Իոաննիս Քսանթակիս
Իոաննիս Քսանթակիս հուն․՝ Ιωάννης Ξανθάκης | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1904 Յիտիոն |
Մահացել է | հուլիսի 10, 1994 (89 տարեկան) Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Սալոնիկի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | Աթենքի ակադեմիայի նախագահ և Աթենքի ակադեմիայի անդամ |
Ալմա մատեր | Աթենքի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նոր հունարեն և անգլերեն[1] |
Իոաննիս Քսանթակիս (հուն․՝ Ιωάννης Ξανθάκης, նոյեմբերի 21, 1904, Յիտիոն - հուլիսի 10, 1994, Աթենք, Հունաստան), հույն աստղագետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոաննիս Քսանթակիսը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 21-ին Հունաստանի Գիթիո քաղաքում։ Ավարտել է Աթենքի պետական համալսարանը։ 1924-1929 թվականներին աշխատել է Աթենքի աստղադիտարանում, 1929-1931 թվականներին՝ Աթենքի համալսարանում, իսկ 1931-1934 թվականներին տեղափոխվել է Ֆրանսիա և աշխատել Ստրասբուրգի աստղադիտարանում։
1940-1956 թվականներին եղել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր։
1955 թվականին դարձել է Աթենքի ակադեմիայի անդամ և 1964 թվականին ստանձնել վերջինիս տնօրենի պաշտոնը։ 1959 թվականին հեռացել է պաշտոնից։
Իոաննիսի հիմնական աշխատությունները նվիրված են արեգակին և երկրային գործընթացների վրա դրա ազդեցությանը։ Նա ուսումնասիրել է նաև հյուսիս-հարավ ասիմետրիային և արեգակնային ակտիվության երևույթին։ Հետազատել է արեգակնային ակտիվության միջև ընկած հարաբերությունները և բաշկումը երկրային տարբեր գոտիների վրա։
Իոաննիսի այլ աշխատություններ վերաբերվում են մաթեմատիկական վերլուծությանը, դիրքային աստղագիտությանը, գեոդեզիային և այլն։ 1964 թվականին դառնալով Հունաստանի տիեզերական հետազոտությունների ազգային հանձնաժողովի նախագահ՝ Իոաննիսը ձեռնամուխ է լինում տիեզերքում հույն գիտնականների մասնակցությամբ ուսումնասիրությունների անցկացման։ 1957-1980 թվականներին գլխավորել է Հունաստանի աստղագիտության և մաթեմատիկայի ազգային հանձնաժողովը։
Եղել է նաև Հունաստանի մաթեմատիկական միության նախագահ (1965-1972)։ Հեղինակել է «Աստղագիտություն» (1949-1955) վերնագրով քառահատոր ձեռնարկ, ինչպես նաև մաթեմատիկայի և հավանականությունների տեսության դասագրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CONOR.Sl
- ↑ «Greek Scientists, Modern Greek Science and Technology (4/4)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.