թվականից Վատիկանի գլխավոր հնախույզ և «հնությունների նախագահ»)։ Եղել է Հերկուլանումի, Պոմպեյի և Պեստումի պեղումների ականատեսը։ Վինկելմանի գլխավոր աշխատությունը՝ «Հին արվեստի պատմություն» (1763 թվական), արվեստի գիտական պատմության առաջին օրինակն է, ուր վերլուծվում են ոչ թե առանձին վարպետների գործերը, այլ Հին Հունաստանի արվեստն ամբողջովին։ Վինկելմանն արվեստաբանական վերլուծության մեթոդիկայի ստեղծողներից է։ Հին հունական արվեստի ծաղկման պատճառը համարել է կլիման, երկրի պետական կառուցվածքը և, գլխավորապես, քաղաքական ազատությունը։ Վինկելմանի իդեալը դասական արվեստի քանդակագործությունն է։ Իդեալականացնելով անտիկ շրջանը՝ Վինկելմանը հին հունական արվեստը չափանմուշ է համարել բոլոր ժամանակների և ժողովուրդների համար։ Վինկելմանի հայացքներն ուժեղ ազդեցություն են գործել կլասիցիզմի արվեստի զարգացման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118633600 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Винкельман Иоганн Иоахим, Винкельман Иоганн Иоахим // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Record #118633600 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb120260458 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454 CC-BY-SA-icon-80x15.png